Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը հունիսի 20-ի նիստում հաստատեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը և այն առաջիկայում կուղարկի Ազգային Ժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2016 թվականին ընդունված և 2018 թվականից գործող Հարկային օրենսգրքի համաձայն, Հայաստանում պետք է ներդրվի անշարժ գույքի գնահատման և հարկման միասնական համակարգ։ Ըստ այդմ, առաջարկվում է՝ նախ, ներկայումս գործող հողի հարկը և գույքահարկը փոխարինել անշարժ գույքի միասնական հարկի գաղափարով, ապա՝ անշարժ գույքի հարկման բազայի կադաստրային արժեքից անցում կատարել իրական շուկայականին մոտարկված կադաստրային արժեքին։ Կառավարության նիստում հարցը զեկուցելիս Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ավելացրեց, որ ներկայացված փոփոխությունները չեն վերաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին։
Անշարժ գույքի գնահատման կարգը դիտարկվում է երեք ձևով՝ հողամաս, հողամաս իր բարելավումներով, այդ թվում՝ առանձնատներ, արտադրական ու հասարարական առանձին շինություններ։ Երրորդը բազմաբնակարան շենքերի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ավտոտնակների և բազմաբնակարան շենքում տեղակայված հասարակական ու արտադրական շինությունների գնահատման կարգն է։ Առանձնատների մասով մասնավորապես հստակեցվել են, օրինակ, լողավազանները, թենիսի կորտերը, շվաքարանները։ Գնահատման տրամաբանության մեջ նվազեցվել են, օրինակ, արտադրական և հասարակական շենքերում բարձր առաստաղներ ունեցող տարածքների գործակիցները և այլն։
Նախագիծը սահմանում է 2021 թվականի հունվարի 1-ից նոր հարկման բազայի տրամաբանությունը։ Հաջորդելու են դրույքաչափերի, նվազագույն հարկման շեմի սահմանումը և հարկման նպատակով իրականացված նոր տարածագնահատման գոտիավորումը։ Ներկայումս գործող գոտիները վերանայվել ու մասնատվել են, տրվել նոր ձևաչափերով՝ կոորդինատներով և քարտեզներով։
«Այս փոփոխությամբ բացառվելու են շուկայականից ավելի բարձր գնահատված հողերի կադաստրային արժեքները, որոնց վերաբերյալ նախկինում շատ են բարձրաձայնել տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի ներկայացուցիչները»,-ասաց Պետրոսյանը։
Նորամուծություն է նաև հողամասի և բնարականի մեկ քառակուսի մետրի համար նոր բազային արժեքների հիման վրա Հանրապետության ողջ տարածքի շուկային մոտարկված կադաստրային արժեքներ ձևավորումը։ Չնայած վերը նշված կարգավորումների մի մասը կառավարությունը սահմանելու է օրենքի ընդունումից հետո, սակայն տարբեր ձևաչափերով արդեն իսկ քննարկվել են այդ բազային արժեքները։ Դրանց վերաբերյալ հանրության շրջանում հանդիպում են որոշակի մտահոգություններ, ուստի Կոմիտեի ղեկավարը շեշտեց, որ փաթեթով ներկայացված ու շահարկվող՝ հողի բազային 330.000 դրամ և բնակարանի բազային 700.000 դրամ արժեքները վերաբերում են առաջին ամենաթանկ գոտուն.
«Օրինակ, բնակարանի համար սահմանված 700.000 դրամը վերաբերում է Երևանի փոքր կենտրոնում, առաջին գոտում գտնվող, քանակական և որակական ամենաբարձր բնութագրիչներ ունեցող, նորակառույց մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիաներով ժամանակակից բոլոր հարմարություններով վերանորոգված բնակարանի մեկ քառակուսի մետրին։ Այս տվյալները ստուգվել են բազմաթիվ անգամ, բազմաթիվ գույքերի համար և դիմացել բոլոր տեսակի քննադատական վիճարկումներին»։
Կադաստրի կոմիտեի ղեկավարն իր ելույթում մեկ անգամ ևս շեշտեց, որ տվյալ նախագծի ընդունումը չի ենթադրում գույքային հարկերի բարձրացում։ Ասաց, որ նպատակը Հայաստանում անշարժ գույքը պատշաճ գնահատելն է, ինչը կարող է բազմաթիվ կիրառումներ ունենալ. օրինակ, պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող հող օտարելիս կամ վարձակալության տրամադրելիս մեկնարկային գնի սահմանումը։ Ինչ վերաբերում է դրույքաչափերի և չհարկվող շեմի վերջնական պատկերին, Պետրոսյանը փոխանցեց, որ կառավարության մի շարք գործընկերների հետ այս պահին կադաստրի կոմիտեի տվյալների հիման վրա իրականացվում է վերլուծական աշխատանք, և արդյունքը կներկայացվի պատրաստ լինելուն պես։
Նման փոփոխություն վերջին անգամ կատարվել է 2002 թվականին, իսկ սրանով նախատեսվում է բազային արժեքներն այսուհետ վերանայել երեք տարին մեկ անգամ։ Նախատեսվում է տեղեկատվության հընթացս հավաքագրման գործընթացի կատարելագործում, որի արդյունքում ապագայում նոր գնահատումներն իրականացվելու են առանց պետական միջոցների հավելյալ նպատակային հատկացման՝ Կադաստրի կոմիտեի մարդկային ռեսուրսների ու ծրագրային ապահովման միջոցով։
Գույքային հարկերի համակարգի վերանայումն իրականացվելու է երկու փուլով, և սա առաջին՝ մեկնարկային, փուլն է.
«Ուստի, զանգվածային լրատվության միջոցներին և փորձագիտական շրջանակներին խնդրում ենք զերծ մնալ քաղաքացիների շրջանում տեղեկություններ տարածելուց, թե անխտիր ցանկացած գույքի համար շոշափելիորեն բարձրանալու են հարկերը. սա որևէ աղերս չունի ներկայացված նախագծերի հետ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT