Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հունիսի 11-ից Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Նարինե Թուխիկյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։ Մշակույթի գծով փոխնախարար Թուխիկյանի հետ մեր զրույցը ստորեւ.
- Տիկին Թուխիկյան, մշակույթի գծով երկու փոխնախարար ունենք, դուք ո՞ր ոլորտն եք համակարգելու:
- Համակարգելու եմ մշակութային ժառանգության պահպանության ոլորտը՝ հուշարձաններ, թանգարաններ, գրահրատարակչություն: Բարեբախտությունն այն է, որ ես էլ, Արա Խզմալյանն էլ ոլորտին լավ ծանոթ ենք եւ այնպես չէ, որ զրոյից պետք է ուսումնասիրություններ անենք: Իհարկե՝ ոլորտում խնդիրներ շատ-շատ կան, դրանք, կա՛մ նախկինից չլուծված, կա՛մ հետաձգված խնդիրներ են: Ես էլ, Խզմալյան Արան էլ, վստահ ենք, որ մեր յուրաքանչյուր քայլը պիտի գիտականության եւ վերլուծության վրա հիմնված լինի: Պետք է պատասխաններն ունենանք, եթե այս ինչ բանն անում ենք՝ ինչի համար ենք անում: Պիտի մեր արածի վերլուծությունն ունենանք, եւ այն, թե դրա արդյունքն ինչ պիտի լինի:
- Ինչի՞ց եք սկսել ձեր աշխատանքը: Առաջին քայլերը որո՞նք են եղել:
- Այս պահին մասնագիտական խմբեր ենք ձեւավորում: Կողքից բացերն ավելի լավ են երեւում. լսում ենք կարծիքներ եւ ցանկություններ: Իհարկե, առօրյա հարցերը շատ-շատ են, բայց դրանք չեն խանգարում մեր ստեղծագործական թռիչքը, քաղաքական պատկերացումներն ու քայլերն իրականացնելուն: Այնպես որ ես իմ օրը մասերի եմ բաժանում, զբաղվում եմ առօրյա վարչարարական գործով, այնուհետեւ քաղաքականության հարցերով, որոնք մենք քննարկել ենք պարոն Արայիկ Հարությունյանի հետ: Արդեն ընթացքի մեջ ենք, ոլորտ առ ոլորտ մեր փոքր, բայց շատ կարեւոր՝ ֆունդամենտալ քայլերն ենք դնում: Ինքնաճանաչման բանալիները բացելու համար կարեւոր է, թե նախարարությունն ինչ քայլեր պիտի անի եւ ինչ ուղղություններով պիտի գնա: Շատ լավ է, որ նախարարությունները միացված են եւ կրթական բաղադրիչը գերակայություն ունի մշակույթի ոլորտի համար, իսկ մշակույթը՝ կրթության եւ գիտության: Երեխաների համար համապատասխան թեմաներով ինքնաճանաչման, հայրենագիտության եւ մարդկային որակների արժեւորման առումով անելու ենք անիմացիոն ֆիլմերի պատվերներ, դրանք ե՛ւ մշակութային են եւ՛ կրթական: Մեր մշակույթը տնտեսականությանը բերելն է, դա ամենեւին չի նսեմացնում մշակույթի հարկը, այլ մշակույթը նպաստում է ամբողջ պետությանը օգուտ բերելու համար: Մենք համառորեն գնալու ենք այս բոլոր ծրագրերի իրականացման ճանապարհով:
- Հեղափոխությունից հետո, մեկ տարվա ընթացքում երկու տարբեր մարդիկ համակարգեցին մշակույթի ոլորտը, նախ, Լիլիթ Մակունցը, ապա փոխնախարար Նազենի Ղարիբյանը: Այս ընթացքում նրանք որոշակի աշխատանք արդեն արել են, նոր ծրագրերի մեկնարկ է տրված: Արդեն սկսե՞լ եք ուսումնասիրել նրանց արած գործը:
- Անշուշտ, մեր առաջին գործն է իմանալ, թե սեղանի վրա ինչ կա կիսատ մնացած նախորդ նախարարներց: Պետք է հասկանանք, թե ինչու չեն շարունակվել, ժամանակ չեն ունեցել նախորդ նախարարները, թե այլ խնդիրներ են եղել եւ որտեղ են թաքնված խնդիրների պատճառները: Գուցե հայտնաբերվի նաեւ մի այնպիսի ծրագիր, որը չարժե իրականացնել: Էլի եմ կրկնում՝ ամեն ինչ պիտի արվի վերլուծության արդյունքում: Բայց կան միջպետական ծրագրեր, որոնք պլանավորված են եղել վաղուց, եւ դրանք հնարավոր չէ չանել. գուցե բովանդակային շտկումներ կլինեն, բայց կարվեն: Հնից մնացած, փոշիով պատված ծրագրերն էլ կնայենք եւ կդնենք քննարկման: Ամեն ինչ պիտի շարունակականության մեջ լինի, այնպես որ, այն, ինչ սկսվել է ու բովանդակային առումով լավն է՝ կշարունակվի:
- Քանի որ խոսք գնաց շարունակականության մասին, ապա միայն ՊՈԱԿ-ների հետ կապված բավականին կոնֆլիկտային լուծումներ են եղել այս ընթացքում, մասնավորապես ՊՈԱԿ-ների տնօրենների հետ կապված: Մտավախություն չունե՞ք, որ շարունակելու դեպքում նույնի միջով անցնելու եք նաեւ դուք:
- Ես երկար ժամանակ եղել եմ ՊՈԱԿ-ի տնօրեն (Հ. Թումայնաի թանգարանի) եւ իմ կառավարման ժամանակ հստակ քաղաքականություն եմ ունեցել՝ երբեք կոնֆլիկտի չգնալ անձնակազմի հետ, ունենալ ուղղահայաց հավասարություն, արժեւորել մարդկանց, հնարավորություն տալ նրանց բացվելու, իրենց ներուժը լիովին բացահատելու եւ հասնելու այն արդյունքին, որին ձգտում ենք: Ես ինքս կոնֆլիկտային մարդ չեմ եւ կարծում եմ, թե՛ ինձ համար, թե՛ ՊՈԱԿ-ների տնօրենների համար դժվար չի լինելու ինձ հետ հարաբերվելը: Հիմա մի փոքր ծանրաբեռնված շրջան է, բայց եկող շաբաթվանից կհանդիպեմ ոլորտային տնօրենների հետ: Մենք կխոսենք, կքննարկենք, օրինակ՝ թանգարանների հետ կապված՝ ես իմ պատկերացումներն ունեմ, իրենք՝ իրենցը: Արդեն խոսել ենք, որ պետք է փոխենք նաեւ մեր գնահատման մեխանիզմը: Նախկինում արված աշխատանքը գնահատել են միայն ֆինանսական ցուցանիշներով: Կա մոնիթորինգի բաժին, որն իր հստակ վերլուծությունները պիտի անի, թե ենթադրենք պետությունը տվել է այսքան գումար, ինչպես է այդ գումարը ծախսվել: Երբեւէ չեն վերլուծել, թե ինչ արդյունավետությամբ է այդ գումարը ծախսվել: Պետք է որակի գնահատման քաղաքականություն վարենք:
- Բայց գումարների տրամադրման մեխանիզմը որոշակի փոփոխութունների ենթարկվել էլ չէ՞:
- Այո, տիկին Մակունցի ժամանկ մի շատ ճիշտ մեխանիզմ շրջանառության մեջ դրվեց՝ դրամաշնորհային քաղաքականությունը, որ մարդիկ ծրագրեր են ներկայացնում եւ ըստ այդ ծրագրերի են ֆինանասավորում ստանում: Գաղափարը շատ լավն է եւ ամբողջ աշխարհն է այդ ճանապարհով գնում, բայց դարձյալ մենք պետք է նայենք, թե ուր են գնացել այդ փողերը եւ ինչ է դրա արդյունքում եղել: Շատ դեպքերում տեսնում ենք, որ ոչ մի արդյունք էլ չի եղել, պարզապես փողը գեղեցիկ կերպով ծախսվել է, առանց որեւէ արդյունքի, որը կարող էր կրթական, գեղագիտական կամ տնտեսական առումով դրական ազդեցություն ունենալ: Մենք մտածում ենք, թե ինչպես այդ արատավոր շղթան քանդենք եւ նոր համակարգ ներդնենք: Այո, պետությունն ունի այդպիսի գումար, բայց պետությունն իր քաղաքականությանը համահունչ պիտի պատվեր իջեցնի: Ոչ թե պիտի թողնենք, որ ով ինչ ուզի անի եւ բերի հայտ ներկայացնի, այլ մենք ինքներս պատվեր իջեցնենք, եւ ոչ միայն ֆինանսական հաշվետվություն ունենանք մեր հարկատուների առջեւ, այլեւ բովանդակային եւ որակական:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT