Հունահռոմեականներն աստղային կազմով կմասնակցեն Եվրոպական խաղերին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ուժեղ կազմով կմասնակցի Եվրոպական խաղերին։ Այսօր՝ հունիսի 14-ին, գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարեց կազմը։ Խաղերին կմասնակցեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ Կարեն Ասլանյանը (67 կգ) եւ Կարապետ Չալյանը (77 կգ), աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

«Հավաքականն անցել է բոլոր պլանավորված ուսումնամարզական հավաքները, միջազգային մրցաշարերը։ Մնում է՝ հաջողությունը թիմի հետ լինի»,- ասաց Ջուլֆալակյանը։

Ավելի վաղ մարզիչը հայտնել էր, որ 87 կգ քաշային կարգում 2 մարզիկներից՝ Մանուկյանից ու աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանից, կմասնակցի նա, ով ավելի լավ հանդես կգա վերջերս կայացած Ղազախստանի մրցաշարում։ Ավելի լավ է մասնակցել Շահինյանը, սակայն Եվրոպական խաղեր գնում է Մանուկյանը։

«Մի քիչ տարաձայնություններ եղան մարզչական խորհրդի ժամանակ, ընդհանուր որոշում կայացվեց, որ կմասնակցի Մանուկյանը։ Բայց անկախ մասնակցության արդյունքից՝ աշխարհի առաջնությունից առաջ այս քաշային կարգում նորից մրցակցություն ենք ստեղծելու», - ասաց Ջուլֆալակյանը։

Անցած տարվա վերջից Արթուր Ալեքսանյանը մի քանի ամիս բաց էր թողել վնասվածքի պատճառով։ Գորգ վերադարձավ Ղազախստանի մրցաշարում, լավ հանդես եկավ ու չեմպիոն դարձավ։ Ջուլֆալակյանը նշում է, որ նա իրեն լավ է զգում։

«Արդեն մասնակցել է Ղազախստանի խոշոր մրցաշարին, որտեղ շատ լուրջ հավաքականներ էին եկել։ Վստահ գոտեմարտեր անցկացրեց, դարձավ հաղթող։ Այնպես որ քայլ առ քայլ ավելացնում է»,- ասաց նա՝ հավելելով, որ վնասվածքի առումով նա այս պահին խնդիր չունի։

Տեւական ժամանակ վնասվածք ուներ նաեւ Կարապետ Չալյանը։ Նա նույնպես լավ է։ Պատրաստ է մասնակցել։

«Վնասվածքն ապաքինվել է, դրա համար էլ որոշվել է, որ մասնակցի»- ասաց մարզիչը։

Եվրոպական խաղերը մեկնարկելու են հունիսի 21-ին։ Ավարտվելու են 30-ին։ Հունահռոմեականների մրցումները 28-30-ն են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1970 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը