Ժամանակը՝ մինչև ապրիլի 8. հետո Իրանն այլևս չի ունենա կամուրջներ ու էլեկտրակայաններ, կպայթեցվի ամեն ինչ. Թրամփ

07/04/2026 schedule12:35

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հայտարարություն է արել՝ նշելով, որ կհրամայի ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի:

Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև ապրիլի 8-ը՝ առավոտյան ժամը 4:00-ը, որից հետո նրա խոսքով՝ Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ:

«Ամեն ինչ կայրվի և կպայթեցվի ու այլևս օգտագործման ենթակա չի լինի: Դա տեղի կունենա չորս ժամվա ընթացքում, եթե մենք ուզենք: Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա: Մենք պետք է ունենանք համաձայնագիր, որն ընդունելի է ինձ համար: Եվ այդ համաձայնագրով մենք ցանկանում ենք նավթի ազատ փոխադրում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը նաև դժգոհել է ՆԱՏՕ-ից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից և Ավստրալիայից՝ Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չօգնելու համար:

Իրանից արձագանքել են ԱՄՆ նախագահի սպառնալիքներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը դրանք անվանել է կոշտ հռետորաբանություն, որի նպատակն է արդարացնել ԱՄՆ-ի ռազմական ձախողումները:

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Թրամփի հայտարարությունների, Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու սպառնալիքների առնչությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը նշել է՝ Անտոնիու Գուտերեշը հիշեցնում է, որ քաղաքացիական, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքները չպետք է հարվածների ենթարկվեն. դա արգելվում է միջազգային մարդասիրական օրենքով:

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին 48 ժամ էր տվել ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու համար ու սպառնացել, որ հակառակ դեպքում «սարսափելի բաներ տեղի կունենան:

TruthSocial իր սոցիալական ցանցի էջում Թրամփն ավելի ուշ գրառում է կատարել՝ կոչ անելով Իրանին բացել Հորմուզի նեղուցը, այլապես երեքշաբթի օրը կարող են թիրախավորվել էլեկտրակայաններն ու կամուրջները:

«Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր։ Նման բան երբեք տեղի չի ունեցել։ Բացե՛ք անիծյալ նեղուցը, խելագար ավազակնե՛ր, թե չէ դժոխքում կապրեք։

Փառք Ալլահին»,- գրել էր Թրամփը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1036 դիտում

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում