Բարձրացվելու է կատարողական վարույթի արդյունավետությունն ու կանխարգելելու կոռուպցիոն ռիսկերը. բարեփոխումներ ԴԱՀԿ-ում

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է աշխատանքային եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունցի, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը, այլք:

Նախարար Զեյնալյանը ողջունել է ռուս գործընկերներին Արդարադատության նախարարությունում և կարևորել ռազմավարական, բարեկամ երկրի ներկայացուցիչների հետ հարկադիր կատարման ոլորտում փորձի փոխանակումն ու համագործակցության բազմակողմ զարգացումը: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ որքան հաճախակի լինեն շփումներն ու գիտելիքի փոխանակումը, այնքան երկու երկրների կառավարություններն արդյունավետ կիրականացնեն իրենց ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները:

Նախարարն, անդրադառնալով հարկադիր կատարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է, որ այսօր Ազգային ժողովում ներկայացնելու է օրենսդրական փաթեթ, որը բարձրացնելու է կատարողական վարույթի արդյունավետությունն ու կանխարգելելու է հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, մասնավորապես,  էլեկտրոնային աճուրդի ոլորտում նախատեսվում է հրապարակել աճուրդում հաղթող անձի տվյալները՝  գործընթացի թափանցիկությունն ապահովելու ու հասարակության շրջանում դրա վերաբերյալ կասկած չհարուցելու նպատակով:

ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը շնորհակալություն է հայտնել հյուրասեր, արևոտ ու ջերմ Հայաստանում հյուրընկալելու և հայաստանյան փորձն իրենց ներկայացնելու համար:  Դմիտրի Արիստովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը վերջին տասը տարում բավական լուրջ քայլեր է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ՝ այդ թվում նաև հարկադիր կատարման ոլորտում: «Օգտակար էր ծանոթանալ հարկադիր աճուրդի ոլորտում Հայաստանի փորձին: Գործընթացն ամբողջությամբ թափանցիկ է, բաց ու բոլորին հասանելի: Դա է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը»,- ասել է ՌԴ գլխավոր դատական պրիստավը, հավելել, որ նախօրեին արդյունավետ քննարկում է ունեցել հայ գործընկերների հետ և արձանագրել, որ Հայաստանը հարկադիր կատարման ոլորտում շատ առումներով իրական առաջընթաց է գրանցել: Դմիտրի Արիստովի խոսքով՝ հայ գործընկերների ձեռք բերած  փորձն օգտագործելով՝ այն կներդնեն իրենց երկրի իրավակիրառ պրակտիկայում: «Մեր գործընկերային հարաբերությունները Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ արդեն տասը տարվա պատմություն ունեն և վստահ եմ, որ այն բազմակողմ զարգացնելու մեծ ներուժ ունենք»,- ասել է ՌԴ գլխավոր դատական պրիստավը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր ևս և պայմանավորվել խորացնել փոխգործակցության ներկայիս մակարդակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1739 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ