Երևան
12 °C
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը։ Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ 2018-ին Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոսի տնտեսական աճ։
Նախարարն ասաց, որ կանխատեսման համար օգտագործվել է աճի ինդիկատորը՝ 4,5 տոկոսի սահմաններում։ Ընդ որում՝ տնտեսական աճի հիմնական բաժինը ծառայությունների մատուցման որակի բարձրացմանն է վերաբերել։ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ տնտեսական աճի 5,2 տոկոսի 4,8 տոկոսը պայմանավորված է հենց ծառայությունների ոլորտով։
Ինչ վերաբերում է պետբյուջեի եկամուտներին՝ Ջանջուղազյանն ասաց, որ նշված ժամանակաշրջանում հարկային եւ մաքսային եկամուտները կազմել են 1 տրլն 258 մլրդ դրամ, իսկ ընդհանուր եկամուտները՝ 1 տրլն 341,7 մլրդ դրամ։ Ըստ նախարարի՝ խոսքը նախնական պլանի մասին չէ, այլ ավելի ուշ ճշգրտված եւ բարձրացվածի։ Նա հավաստիացրել է, որ 2018-ին պետությունը հավաքել է 165 մլրդ դրամով ավելի հարկեր, քան 2017-ին։
Նախարարը տեղեկացրեց, որ հարկերի կառուցվածքում նախկինի պես ամենամեծ տեսակարար կշիռը ԱԱՀ-ինն է՝ մոտ 32 տոկոս, եւ ֆիզիկական անձանց եկամտահարկինը՝ մոտ 26 տոկոս։
Անդրադառնալով Հայաստանի պետական պարտքի հարցին՝ Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ 2018-ի վերջին այն հասել էր 6 մլրդ 923 մլն դոլարի։ Ըստ նրա՝ 6 մլրդ 373 մլն դոլարը բաժին է ընկնում կառավարության փաստացի պարտքին, իսկ մնացած 550 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ կառավարության պարտքի բաժինը դեռեւս պահպանվում է նախկին մակարդակին։ Այսպես, 1 մլրդ 390 մլն դոլարը բաժին է ընկնում ներքին պարտքին, իսկ մնացած 5 մլրդ դրամը՝ արտաքին պարտքին։
Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը փոխվել է եւ, համաձայն 2018-ի տվյալների՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է ներքին համախառն պարտքի 51,4 տոկոսը։ Ընդ որում՝ ընդհանուր պետական պարտքը կազմել է ՀՆԱ 55,8 տոկոսը։
Ջանջուղազյանը հայտնեց, որ գնաճը գտնվում է կանխատեսելի միջակայքում՝ 4 տոկոս՝ +/- 1 տոկոս։
Գործազրկության մակարդակը եւս նվազել է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT