Գյումրիում 30 տարով վարձակալության է տրվել Ռիժկովի 2/4-ը, սուրճի կրպակ է դրվելու

Կումայրի պատմական միջուկում Շիրազի փողոցի կառուցմանը զուգընթաց փողոցի հարակից հատվածներում առեւտրի կետեր են ավելանում: Հատկապես թիրախավորված է Ռիժկովի ճեմափողոցը: Սա քաղաքի այն հատվածն է, որը տարվա այս ժամանակահատվածում վերածվում է տարաբնույթ զբաղվածության մարդկանց հավաքատեղիի՝ մուրացիկներ, առեւտրականներ, բացօթյա սրճարանների հաճախորդներ, փողոցային առեւտրով զբաղվողներ:

Արդեն մի քանի օր է՝ նրանց շարքերը համալրել է կլոր ու մեծ փայտե մի հսկա տակառ: Այն դրվել է հենց ճեմափողոցի սկզբում: Տակառն անիվներ ունի, սակայն տարածքում փորված ջրագիծն ու կոյուղատարը վկայում են այն մասին, որ հիմնավորապես է այն հասել քաղաքի կենտրոնական հատված եւ շատ վստահ էլ հանգրվանել այնտեղ:Ի՞նչ տակառ է, ու՞մն է եւ ինչ հիմունքով է այն հայտնվել Ռիժկովի ճեմափողոցում: Գյումրու քաղաքապետարանից հետեւյալ պատասխանն է ստացվել. «Ռիժկովի 2/4 հասցեում 7.5 քմ մակերեսով տարածքը սեփական դիմումի համաձայն տրամադրվել է Մխիթար Հունանյանին՝ 30 տարի ժամանակով: Կնքվել է հողի վարձակալության պայմանագիր»:

Մխիթար Հունանյանը, քաղաքապետարանի տեղեկատվությամբ, այդ տարածքը վերցրել է՝ սուրճի վաճառքի կետ ունենալու նպատակով: Նրան նաեւ տարածքի կառուցապատման իրավունք է տրվել:

Քաղաքապետարանի պատասխանատուն ասում է՝ տարածքի վարձակալն է Հունանյանը, հիմնական տերը չէ: Նկատենք, սակայն, որ 30 տարին ոչ 3 ժամ է, ոչ 3 օր, ոչ էլ 3 ամիս, կամ 3 տարի է: Ուղիղ 3 տասնամյակ տարածք տնօրինողն ո՞վ է, եթե ոչ սեփականատեր: Նրա վարձակալ լինելը զուտ փաստաթղթային ձեւակերպում է: Եվ ձեւական այնքան, որքան ձեւական են փայտե տակառ-կրպակի անիվները:Ի դեպ, կրպակն ամեն օր փայլեցնում, թերությունները շտկում է արդեն 2 շաբաթ հանրապետությունում մեծ աղմուկ հանած «Սասստեքս» կարի ֆաբրիկայի շինարարության  պատասխանատու Ներսես Տասչյանը:

Ո՞վ եք այս գործում եւ ումն է կրպակը՝ ՀԺ-ի հարցին Ներսես Տասչյանը պատասխանեց՝ ընդամենը շինարարն եմ, կրպակը եղբորս կպատկանե: «Տակառ չէ, նավ է (նկատի ունի կրպակի տեսքը): Ես ուղղակի այդտեղ գործեր կենեմ, քանի որ կարող եմ նման գեղեցիկ բաներ պատրաստել: Ամբողջ Կասկադան ես եմ սարքած, եւ հիմա ալ եղբորս կօգնեմ, ադոր համար էլ միշտ հոն եմ, ես շինարար եմ»,-ասաց Տասչյանը:

Իսկ Գյումրու քաղաքապետարանը ոչ Ներսեսի մասին է խոսում, ոչ էլ նրա եղբոր: Վստահ ասում է՝ տնօրինողը Մխիթար Հունանյանն է, դիմում է գրել, խնդրել է տարածքը հատկացնել, իրենք էլ հատկացրել են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4543 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում