Երևան
12 °C
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դատական նիստը այսօր հերթական անգամ հետաձգվեց:
Այսօր կրկին դատարան չէր բերվել արդեն մի քանի օր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գտնվող ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը: Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ-ի գրությունն առ այն, որ ամբաստանյալը գտնվում է ծանր առողջական վիճակում, նա չի կարող մասնակցել նիստին եւ ըստ գրության՝ Մանվել Գրիգորյանը 24-ժամյա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ:
Մինչ նիստը ամբաստանյալի բացակայության պատճառով հետաձգելը դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարան է ներկայացվել «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը. Իսախանյանը, ըստ հաղորդման՝ խոշտանգվել է Մանվել Գրիգորյանի կողմից:
Գրության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգարժան դատարան, Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում եմ տուժող, Գրիգորյանը ինձ 22 օր պահել է պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել: Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը եւ չգիտեմ՝ ինչու դատակոչի ցուցակում չկամ: Հարգելի՛ դատարան, խնդրում եմ՝ ինձ ներգրավել դատակոչի ենթակա անձ՝ տուժող: Խնդրում եմ, որպես քաղհայց, հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջ կյանքս կործանելու համար»,- նշել է Իսախանյանը եւ կից ներկայացրել լուսանկարներ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել դիմումատուին այն մասին, որ իրեն առնչվող մասով մեղադրանք չկա: Նշենք, որ մեղադրական եզրակացությունը ուղարկվում է գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձին, իսկ Իսախանյանը սույն գործի անջատված մասով որեւէ կարգավիճակ չունի: Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն էլ նշեց, որ Իսախանյանի մասով ժամանակին հաղորդում է ստացվել եւ այդ մասով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է:
Իսախանյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել։ 2014թ. նախորդ դատվածությունը չմարված՝ նա դատապարտվել է մեկ այլ հանցանքի՝ խարդախություն կատարելու համար։ Նախորդ պատժաչափին գումարվել էր նորը եւ նա դատապարտվել էր վեց տարի, վեց ամիս ժամկետով ազատազրկման։
Սույն գործով նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 18-ին:
Նիստի ավարտին Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը, խոսելով Իսախանյանի կողմից դատարան ներկայացված դիմումի մասին, ասաց. «Այս ֆեյքային մեղադրանքը, չեմ զարմանա, որ շոուի շարունակությունը լինի։ Կխնդրեմ «Սեւան» ՔԿՀ-ի ադմինիստրացիային՝ ուշադիր լինել այդ անձի հավասարակշռության վրա եւ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Աշոտ Իսախանյանը ՔԿՀ–ում պետք է հնարավորություն չունենար ինտերնետից եւ սմարթֆոնից օգտվելու, բայց նա ինձ հետ ֆեյսբուքյան կապի մեջ է եղել եւ ինձանից՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանից, աջակցություն է ակնկալել»,–նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպանը։
Պաշտպանը շեշտեց՝ ինքն էլ է համացանցում տեսել այդ նսեմացնող նկարները. «Անլուրջ է, երբ մարդը Պանիկովսկու պես ասում է՝ միլիոն եմ ուզում... դե հիմա մարդն իրեն էդքան է գնահատում»։
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քննվում էր նաեւ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը: Նախորդ նիստը քննվել էր դռնփան, չնայած Գրիգորյանի խափանման միջոցի հարցն առաջին ատյանի դատարանում դռնբաց է քննվել: Լրագրողները այսօր նստերի դահլիճ են մտել այն ժամանակ, երբ պաշտպանական կողմը արդեն իսկ դատարանին ներկայացրել էր բողոքը: Գրիգորյանի պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանը այսօր վերաքննիչ դատարանին միջնորդել է նաեւ գրավ կիրառել Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ սահմանելով դրա համար ողջամիտ չափ:
Մյուս պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ դատարանին տեղեկացրեց, որ երկարատեւ կալանքի արդյունքում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել: «Մանվել Գրիգորյանին երբ որ կալանավորում էին մեկ տարի առաջ այս օրերին, նրա շաքարը 7 էր, երբ մենք կալանավորող դատավորին ասում էինք, որ վատ է, վատթարանալու է, եւ նա մուրճը խփում էր մեթոդաբար մեկ տարի շարունակ, ասենք, էսօր 27 է, մենք էն ժամանակ ասում էինք՝ կա, հետո կալանքը եղավ, կալանքի պատճառով ավելացավ», - ասաց Մկրտչյանը։
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, սակայն, հակադարձելով պաշտպան Մկրտչյանին, ասաց, որ Գրիգորյանի վիճակը վատթարացել է այն պատճառով, որ վերջինս հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժում ստանալ:
«Եվ եթե մարդը պետք է ինսուլին ստանա կամ շաքարային դիաբետի հետ կապված որեւէ բան ստանա, եւ հիմնական այսօր բարդությունը կապված է այդ շաքարի հետ, որ ինսուլինը արյան մեջ բարձր է, դա նաեւ այն պատճառով է, ըստ էության, որ նա հրաժարվել է որեւէ դեղամիջոց ընդունել։ Եվ դրա համար այստեղ ոչ պետությունն է մեղավոր, ոչ էլ քրեակատարողական հիմնարկը», - հայտարարեց Դոլմազյանը։ Մեղադրող դատախազն առարկեց նաեւ գրավի դեմ:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արսեն Թորոսյանը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված կանանց հետ քննարկմանը
ԿԳՄՍՆ ներկայացված դրամաշնորհային 278 հայտից 126-ը հաստատվել է՝ 727 մլն 290 հազար դրամ ֆինանսավորման ծավալով
Արհեստական բանականությամբ կամ այլ լուծումով գեներացված նյութ հեռարձակելիս պարտադիր պետք է այդ մասին մակնշվի
ԱԺ-ն ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը
Ո՞ւր ա ուժդ, արա՛. քյալլեքը թափած է լրիվ. զանգել են Պուտինին, ասել՝ մենք ստեղ ոչ մի բան ենք, գոնե մի բան ասա
ԱԲ-ով գեներացված «ուժեղ տղու» գեներացրած փոքրիկ խմբակն էլ իր պես արհեստական է․ չգիտեն՝ ինչի համար են պայքարում
Քրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից
Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք հետ չի բերվի․ Թրամփ
Փոխվարչապետն ու «Վեոլիա»-ի փոխնախագահը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը
«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հարձակման է ենթարկվել․ Իրանը թևավոր հրթիռներ է կիրառել
Ուժեղ հանրահավաքը 400 մարդու էլ չի կարողացել հավաքի․ եթե սա է ընդդիմության ուժեղ մասը, բա մնացածն ի՞նչ օրի են
25 մլն դոլարից ավելի ներդրում սպասում է այս կարգավորմանը. ջերմատնային տնտեսություն կառուցելու տուրքը կնվազեցվի
Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում ԱԺ-ում
Գորայքում առանց համապատասխան թույլտվության քար է արդյունահանվել․ վերականգնվել է 7․3 մլն դրամ վնասը
2024-ին ԶՈՒ-ում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել, ապատեղեկատվություն է․ ՊՆ
ՇՄ նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ COP17-ին առնչվող կազմակերպչական և օրակարգային հարցեր է քննարկել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 7-ին
Ինքը իր տեքստերը չի գրում․ անգրագետ է․ ո՞վ է գրում կալուգացի օլիգարխի անունից տարածվող տեքստերը. Ռուբինյան
Չի կարող ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» դաշինք. Ալեքսանյան
Տաշիր Սամոյի «ուժեղ» ակցիան ԱԺ-ի դիմաց, մասնակիցներից ավելի շատ լրագրող ու ոստիկան կա. Չախոյան
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսու վարորդները 2027-ից կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
ՀՀ-ում դաշինքների անվանումների սահմանափակման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրա. Նանուշյան
«Ուժեղների» հավաքի մասնակիցները չգիտեն՝ ինչու են հավաքվել. Հովհաննիսյան. տեսանյութ
Միրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները
Սիմոնյանը և Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
Իսկ ձեր ու ձեր կապիտալի հետ ի՞նչ է պատահելու, երբ ՀՀ ինքնիշխանությանը վերջը տալու առաքելությունը տապալեք
Ինչ էլ արած լինի, միայն սա բավարար է, որ այս թեմայով չխոսեք հավիտյան. Հարությունյանը՝ Կարապետյանի խոսքի մասին
Մոտենում են ցուրտ, տեղումնաբեր հոսանքներ. ՀՀ տարածքում սպասվում են ձյան տեղումներ, բուք, մերկասառույց
Սամվել Կարապետյանի գռդոն արած տեքստից ակնհայտ է, որ նա 6 երգ գիտի, 6-ն էլ Ռուսաստանի մասին. Առաքելյան
Մի քանի հարյուր փամփուշտ, ինքնաձիգներ, հրացաններ, ատրճանակներ. քաղաքացիները զինամթերք են հանձնել
Իրանական կողմը նոր հարվածներ է հասցրել Թել Ավիվին. տեսանյութ
Գնացել 8 երկրի քաղաքացու դարդն եք լացում, դուք ձերը լացեք, լացելու շատ բան ունեք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Քննիչի մասին վնասակար տեղեկություն հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող անձի գործն ուղարկվել է դատարան
«Պեռաշկին» ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին
Ժամանակը՝ մինչև ապրիլի 8. հետո Իրանն այլևս չի ունենա կամուրջներ ու էլեկտրակայաններ, կպայթեցվի ամեն ինչ. Թրամփ
Քաղաքական տեքստերը տվել էին AI-ը գրեր, գոնե վերջինն էլ վստահեին, թե չէ հակահայկական կոչեր են ստացվել. Հակոբյան
ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին. մանրամասներ
Հեռախոս էլ ունես, ինտերնետ էլ, մտի եթեր մի 2 բառ ասա, կամ լավ, գոնե էդ տեքստը ծերից ծեր կարդա. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT