Երևան
12 °C
Համազգային թատրոնի փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը հունիսի 15-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: «Սեփական դիմումի համաձայն ազատվեցի Համազգային թատրոնի փոխտնօրենի պաշտոնից: Շնորհակալ եմ Համազգայինի թիմին արդյունավետ համագործակցության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիգոյանը:
Համազգային թատրոնն այսօրվանից նոր փոխտնօրեն ունի, որն արդեն աշխատանքի է անցել, խոսքը Վահագն Տիգրանյանի մասին է: Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ Վահագն Տիգրանյանը տեխնիկական եւ տնտեսական գծով լավագույն մասնագետներից է, աշխատել է Օպերային թատրոնում, կամերային երաժշտական թատրոնում, բայց Հմազգային թատրոնում նոր է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Նիգոյանը մանրամասնեց հրաժարականի պատճառները. «Հեռանալու համար պատճառը մեկը չի լինում. պետք է լինեն մի քանի պատճառներ, որպեսզի մարդ ինչ-որ տեղից հեռանա, կամ գոնե մտածի այդ մասին: Իմ հեռանալու համար եւս մի քանի պատճառներ են եղել, եւ դրանք հստակ են. մշակույթի ոլորտի ներկայիս պատասխանատուների քաղաքականությունն ու իմ պատկերացումերը ոլորտի զարգացման վերաբերյալ իրար հետ բոլորովին չեն համընկնում»:
Նիգոյանի խոսքով՝ մշակույթի ոլորտում համատարած վերադասավորումների արդյունքում ստացվել է այնպես, որ հայտնվել են պաշտոնյաներ, որոնց հետ վերջինս անհամատեղելի է համարում իր հետագա գործունեությունը. «Ասեմ ավելին, կա հստակ պաշտոնյա, որի անունն այս պահին պարզապես նշել չեմ ցանկանում: Մարդը, որի մասին ես խոսում եմ, հավաքական կերպար է՝ ոչ պրոֆեսիոնալ, իր սխալները չընդունող եւ մեծամտական քաղաքականություն վարող»:
Նախկին փոխտնօրենից հետաքրքրվեցինք՝ գուցե մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարարներից մեկի մասի՞ն է, վերջինս չցանկացավ պատասխանել:
Նշեց, որ մոտ ապագայում ավելի կոնկրետ կխոսի ու հրապարակավ կհնչեցի այդ անձնավորության անունը: Նիգոյանի համոզմամբ, եթե մտածեր, որ Համազգայինից դուրս գալը կարող էր վնասել թատրոնին, ապա երբեք նման բան չէր անի. «Ես վստահ եմ, որ այն ամենաապահով ձեռքերում է հիմա, նույնիսկ ավելի, քան եղել է, որովհետեւ հիմա այնտեղ գեղարվեստական եւ ադմինիստրատիվ մասով ղեկավարում են այնպիսի մարդիկ, որոնք մեծացել են այդ թատրոնում: Իմ հեռանալու մտադրությունները մի փոքր ավելի վաղ են եղել, բայց քանի որ այնտեղ կար տնօրենի վերջնական ընտրության հարց, ես երբեք դուրս չէի գա գործը կիսատ թողած: Սպասել եմ տնօրենը վերջնական ընտրվել է, որ հետագայում անցանկալի կամ անկանխատեսելի փոփոխություններ չլինեն: Ես էլի հաճախակի կայցելեմ թատրոն ՝ պահպանելով ընկերական հարաբերություններս, բայց մշակույթի ոլորտում որեւէ պետական պատասխանատվություն այլեւս չեմ ստանձնի, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ոլորտում որոշ պատասխանատուների վերադասավորումներ չեն եղել»:
Նիգոյանը Համազգայինի փոխտնօրեն էր հունվար ամսից, այդ պաշտոնում նրան նշանակել էր թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը: Մանուկ Նիգոյանը նկատեց, որ այս պահին էլ Արման Նավասարդյանի հետ ունեն գերբարձր մակարդակի հարաբերություններ, դրա արդյունքում է, որ կարողացել են շատ հեշտ համաձայնության գալ:
Նախկին փոխտնօրենն անդրադաձավ նաեւ մշակույթի նախարարության միացմանը մի քանի այլ նախարարությունների՝ ասելով, որ դա իր համար եղել է մշտապես անընդունելի: Կանխատեսում է, որ մշակույթի ոլորտի հետագա աշխատանքները լինելու են շատ ավելի բարդ, որովհետեւ նրանք սկսելու են միջնորդավորված կերպով շփվել, որը կարող է իրար սխալ հասկանալու եւ մի շարք բարդությունների առաջացման պատճառ հանդիսանալ:
Նիգոյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո մշակույթի ոլորտը համակարգող երկու անձնաց՝ Լիլիթ Մակունցի եւ Նազենի Ղարիբյանի հետ շատ ակտիվ եւ լավ համագործակցություն են ունեցել: «Նազենի Ղարիբյանի վարած քաղաքականության մեջ շատ հարցերում համաձայն եմ եղել, որոշ թերություններ էլ տեսել եմ, բայց բարձրաձայնել եմ դրանք, այնպես որ, իմ հրաժարականը պայմանավորված էր վերջին փոփոխություններով»,-նկատեց Նիգոյանը:
Նախկին փոխտնօրենը հայտնեց, որ հետագա գործունեությունը կծավալի մշակույթից դուրս՝ բիզնես ոլորտում. «Հավանաբար կակտիվացնեմ բիզնեսում իմ ներկայությունը, նոր նախագծեր, նոր մտքեր ունեմ, որոնք անպայման պետք է իրագործեմ: Բայց մինչ այդ մի երկարատեւ հանգիստ անպայման պիտի ունենամ, որովհետեւ ծանր շրջան է եղել եւ հիմա ժամանակն է արածը վերհիշելու, արժեւորելու ու նոր մտքերը իմի բերելու: Եվ որքան հասկանում եմ՝ լավագույն ներդրումը պետության կայացման գործում այն ներդրումն է, որը կախված չէ պետական որոշ պաշտոնյաների հետ հարաբերություններից»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT