Երևան
12 °C
«Հայտնաբերել եմ «սեւազգեստների»: Հաղորդում եմ տալիս հանցագործության մասին եւ դիմում ոստիկանապետին». ֆեյսբուքյան իր էջում այսպիսի հայտարարություն է արել Երեւանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը եւ կից տեսանյութում պատմել իր մերձավորներից մեկի հետ հունիսի 6-ի ուշ երեկոյան պատահած միջադեպի մասին:
«Մերձավորներիցս մեկին, որը վարձակալած տարածքում գործունեություն է ծավալում, ուշ երեկոյան այդ տարածքի դուռը կողպելիս, մոտեցել են երկու անձ հարբած վիճակում, հարցրել են՝ էս ինչ ես անում, դու ով ես, դու էս տարածքն ես ուզում թալանել: Մերձավորս բացատրել է, որ իր վարձակալած տարածքն է, ասել է, թե ումից է վարձակալել: Հետո ասել է՝ բայց մի հատ դուք ներկայացեք: Դուք ով եք: Այդ երկու հարբած անձինք ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, որից հետո երկար ժամանակ մերձավորս ստիպված է եղել իրենից պահանջել վկայականը: Քիչ անց նա ներկայացրել է իր վկայականը. եղել է ոստիկան, որից հետո հարվածելով, քաշքշելով իրեն նստեցրել են մեքենա եւ տարել ոստիկանության բաժին: Բաժնի դիմաց ու ճանապարհին եւս նրան հարվածել են, որի արդյունքում կոտրվածք է ստացել դեմքի շրջանում»,- նկարագրել է Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ առկա է քթի կոտրվածքը հավաստող բժշկական փաստաթուղթը:
Արդեն ոստիկանության բաժնի դիմաց, ըստ Խաժակյանի, նրանց են միացել մի քանի ոստիկաններ ու շարունակել հարվածներ հասցնել իր մերձավորին: Դրանից հետո մոտեցած մեկ այլ ոստիկան ճանաչել է եւ հասկացել, որ այդ մարդն իսկապես տվյալ տարածքի տիրապետողն է (չնայած դա, ինչպես նկատեց ավագանու անդամը, այլեւս այնքան էլ կարեւոր չէ), ու քաղաքացուն թույլ են տվել հեռանալ:
«Ուրեմն, այդ «սեւազգեստ» անձինք եղել են ոստիկաններ ու հարբած վիճակում քաղաքացուն տարել են եւ ծեծել են: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ երեկվա կառավարության նիստից հետո այսպե՞ս է կատարվում վարչապետի հորդորը»,- տարակուսեց Երեւանի ավագանու անդամը:
Դիմելով Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ Դավիթ Խաժակյանը պահանջեց պատասխանատվության ենթարկել միջադեպի մասնակից բոլոր ոստիկաններին: Ինչպես նրանց, որոնք իր մերձավորին մոտեցել են սկզբում, այնպես էլ նրանց, որոնք հետո են միացել: Ավագանու անդամն ակնկալում է, որ ոստիկանների արարքի առիթով կհարուցվի քրեական գործ, ապա եւ նրանք կազատվեն աշխատանքից:
«Թող գնան, հենց էսօր պարզեն: Ձայնագրությունները կան: Հուսով եմ՝ ոստիկանության շենքի դիմաց տեսանկարահանում իրականացվել է, մենք եւս փաստեր ունենք, որ կտրամադրենք: Ես ակնկալում եմ, որ ոչ միայն այդ երկու ոստիկանները, ովքեր տարել են բաժին, հարվածել են, այլեւ նրանք, ովքեր միացել են, բոլորը անխտիր պետք է պատիժ կրեն: Բոլորը անխտիր: Եվ ես ակնկալում եմ, որ այդ «սեւազգեստների» վրա պետք է ոստիկանապետը կամ իր հրահանգով գույնզգույն «բաբչկաներ» կախեն, ու բոլորը իրենց պատիժը կրեն: Ուրեմն ես ակնկալում եմ, որ արդարությունը պետք է շատ արագ վերականգնվի»,- հայտարարեց Դավիթ Խաժակյանը:
Անդրադառնալով «բաբչկաներին»՝ հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշված միջադեպի օրը տեղի ունեցած կառավարության նիստում խոսել էր այն մասին, որ Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո որոշ ուժեր փորձեցին քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական ու նորմալ է, բայց տեսնելով, որ այդ դաշտում չեն հաջողում, որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։ Անդրադարձել էր նաեւ օպերատիվ այն տեղեկություններին, ըստ որոնց՝ այդ շրջանակների ինչ-որ հատված որոշել է սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել՝ քաղաքում որոշակի տրամադրություն ստեղծելու, լկտի պահվածքով աչքի ընկնելու համար:
«Ինչ վերաբերում է այդ սեւազգեստ խմբերին՝ նրանց պետք է տեղորոշել, սեւ շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան՝ վառ ծաղիկներով կապել եւ ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի»,- ՀՀ ոստիկանության պետին ու ԱԱԾ տնօրենին դիմելով՝ ասել էր վարչապետը:
Դավիթ Խաժակյանի ահազանգին ավելի ուշ արձագանքեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: «Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։ Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ, որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ ոստիկանության պետի հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT