Երևան
12 °C
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է, որ իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Նախագծով առաջարկվում է նաեւ, որ իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, եթե բացակայում են քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)`պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Այսինքն՝ օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլեւ` իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: Խաչատրյանի կարծիքով օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Ոստիկանության մասին» օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված` ոստիկանության ծառայողի, ինչպես նաեւ իշխանության այլ ներկայացուցիչների իրավական ապահովության երաշխիքների լիարժեք իրացումը:
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունները խոչընդոտող եւ անգործությամբ դրսեւորվող արարքի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջի չկատարման համար: Մինչդեռ, գործնականում անձը իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը կարող է խոչընդոտել նաեւ գործողությունների կատարմամբ կամ, այսպես կոչված, ակտիվ անհնազանդությամբ: Այդ գործողությունների առավել վտանգավոր դրսեւորումները` բռնություն գործադրելը եւ դրա սպառնալիքը, քրեականացված են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:
Սակայն, բացի բռնությունից եւ դրա սպառնալիքից, հնարավոր են իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ գործողություններ եւս, օրինակ` արգելքներ տեղադրելը` ոստիկանության տրանսպորտային միջոցների եւ վերակարգերի տեղաշարժը սահմանափակելու նպատակով, ոստիկանության տրանսպորտային միջոցի անվադողերը վնասելը, որեւէ իրից բռնվելը` ձերբակալումից խուսափելու համար, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» եւ այլն: Հաշվի առնելով, որ այսպիսի գործողություններն իրենցից ավելի բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում, քան պարզապես օրինական պահանջին չենթարկվելը, առաջարկվում է այդ գործողությունների համար սահմանել քրեական պատասխանատվություն:
Խաչատրյանը նշել է, որ ԱՊՀ մի շարք պետություններում ոստիկանության ծառայողի (իշխանության ներկայացուցչի) պարտականությունների կատարմանը խոչընդոտելու (դիմադրելու) համար նախատեսված է քրեական պատասխանատվություն (օրինակ` Բելառուս, Ուկրաինա), եւ որպես պատիժ, բացի տուգանքից, նախատեսված է կալանքը կամ ազատազրկումը, իսկ, օրինակ, ՌԴ-ում ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է եվրոպական եւ այլ երկրներին (օրինակ` ԱՄՆ, Կանադա), ապա դրանց մեծ մասում չի տարանջատվում վարչական եւ քրեական պատասխանատվությունը, սակայն վերլուծելով քննարկվող իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցները (բարձր տուգանքներ, ազատազրկում), պարզ է դառնում, որ դրանք որակվում են որպես բավականին մեծ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումներ:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ՝ իշխանության ներկայացուցչին, նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված հրապարակայնորեն վիրավորելուն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածին: Նա կարծում է, որ այդ արարքի համար վարչական պատասխանատվության ենթարկելու շրջանակները սահմանափակվել է միայն հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու դեպքերով: Մինչդեռ, ոստիկանության ծառայողի կողմից այլ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ նրան հրապարակայնորեն վիրավորելը նույնպես առաջին հերթին ուղղված է կառավարման կարգն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ:
Բացի այդ, ոստիկանության ծառայողին նրա ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ հրապարակայնորեն վիրավորելը օժտված է հանրային վտանգավորության այնպիսի աստիճանով, որը բավարար է այդ արարքը քրեականացնելու համար: Իշխանության ներկայացուցչին վիրավորելը ուղղված է ոչ միայն եւ ոչ այնքան նրա պատվի եւ արժանապատվության, որքան` կառավարման կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ: Համանման տրամաբանությամբ քրեականացված են դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը (հոդված 343), դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը (հոդված 344):
Խաչատրյանը նշել է, որ ԱՊՀ եւ եվրոպական տարբեր երկրներում նմանատիպ արարքների համար նախատեսված է հենց քրեական պատասխանատվություն: Այսպես, Ռուսաստանի քրեական օրենսգրքի 319 հոդվածով համանման արարքը պատժվում է տուգանքով կամ պարտադիր աշխատանքներով՝ մինչեւ 360 ժամ տեւողությամբ, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, Բելառուսի քրեական օրենսգրքի 369 հոդվածով՝ հանրային աշխատանքներով կամ տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի 140 հոդվածով՝ տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ 2-ից 3 տարի ժամկետով կամ նույնիսկ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Բելգիայում ոստիկանության ծառայողին հրապարակայնորեն վիրավորելը նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված պատժվում է 8 օրից 1 ամիս ազատազրկմամբ եւ տուգանքով (քրեական օրենսգրքի 276 հոդված), Ավստրիայում՝ տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով (քրեական օրենսգրքի 116 հոդված), Դանիայում՝ տուգանքով կամ կալանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով (քրեական օրենսգրքի 121 հոդված): Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3 հոդվածը ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելու համար` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարման հետ, նախատեսում է ընդամենը տուգանքի նշանակում 20 հազարից 50 հազար ՀՀ դրամի չափով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT