Երևան
12 °C
Շիրակի Սպանդարյան համայնքում հունիսի 9-ին սպասվելիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուները երկուսն են՝ համայնքի գործող ղեկավար, անկուսակցական 57-ամյա Ավետիք Մխիթարյանը, եւ անկուսակցական, 36-ամյա Սայադ Ալմաստյանը: Երկու թեկնածուներն էլ, ըստ ԿԸՀ կայքում զետեղված տեղեկանքի, ինքնաառաջադրվել են, այսինքն, առաջադրումը չի եղել որեւէ կուսակցության կողմից:
Թերթերից մեկը, սակայն, երեկ նյութ էր հրապարակել, որում առաջադրված թեկնածուներից Սայադ Ալմաստյանին ներկայացրել էր որպես ՔՊ-ական, որին, իբր առաջադրել է Նիկոլ Փաշինյանը: Թերթը գրել էր, որ գյուղացիները պատմում են, թե Ս. Ալմաստյանին ՔՊ-ում տեսել ու գնահատել են ոչ թե գիտելիքների համար, այլ քանի որ հեղափոխության օրերին հարեւան գյուղում մասնակցել է փողոցները փակելու ակցիային եւ այդ մասին, հեղափոխության հաղթանակից հետո, «հերոսաբար» լուսանկար տեղադրել Ֆեյսբուքի իր էջում, ապա նույն թերթը մեջբերել էր գյուղացիների խոսքը. «Գյուղացիների հարցին, թե արդյոք իր կրթությունը բավարարո՞ւմ է` համայնք ղեկավարելու համար, Ս. Ալմաստյանն ինքնավստահ պատասխանում է․ «Լիքը պարապ գրագետ իսան կա, դրանց կբերեմ ավագանի, օր ընձի խորհուրդ տան, կարեւորը ես եմ հեղափոխության վախտ ճամփա փակե»: Ահա նման հեղափոխական բարքեր. 8-ամյա կրթություն ստացած ու էդ ընթացքում երկու տարի նույն դասարանում մնացած հեղափոխական Սայադը հավակնում է դառնալ «գյուղի ռեւիզոր»` անգամ չհասկանալով, որ ավագանին ընտրվում է գյուղացիների կողմից, ոչ թե գյուղապետն է նրանց նշանակում: Թե որտեղից են ՔՊ-ում գտնում թանգարանային նման էքսպոնատների, դժվար է ասել»:
Մենք զրուցեցինք Ալմաստյանի հետ, որը հաստատեց, որ 8-ամյա կրթություն ունի, քանի որ ընտանեկան խնդիրների պատճառով չի կարողացել ուսումը շարունակել, սակայն 2 տարի նույն դասարանում մնալու լուրը հերքեց: Թեկնածուն գյուղատնտեսությամբ, մեղվապահությամբ է զբաղվում, մարզի ինտերնետ ծառայությունների մատուցման գործում է ներգրավված: Նա հավաստիացրեց՝ որեւէ մեկի ներկայությամբ երբեւէ նման հայտարարություն չի արել՝ «պարապ, գրագետ իսանների» մասին, քանի որ գիտի, թե ավագանու անդամ ինչպես են ընտրվում: Ալմաստյանը նաեւ պնդեց, որ անկուսակցական է, հեղափոխության օրերին, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ իրենց համայնքում, մարդիկ իրացրել են իրենց քաղաքացիական իրավունքն ու խաղաղ անհնազանդություն իրականացրել: Այնպես որ, այդ օրերին իր ցուցաբերած քաղաքացիական վարքի համար իրեն ՔՊ-ական ներկայացնելը ճիշտ չէ:
Հարցին՝ որեւէ ուժ ձեզ աջակցո՞ւմ է ընտրություններում, դիցուք՝ ՔՊ-ն կամ Նիկոլ Փաշինյանը, թեկնածուն ծիծաղելով արձագանքեց. «Երանի չէ՞ր, որ պարոն Փաշինյանն ինձ աջակցեր: Չէ, պարոն Փաշինյանը այժմ շա՜տ ուրիշ գործեր ունի ...Ինձ աջակցում են իմ համայնքի բնակիչները, եւ կարելի է ասել՝ մրցակից թեկնածուի ազգի մի մասն այսօր իմ կողմից է»: Ալմաստյանի հավաստմամբ՝ ՏԻՄ նախորդ ընտրություններում որպես ավագանու թեկնածու եղել է ամենաբարձր ձայներ ստացողը, այս ընթացքում ակտիվ մասնակցել է ավագանու նիստերին, տեղյակ է համայնքի բոլոր խնդիրներին, գյուղապետարանի ներքին խոհանոցին, ծանոթ է բոլոր հաշվետվություններին՝ «տողերով ու տողատակերով»: Ալմաստյանի հավաստմամբ՝ այն հանգամանքը, որ բարձր ձայներով է ընտրվել ավագանու անդամ, հավանաբար մրցակից թեկնածուի աջակիցների մոտ վախ է առաջացրել՝ չլինի՞ թե այս անգամ էլ որպես գյուղապետ ընտրվի:
Նա պնդեց, որ որեւէ մեկի հետ զրույցում եւ երբեւէ չի արել այն հայտարարությունը, ինչն իրեն է վերագրվում մամուլի հրապարակման մեջ եւ այս ամենը խոր արմատներ ունի: «Հունիսի 2-ին գործող գյուղապետը մարզադաշտի բացում կազմակերպեցին, եւ այդ մարզադաշտի համար պետբյուջեից 37 միլիոն դրամ, մի քիչ էլ՝ համայնքի բյուջեից տրամադրված գումարներ կային: Իսկ մենք ունեինք համարյա նույն տիպի մարզադաշտ, բայց համայնքապետի ակտիվ մասնակցությամբ անցած տարի մարտ ամսին թալանվեց այդ ստադիոնը, ես ինչ ասում եմ՝ տառ-տառ իմ ասածներին տեր եմ (ըստ Ալմաստյանի՝ մարզադաշտը «սետկայով» մեծ պարիսպ է ունեցել, որը թալանվել է, նորմալ, խոտածածկ դաշտ, որը ներկայում չունի-խմբ. ): Արդյունքում նախագծով սահմանվել էր 40 տոկոս վերանորոգում, ես անձամբ շինարարից եմ ճշտել: Եթե մենք ունենում էինք այդ 40 տոկոս վերանորոգումը, ապա մնացած գումարը ծախսվում էր ավելի հարթ դաշտի կամ մնացած շինաշխատանքների համար:
Սակայն այս ընտրության ֆոնի վրա, երբ ընտրությանը արդեն մի շաբաթ էր մնացել, սկսվեց այս արշավը: Ասեմ նախապատմությունը. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ֆարմանյան Սամվելը մեր գյուղից է, ինքը ինձ հետ դեռ վաղուցվանից չունի: Երբ որ Արթուր Բաղդասարյանի (ՕԵԿ նախագահ) հետ քաղաքական շահերից ելնելով՝ իրենք իրար հետ կռվան, Ֆարմանյանն էլ ինձ բարեկամ է, մենք իրեն չպաշտպանեցինք, այլ մնացինք Արթուր Բաղդասարյանի հետ: Նա, ի դեպ, նույնպես մեր գյուղից է: Ու էդ ժամանակվանից իրանք չունեն իմ հետ, եթե կարճ-կոնկրետ ասեմ»: Մեր զրուցակցի խոսքով, մարզադաշտի վերանորոգումը չնայած թերի է եղել, իրենք չեն ընդունել, բայցեւայնպես բացումը տեղի է ունեցել, որին մասնակցում էր նույն Ս. Ֆամանյանը, հրավիրյալների թվում էին ՀՀ հավաքականի ավագ, գլխավոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մարզադաշտը կրում է նրա հոր՝ «Արարատ»-ի հարձակվող Համլետ Մխիթարյանի անունը։
Ըստ համայնքի ղեկավարի թերկնածուի, եթե մարզադաշտի գործում խորանան, ապա հաստատ քրեական գործ կբացվի: Եւ քանի որ ինքն այդ մասին փորձել է իրազեկել իշխանությանը, հայտնել է շիրակցի պատգամավորներից Սոֆա Հովսեփյանին, Կարեն Սարուխանյանին, որ հետեւողական լինեն այս խնդրի պարզաբանման հարցում, այդ պատճառով էլ իր մասին նման արատավորող տեղեկություններ են դրել շրջանառության մեջ: Եւ այդ ամենում, ենթադրում է, որ խառն է նաեւ նախկին պատգամավորի մատը: Մեր զրուցակցի խոսքով՝ նա եւ գյուղապետը շատ մտերիմ են, համագործակցել են նախկինում, «երեւի ուզեցավ օգնել էս մարդուն ու շատ արագ, հապճեպ, ձեւական բացում կազմակերպեցին, որ իրենց չեղած ռեյտինգը բարձրացնեն»: Ալմաստյանն ասում է նաեւ, որ մինչ այս շատ «ակուրատնի» քարոզարշավ է իրականացրել, եւ շահագրգռված է, որ ընտրություններն անցնեն իսկապես մաքուր, իսկ իր դեմ իրականացվող այս հակաքարոզչությունը չի կարող ազդել գյուղացիների տրամադրության վրա. «Բոլորն էլ գիտեն, թե ես ով եմ, ինչքան եմ սիրում իմ գյուղը, ում թոռն եմ, ինքը՝ գյուղապետը՝ ում, ես ոնց եմ ապրել, ինքը՝ ոնց»:
Մենք վերը նշվածի առթիվ պարզաբանում խնդրեցինք նաեւ Սամվել Ֆարմանյանից: Նա մանրամասն ներկայացրեց մարզադաշտի վերանորոգման ընթացքի հետ կապված եւ առկա խնդիրները (մասնավորապես՝ հարթ խոտածածկի բացակայությունը): Ինչ վերաբերում է մարզադաշտի բացման հապճեպ լինելուն, ապա, ըստ Ֆարմանյանի պազաբանման, բացման միջոցառումը նախատեսվել է այնպիսի օր, որ հնարավոր լինի ապահովել Հ. Մխիթարյանի ներկայությունը։ Քանի որ Հենրիխին հարմար էր միայն հունիսի 2-ը, այդ օրն էլ կազմակերպվել է: Ալմաստյանի մեղադրանքների հետ կապված էլ պարզաբանեց. «Ես երբեւէ, որեւէ անգամ, որեւէ կերպ մասնակցություն կամ շահագրգռվածություն չեմ ունեցել իմ ծննդավայրում տեղի ունեցող ընտրական գործընթացներին։ Այդպես է եղել միշտ եւ այդպես է նաեւ հիմա։ Այդպես է լինելու նաեւ ապագայում։ Դրանից դուրս որեւէ դատողություն, ինչ-որ մարդկանց երեւակայության արդյունք է»։ Նա նշեց, որ հնարավորությունների սահմաններում ապագայում նույնպես շարունակելու է աջակցել իր ծննդավայրին, որտեղից, ի դեպ, դուրս է եկել արդեն 27 տարի։ Ապա հավելեց. «Չեմ հավատում, որ համայնքում կգտնվի որեւէ մեկը, ում բարոյականությունը չի բավարարի ինձ ներքաշել ներհամայնքային նման այսրոպեական հարցերում։ Իսկ, եթե այդուհանդերձ, ինչ-որ մեկի մոտ դա չբավարարի, հաստատ համայնքում կգտնվեն մարդիկ, ովքեր կհուշեն, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Ու վերջում.... անգամ, եթե իմ ծննդավայրի համայնքի ղեկավար ընտրվի կարմիր գլխարկը, ես շարունակելու եմ նույն նվիրումով հիշել ու աջակցել իմ ծննդավայրին»:
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT