Երևան
12 °C
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով դատավորը փոխվել է:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը մակագարվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին:
Հիշեցնենք, որ այս գործով ապրիլին տեղի ունեցած նիստի ժամանակ գործով անցնող ամբաստանյալներից Գարեն Աթաջանյանը աղմկոտ հայտարարություն էր արել. նա հայտարարել էր, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն: Ի դեպ, նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր նաեւ Գորիսի ոստիկանապետը: Այս հայտարարությունից երկու ամիս է անցել, սակայն դեռ քրեական գործ հարուցված չէ, դատախազությունը հետաքննության մարմնին հանձնարարել է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել: Ինչը, ըստ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի՝ որեւէ նորմով ներպետական օրենսդրությամբ սահմանված չէ:
Վահան Հովհաննիսյանը պատասխանել է սույն թեմայի վերաբերյալ մեր հարցերին:
- Պարոն Հովհաննիսյան, դուք տեղեկություն ունե՞ք ձեր պաշտպանյալի աղմկոտ հայտարարությունից հետո դատախազությունը ներկա պահին ի՞նչ գործողություններ է իրականացնում:
- Այն գործընթացը, որը իրականացվում է, դատախազության կողմից որեւէ նորմով ներպետական օրենսդրությամբ սահմանված չէ: ՀՀ Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտնի ելույթից հետո ես գրություն էի գրել դատախազություն՝ ճշտելու, թե ի՞նչ իրավական ընթացակարգերով եւ ի՞նչ է ընդհանրապես կատարում: Ինձ պատասխանել էին, որ օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու հանձնարարություն են տվել հետաքննության մարմնին, եւ դատախազին հանձնարարվել է, որպեսզի վարույթ նախաձեռնի՝ տվյալ հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քանի որ նման որեւէ ընթացակարգ պաշտպանական կողմին հայտնի չէր, հետեւաբար, ես կրկին գրություն էի գրել իրենց, որպեսզի պարզաբանեին, թե նշված դատավարական գործընթացը ո՞ր նորմով է սահմանվում, տվյալ քրեական գործի շրջանակներո՞ւմ է կատարվում, թե՞ հարուցվել է նոր քրեական գործ: Ինձ պատասխանել են, որ պաշտպանը նման գործառույթներով օժտված չէ, որպեսզի դատախազությանը նման հարցում հղի: Իմ պաշտպանյալի իրավունքների եւ շահերի ակնհայտ կոպիտ խախտում է տեղի ունենում, քանի որ այն ցուցմունքը, որն ինքը տվել է, ակնհայտորեն վկայում է իր անմեղության մասին, մինչդեռ դատախազությունը տվյալ դեպքում անգործություն է դրսեւորում, որովհետեւ անմիջապես պարտավոր էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184 հոդվածի (քրեական գործի նյութերով նոր քրեական գործի հարուցումը) կարգով կամ քրդատի 309.2 հոդվածի (դատական քննության ընթացքում այլ անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելը) կարգով նոր քրեական գործ հարուցեր, նախաձեռներ որոշակի քննչական գործողություններ, որի մասին պետք է տեղյակ լինեին ե՛ւ պաշտպանական կողմը ե՛ւ դատարանը: Հիմա տեսեք, հրապարակային դատաքննություն է ընթանում, կողմերի մրցակցություն, զենքերի հավասարություն, մինչդեռ ո՛չ դատարանը, ո՛չ պաշտպանական կողմը, չի տեղեկացվում, թե դատախազությունը դատավարական ի՞նչ նորմերով եւ ի՞նչ ընթացակարգ է իրականացնում: ...Իրենք ի՞նչ իրավունք ունեն հրապարակային դատաքննության ընթացքում գաղտնի հանձնարարություն տան հետաքննության մարմնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, միգուցե ես էլ հարցեր ունեմ ուղղելու կա՛մ հետաքննության, կա՛մ օպերատիվ-հետախուզական մարմնին: Իրենք դատաքննության ընթացում գտնվող քրեական գործով նման լիազորություն չունեն, որպեսզի հանձնարարություն տան օպերատիվ մարմնին եւ այն էլ՝ գաղտնի: Իմ պաշտպանյալի ցուցմունքներում առերեւույթ առկա էին այլ անձի կողմից կատարված հանցագործության հատկանիշներ եւ նման դեպքում պետք է անմիջապես հարուցվեր քրեական գործ եւ այդ վարույթը պետք է նախաձեռնեին քրեական գործի նյութերով նոր հարուցված քրեական գործով, այլ ոչ թե՝ մայր գործով կատարեին այնպիսի գաղտնի գործողություններ, որի մասին պաշտպանական կողմը չի տեղեկացվում:
- Այս բարձրացված հարցերի պատասխանները փորձե՞լ եք նիստի ընթացքում ստանալ մեղադրող դատախազից:
- Դեռեւս հնարավորություն չեմ ունցել գործընթացին մասնակցելու, հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 27-ին, միանշանակ այդ հարցը ուղղվելու է, եւ եթե այդ հարցին պատասխան չստացվեց, ես բացարկ եմ հայտնելու դատախազին, քանի որ այն, ինչ իրականցվում է, ես արդեն դրանից շատ վատ հոտ եմ զգում:
- Այսինքն, դուք մտավախություն ունեք, որ այդպես էլ որեւէ ընթացք չի՞ տրվի ձեր պաշտպանյալի հայտարարությանը:
- Այն գրությունը, որը քրեական գործում առկա է, այդ գրության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը (ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը,-հեղ.) որեւէ քննչական դատավարական գործողություն չէր կատարել: Հիմա, եթե դատախազությունը նոր հարուցված քրեական գործով կամ իրենց բառերով ասած՝ իրենց վարույթի ընթացքում անհրաժեշտ համարի կատարել քննչական դատավարական գործողություններ եւ եթե անգամ այդ գործողությունները արդյունք տան, հետեւաբար, ինքը դրանով իսկ կփաստի, որ վարույթն իրականացնող մարմինը դրսեւորել է անգործություն, իսկ այդ մարմինը տվյալ դեպքում հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինի ղեկավարը: Հետեւաբար, ես կարծում եմ, առկա է կաշկանդվածություն. որքան էլ որ շատ ցանկանան Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետապնդում իրականացնել, չեն իրականացնի՝ զուտ այն անձի շահերին (ԱԱԾ քննչական մարմնի ղեկավարին) չվնասելու համար:
- Պարոն Հովհաննիսյան, Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործով դատավորը փոխվել է, գործն այժմ մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին, ձեզ հայտնի՞ է, թե ինչու է դատավորը փոխվել:
- Անմիջապես այդ նիստից հետո տեղափոխել են Սեւան:
- Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ սույն գործով արդեն իսկ նիստ եղե՞լ է:
- Մեկ նիստ եղել է, որին ես չեմ մասնակցել, բայց տեղյակ եմ, որ Հենրիկ Ավագյանի պաշտպանը նրան ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանը երկար տարիներ մարզպետ է աշխատել եւ կան ողջամիտ կասկածներ, որ դատավորի հետ որոշակի կապեր ունի: Պաշտպանի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն, մերժվել է:
- Դուք նույնպե՞ս ինքնաբացարկի միջնորդություն եք ներկայացնելու:
- Ամենայն հավանականությամբ՝ այո: Ես կարծում եմ, որ մինչեւ դատաքննությանն անցնելը դատավորը հենց ինքը պետք է այդ գործով ինքնաբացարկ հայտներ, քանի որ կաշկանդվածությունն այնհայտ է. պարզ է չէ՞, որ մարդ երկար տարիներ աշխատել է Սյունիքի մարզում որպես մարզպետ, նույն մարզում որպես դատավոր է աշխատել նաեւ Նապոլեոն Օհանյանը, մինչեւ այս իշխանափոխությունը ինչպե՞ս էին պատկերացնում, որ մարզպետն ու դատավորը ընդհանրապես արտադատարանական կամ դատարանական կապեր չէի՞ն ունենալու, կամ երկու կողմանի հարաբերություններ չէի՞ն ունենալու, դա ընդամենը աբսուրդի ժանից կարող էր լինել:
ՀՀ գխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում անդրադառնալով պաշտպանի հնչեցրած դիտարկումներին՝ ասաց, որ դատախազության գործողությունները լիովին իրավաչափ են եւ համապատասխանում են քրեական դատավարության օրենքի պահանջներին: «Չեմ կարծում, թե անհրաժեշտ է քրեական դատավարության իրավունքի մասնագետ որեւէ մեկին բացատրել, թե որոնք են քրեական դատավարության օրենքով դատախազին վերապահված՝ հետաքննության մարմնին հանձնարարություններ տալու լիազորությունները: Դատական քննության ընթացքում անձը հայտնել է տեղեկություն, որը հակասում է ոչ միայն նախաքննության ընթացքում իր իսկ կողմից տրված ցուցմունքներին, այլ նաեւ գործի քննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքներին: Ակնհայտ է, որ այդ տեղեկությունները, դրանց արժանահավատությունը ստուգվելու անհրաժեշտություն են առաջացնում, ինչը եւ նախաձեռնվել է՝ ինչպես բուն դատական քննության, այնպես էլ համապատասխան միջոցառումներ իրականացնելու՝ հետաքննության մարմնին տրված հանձնարարության շրջանակներում: Այս իմաստով դատախազության կողմից անգործություն դրսեւորելու մասին պնդումները բացարձակ հիմնազուրկ են: Անգամ սկսնակ իրավաբանին է հայտնի, որ քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր են անհրաժեշտ: Եթե նախաձեռնված գործընթացների արդյունքում ձեռք կբերվեն այդ հայտարարությունների արժանահավատության մասին վկայող այնպիսի տվյալներ, որոնք կստեղծեն առանձին վարույթ հարուցելու բավարար հիմքեր, այն միանշանակ կհարուցվի եւ կտրվեն կոնկրետ իրավական գնահատականներ»,- եզրափակեց Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ սույն աղմկոտ գործը դատարանում քննվում է 2016 թվականից: Ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Լիսկայի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Լիսկան, նրա վարորդը եւ օգնականը, չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն:
Այս դեպքից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Արա Բուդաղյանը (մի քանի ամիս անց նա ազատ արձակվեց եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT