Երևան
12 °C
Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալներից մեկն այսօր դատարանում սենսացիոն հայտարարություն է արել: Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանն այսօր առաջին անգամ դատարանում հայտարարել է, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն: Ի դեպ, նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր նաեւ Գորիսի ոստիկանապետը:
Այս գործի շրջանակում նախաքննության սկզբում ձերբակալվել էր նաեւ Արա Բուդաղյանը, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:
Ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Լիսկայի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Լիսկան, նրա վարորդը եւ օգնականը, չէի տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն:
Այս դեպքից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Արա Բուդաղյանը (մի քամի ամիս անց նա ազատ արձակվեց եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը: Գործը 2016 թվականից գտնվում է դատարանում եւ այժմ դատարանն անցել է ամբաստանյալների հարցաքննությանը:
Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը պատասխանել է սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:
- Պարոն Հովհաննիսյան, այժմ դատաքննությունը ի՞նչ փուլում է:
-Հ իմա արդեն հասել ենք ամբաստանյալների հարցաքննությանը, մեկ ամբաստանյալը նախորդ դատական նիստին ցուցմունք տվեց, այսօր ցուցմունք է տվել իմ պաշտպանյալ Գարեն Աթաջանյանը:
- Իսկ կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ ցուցմունք է ձեր պաշտպանյալը տվել:
- Նա ցուցմունք տվեց հետեւյալի մասին, որ 2015 թվականին մյուս ամբաստանյալը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ եւ նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ կազմակերպեն սպանության փորձի նմանակում: Դրա նպատակը եղել է այն, որ ըստ իմ պաշտպանյալի՝ դրա դիմաց մարզպետը պետք է լուծեր մյուս ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի՝ Սյունիք գյուղում առկա խնդիրները, դիմում գրել տար գյուղապետին, գյուղապետի փոխարեն նստեր Հենրիկ Ավագյանը, իսկ մարզպետի շահագրգռվածությունը այն է եղել, որ գործի մեջ ներգրավվեն Բուդաղյանները եւ եւս մեկ անձ, որի մասին այսօր միայն իմ պաշտպանյալը ցուցմունք տվեց: Դա էլ ասեմ՝ ինչպես է կատարվել: Նախաքննության ավարտական փուլում քննիչը մարզպետի հետ միասին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ գտնվել է իմ պաշտպանյալը, մի պահ քննիչի դուրս գալուց հետո իմ պաշտպանյալը մենակ է մնացել մարզպետի հետ, վերջինս թղթի վրա գրել է անուն ազգանուն՝ Մաքսիմ Հակոբյան, որն այդ ժամանակ հանդիսացել է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենը: Ասել է, որ պետք է տաս նաեւ Մաքսիմ Հակոբյանի անունը, որ իբր պատվերը ստացել եք ոչ միայն Բուդաղյաններից, այլ նաեւ Մաքսիմ Հակոբյանից: Իմ պաշտպանյալը հրաժարվել է, որից հետո մարզպետը ասել է, որ այս հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ եւ եթե դու Մաքսիմ Հակոբյանի անունը չես տալիս, ապա ցմահ մնալու ես բանտում, այսինքն, այնպիսի բաներ ենք բանտում քո նկատմամբ անելու, որ դու մինչեւ մահանալդ մնաս բանտում:
- Պարոն Հովհաննիսյան, ի վերջո սպառնալիքիներից հետո այդ անունները ձեր պաշտպանյալը տվե՞լ է, թե՝ ոչ:
- Ոչ, չի տվել:
- Ըստ էության, քննի՞չն է կազմակերպել ՔԿՀ-ում նրանց հանդիպումը:
- Ոչ, գնացել են քննիչի հետ միասին «Դատապարտյալների հիվանդանոց»՝ առանց պաշտպանական կողմին տեղեկացնելու եւ այդ հանդիպումից հետո ձեւակերպվել է առերեսման ինչ-որ արձանագրություն, որ իբր թե մարզպետը եւ իմ պաշտպանյալը պետք է միմյանց հետ առերեսվեին, իմ պաշտպանյալը բնականաբար հրաժարվել է, ձեւակերպել են հրաժարման արձանագրություն եւ դուրս են եկել հիվանդանոցից: Այս ամեն ինչը կարող էր դիտարկվել սուբյեկտիվ, որպես մեկ անձի տված ցուցմունք, բայց կա մեկ շատ կարեւոր հանգամանք: Դեռեւս գործի առաջին հատորում հենց նույն դեպքի օրվա ժամանակի դրությամբ առկա է օպերատիվ-հետախուզական միջոցառման վերաբերյալ գրություն, որը Գորիսի ոստիկանապետն ուղղում է Գորիսի մարզային վարչության պետին, բովանդակությունը հետեւյալն է, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ մարզպետի դեմ սպանության փորձը իրականում տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել նմանակում, որը կազմակերպել է հենց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իր վարորդի, օգնական Զարզանդ Նիկողոսյանի եւ թիկնապահի հետ միասին: Այսինքն՝ դեպքի հենց առաջին օրը ոստիկանապետն ասում է, որ այստեղ տեղի է ունեցել նմանակում, սակայն ամբողջ քրեական գործի նախաքննության, դատաքննության ընթացքում այդ գրությանը որեւէ ուշադրություն չի դարձվել, որեւէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել, կարծես թե այդ գրությունը ընդհանրապես չի եղել: Բացի այդ դրան գումարվում են մի շարք այլ հանգամանքներ, որոնց մասին հիմա չեմ ուզում ասել, որովհետեւ հետագա դատական քննության փուլում է դա բացահայտվելու՝ կապված դեպքի վայրի, փորձաքննությունների հետ եւ այլն:
- Պարոն Հովհաննիսյան, իսկ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա առկա հրազենային վնասվածքների վերաբերյալ փորձաքննությունն ի՞նչ եզրակացություն է տվել:
- Դրա մասին եմ ասում, վնասվածքները հենց դիմապակու վրա էին, նշանակված կար փորձաքննություն, եւ շատ հեղհեղուկ եզրակացություն էր տվել: Ես միջնորդեցի, որպեսզի նշանակվի կրկնակի փորձաքննություն, նշանակվեց եւ ստացանք նույն եզրակացությունը: Հիմա ես միջնորդելու եմ, որպեսզի դատարանում նշանակվի կրկնակի փորձաքննություն այլ փորձագիտական հիմնարկում, պարզապես հիմա չեմ ուզում բացահայտել այդ թերությունների մասին, որոնք ակնհայտորեն վկայում են, որ այդտեղ սպանության փորձ լինել չէր կարող:
- Այսինքն՝ այս ամեն ինչը բեմադրվել էր նրա համար, որպեսզի մեղադրյալի աթոռին հայտնվեին Բուդաղյանները եւ Մաքսիմ Հակոբյանը:
- Այո:
- Ձեր պաշտպանյալը առաջին անգա՞մ է նման հայտարարությամբ հանդես գալիս:
- Այո, վախեցել է նախկինում այս մասին բարձրաձայնել շատ հայտնի պատճառով, ինքն էլ ասեց, թե ինչու, որովհետեւ նախաքննության ընթացքում իրենց խանութի վրա հարձակում էր տեղի ունեցել դիմակավորված, որը հետագայում բացահայտվեց, պարզվեց, որ մարզպետի օգնականն էր դա արել, բացի այդ եղել են նաեւ սպառնալիքներ իր ուղղությամբ եւ ըստ իր ցուցմունքի՝ տվյալ ժամանակահատվածում բոլորը վախենում էին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից եւ իր կողմից հայտնած տեղեկությունները այսպես թե այնպես արդյունք չէին տալու, հետեւաբար եւ վախեցել է եւ անիմաստ է համարել այդ մասին ասել:
- Սուրիկ Խաչատրյանը դատարանում հարցաքննվե՞լ է:
- Սուրիկ Խաչատրյանին հնարավոր չի եղել դատարան ներկայացնել, քանի որ դատաքննության ընթացքում ինքը արդեն Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին
Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը
Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան
Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք
ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին
Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ
Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ
Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ
Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT