Երևան
12 °C
«Շանթ» հեռուստաընկերությանը տված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը «գրոհի» թիրախ է դարձել: Բանն այն է, որ «Շանթ»-ի «Youtube»-ի ալիքում տեղադրված տեսանյութը ունի մոտ 1600 հավանում կամ լայք՝ ինչպես ընդունված է ասել, որը գրեթե մի քանի ժամ է՝ լուրջ փոփոխությունների չի ենթարկվում, փոխարենը՝ կտրուկ բարձրանում, հետո իջնում, այնուհետեւ կրկին բարձրանում են դիսլայքերը: Մոտ կես ժամ առաջ այն 230 դիսլայք ուներ, որը 5-6 րոպեում հասավ 560-ի, իսկ րոպեներ անց նվազեց մի քանի տասնյակով:



«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատմեց, թե ինչպես է հնարավոր այս վայրիվերումը:
«Մեխանիզմները հիմնականում երկուսն են: Առաջինն այն է, որ մարդիկ շատ գրանցված էջեր ունեն, «Youtube»-ը նորմալ է ընդունում մի քանի էջ ունենալը: Կարող են, օրինակ, մի քանի հարյուր հոգով հրահանգ ստանալ եւ լցնել դիսլայքերը: Մյուս տարբերակը այդ ծառայությունը գնելն է նման ծառայություններ մատուցող կազմակերպություններից, որոնք աշխարհում շատ են: Նրանք դա անում են կամ ձեռքով կամ ավտոմատացված: «Youtube»-ը, իհարկե, փորձում է դրանց բռնել, անջատել, բայց նրանք անընդհատ նոր մեխանիզմ են գտնում դա աշխատեցնելու համար: Սկզբունքորեն կարող է «Youtube»-ը մի քանի ժամ կամ մի քանի օր հետո տեսանյութի վրայով անցնի, եւ ստուգի դիսլայքերը ու օրինակ դրանցից մի մասը հանի, նույնը եւ լայքերի դեպքում: Այսինքն, եթե նրանք նկատում են, որ լցոնում է՝ կարող են հանել, բայց գուցե եւ չնկատեն, որովհետեւ պատկերացնում եք, թե ինչքան տեսանյութեր են լինում: Դա աշխարհում նմանատիպ ծառայությունների մեծ շուկա է»,- ասաց Մարտիրոսյանը:
Հարցին՝ ճի՞շտ է, որ օրինակ ռուսական հարթակում տարածված նման կայքեր կան՝ գումար աշխատելու համար, որտեղ պայմանականորեն 1 ռուբլու դիմաց կարող են առաջարկել ընդամենը 1 տեսանյութ դիսլայք անել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Այո, որ ասում են՝ աշխատանք ինտերնետում՝ դրա 90 տոկոսը երեւի հենց սա է: Մարդը հատուկ ծրագիր է դնում, իրեն անընդհատ հրահանգներ են գնում՝ մտիր սա լայքիր, սա դիսլայքիր, այստեղ քվեարկիր: Իսկ այդ կազմակերպությունը ինչ-որ քանակի համար ընդհանուր գումար է վերցնում»:
Անդրադառնալով հարցին, որ փաստորեն այդքան էլ լուրջ չեն վերահսկվում այսպիսի լցոնումները, Մարտիրոսյանը ասաց. «Չէ, ուղղակի չեն հասցնում: Շատ դեպքերում չի էլ կարող իմանալ: Եթե օրինակ դա գնված ծառայություն է, այնքան տարբեր տեղերից է լցվում՝ ուղղորդվածությունը չի երեւում: Այստեղ կա նաեւ երրորդ տարբերակը. գուցե ինչ-որ ընդդիմադիր հայացքներով լրատվամիջոց տեղադրել է, կամ ինչ-որ մի խմբում են տեղադրել եւ կոչ արել դիսլայքել: Րոպեում 10-20 դիսլայքը Հայաստանի համար նորմալ թվեր չեն: Կարող եք նայել այլ տեսանյութեր ու կտեսնեք, որ գերակտիվություն քիչ է լինում: Չի բացառվում, որ սա նաեւ սպոնտան բան է, որովհետեւ ապացույց չունենք ընդհանրապես»:
Հարցին՝ այսպիսի դեպքերում ի՞նչ է հնարավոր անել, երբ արհեստական դրական կամ բացասական տպավորություն ստեղծելու համար լայքեր կամ դիսլայքեր են լցոնում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ մի բան հնարավոր չէ անել: Սա այն հարցն է, երբ որ օրինակ՝ աստղերը դիմում են իրենց երկրպագուներին, ասում են՝ իմ դեմ ակցիա է գնում, դիսլայքեր են լցնում, երկրպագուներն էլ գալիս են, լայքեր են լցնում, որ հարաբերությունը դեպի դրական գնա: Դու ինչ-որ վերահսկողության մեխանիզմ չունես: Բոլոր հարթակներում էլ նույնն է, հարթակը կարող է որոշել, որ այդտեղ ուղղորդում կա: Իրենք հատուկ ավտոմատացված համակարգեր ունեն, որոնք փորձում են այդ ուղղորդումը գտնել, բռնել, այդ դեպքում նա կարող է հանել այդ դիսլայքերը կամ լայքերը: Բայց հարթակը չի հասցնում օնլայն ռեժիմով բոլորին հետեւել, դա կարող է օրեր հետո լինել: Նորից եմ կրկնում, եթե լուրջ ծառայության միջոցով են դա գնում՝ դրանք ռեալ մարդիկ են, աշխարհով սփռված, իրենց հրահանգ է գալիս: Կարող է ինչ-որ մեկը լինել, որ այդ ծրագիրն իր մոտ դրել է Երեւանից, հրահանգ է ստացել, Փաշինյանին պաշտում է, բայց փող աշխատելու համար դրել է»:
Հարցին՝ լայքեր եւ դիսլայքեր արհեստականորեն լցնելու վրա շա՞տ գումար է ծախսվում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Չէ, իրականում մեծ գումարների հարց չի: Քանի որ շուկան շատ մեծ է եւ մրցակցային, իսկ լայքերն ու դիսլայքերը հավաքվում են շատ ավելի մեծ քանակներով, մենք փոքր շուկա ենք, մեզ թվում է, թե մի քանի հարյուր լայքը կամ դիսլայքը մթնոլորտ է ստեղծում, բայց աշխարհում խոսքը գնում է տասնյակ, հարյուրավոր հազարների գնման մասին: Օրինակ, շատ վլոգերներ, ովքեր ուզում են դառնալ հայտնի եւ շատ գումար աշխատել, իրենք սկզբից գնում են ոչ միայն լայքերն ու դիսլայքերը, այլեւ դիտումները, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե իրենց դիտում են»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT