Արսեն Ջուլֆալակյանի ու Արտակ Մանուկյանի օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանի ու Արտակ Մանուկյանի՝ Սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Այսօր՝ հունիսի 4-ին, կողմ քվեարկեց 112 պատգամավոր: Մեկական հոգի քվեարկեցին դեմ ու ձեռնպահ: Նախագիծն իր մեջ ներառում է մի քանի կետեր, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի հավաքական թիմերին:

«Նախագծով փորձում ենք հստակեցնել հավաքական թիմի կարգավիճակը, անդամներին եւ մարզիկներին, ինչպես է ձեւավորվում հավաքական թիմը, որոնք են թիմի նպատակները եւ խնդիրները, թիմում ընդգրկված մարզիկների իրավունքներն ու պարտականությունները, մարզիչների եւ մասնագետների իրավունքներն ու պարտականությունները, նյութատեխնիկական եւ ֆինանսական ապահովվածությունը, հավաքական թիմի ղեկավարումը, թե ինչպես եւ ում կողմից է հավաքական թիմը ղեկավարվում: Ի դեպ, պատահական զուգադիպությամբ պարզվեց, որ կան մարզիկներ, որոնք մինչեւ այսօր չգիտեն, թե ով է ղեկավարում հավաքական թիմը: Օրենքով կսահմանվի, եւ ովքեր չգիտեն, կբացեն, կտեսնեն, որ հավաքականը ղեկավարում է գլխավոր մարզիչը իր օգնականների միջոցով»,- ներկայացրեց Ջուլֆալակյանը:

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Ջուլֆալակյանը, որը պատգամավորի աշխատանքին զուգահեռ շարունակում է հանդես գալ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում, նշեց, թե ինչով է կարեւոր հավաքականի անդամի կարգավիճակի հստակեցումը: Նա ասաց, որ դա կարող է նպաստել նրան, որ մարզիկին աշխատանքային ստաժ գրանցվի:

«Առանձին կուզենամ կանգ առնել հավաքականի անդամի կարգավիճակը սահմանող կետի վրա: Սահմանելով, թե ով է համարվում հավաքականի անդամ՝ հետագայում կարող ենք լուծում տալ մի շարք խնդիրների, որոնից է ստաժը: Երբ ունենանք սահմանված, թե ով է հանդիսանում հավաքականի անդամ, հետագայում այդ մարզիկի գործունեությունը կարող ենք գրանցել որպես ստաժ, եւ սպորտը թողնելուց հետո տվյալ մարզիկը կկարողանա անցնել այլ աշխատանքի եւ խնդիր չի ունենա աստաժի հետ կապված: Հետագայում էլ՝ ավելի ուշ, երբ անցնի թոշակի, հավաքականում եղած տարիները կավելանան թոշակին, եւ նվազագույն թոշակ չի ստանա:

Բացի դրանից՝ հավաքականի անդամները կկարողանան ապահովվել սոցիալական փաթեթներով, բժշկական ապահովվածությամբ: Հետագայում, երբ ունենանք արդեն Բանակի կենտրոնական մարզական ակումբը, միգուցե կկարողանանք նաեւ պաշտպանության գերատեսչության հետ գալ ընդհանուր հայտարարի, որ գոնե հենասյունային մարզաձեւերի հավաքականների անդամները կարողանան ծառայել սպորտային վաշտում»,- ասաց նա:

Ջուլֆալակյանը նշեց, որ նախագծում կա նաեւ մի հարց, որը պետք է վերանայվի: Դա վերաբերում է ֆեդերացիաների հիմնադրման թույլտվություն տալու կարգին: Նա ասաց, որ նախագծի հեղինակները ցանկանում էին այդ լիազորությունը հանձնել սպորտի գերատեսչությանը, սակայն հետո պարզ դարձավ, որ այդպիսով չի պահպանվում ՀԿ-ների մասին օրենքը: Այդ պատճառով նախագծի այս հատվածը պետք է վերամշակվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2553 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը