Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շվեդիայի Ուփսալա քաղաք

Հունիսի 11-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում մեկնել է Ուփսալա քաղաք, որտեղ նախ այցելել է Ուփսալայի համալսարանի գրադարան: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից:

Ուփսալայի համալսարանի փոխնախագահ Անդերս Մալբերգը եւ գրադարանի տնօրեն պրոֆեսոր Լարս Բուրմանը հայկական պատվիրակությանը ծանոթացրել են գրադարանում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերին եւ հնատիպ գրքերին: Քննարկվել են Ուփսալայի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ համագործակցության հեռանկարները:

Ուփսալայի տաճարում ավագ քահանա Աննիկա Ադերբրանտը ներկայացրել է տաճարի պատմությունը, որից հետո պատվիրակությունը մեկնել է Ուփսալայի ամրոց, որտեղ հանդիպել է Ուփսալայի նահանգապետ Գորան Էնանդերի եւ տիկնոջ՝ Մոնիկա Սարստանդի հետ:

Ամրոցում տեղի է ունեցել ջերմ հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Օրվա ավարտին Ուփսալայի քաղաքապետ տիկին Եւա Էդվարդսոնի անունից ԱԺ նախագահի պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:

Տպել
221 դիտում

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայում կխաղա ԱԻԿ-ի դեմ

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Ինձ վրա մատ թափ չտաք. լարված իրավիճակ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորը ՄԻՊ-ի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց

Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ արժեքով

Երեկվա եւ այսօրվա միջեւ ես ընտրում եմ վաղը․ Արման Բաբաջանյանը պաշտպանում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Պատգամավորները Սահմանադրական դատարանի դատավոր են ընտրում (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը

ԱՆ քրեակատարողական ծառայությունում մի շարք գնման գործընթացներ իրականացվել են օրենքի խախտումներով. ՊՎԾ

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել

Հրդեհ Արմավիր քաղաքում.այրվել է ավտոմեքենա

Ներդրումներ է տապալել. ԱԱԾ-ն բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ապօրինությունները

ՍԴ-միակ մարմինն է, որ ունի վերջնական իշխանություն՝ մեկնաբանելու այս պետության ամենաքաղաքական ակտը՝ Սահմանադրությունը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինին ձերբակալվել է

Արցախում զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա մահացել է հիվանդանոցում

Կաջակցի՞ արդյոք ԿԽՄԿ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին

Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան