Երևան
12 °C
Օլիմպիական արծաթեմեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի երեւանյան մենամարտը MMA-ում չի կայանա, քանի որ նա պայմանավորվածից ավելի շատ գումար է պահանջել: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, «Հայկական ժամանակ»-ին ասաց շոուի՝ MIX Fight 42 մրցաշարի կազմակերպիչ Վարդան Մնացականյանը: Իր ելույթի չեղարկման մասին մարզիկը հայտնել էր սոցցանցերում՝ նշելով, որ անհամաձայնություններ են եղել կազմակերպիչների հետ: Մնացականյանն ասում է, որ հուլիսի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված մենամարտի վերաբերյալ Հարությունյանի մենեջերի հետ վերջնական համաձայնություն ու պայմանագիր են ունեցել:
«Նրա հետ պայմանագիր կնքեցի: Մենեջերի հետ եմ խոսել: Նա ինձանից մեծ գումար ուզեց, որ մասնակցի ՀՀ-ում: Ասում էր, որ վերջին մենամարտից 20-24 հազար դոլար է ստացել: Ասացի՝ այս երկրում չենք կարող այդքան գումար տալ: Եկանք պայմանի, որ վճարեմ 1000 եվրո մենամարտի համար, եւս 1000 եվրո, եթե հաղթի, գումարած դրան, նրա ու մարզչի տոմսերն եմ առնում Մոսկվա-Երեւան եւ հյուրանոց՝ 2 գիշեր: Պայմանագիր սարքեցինք, ուղարկեցինք, Միհրանը ստորագրեց»,- ասաց Մնացականյանը (լուսանկարում՝ աջից):
Նա պատմում է, որ ընթացքում իրեն միացել է ռուսական մեկ այլ պրոմոութերական ընկերություն: Ինքը համաձայնել է համագործակցել ավելի լավ շոու ունենալու ու Հայաստանում նման երեկոների վարկանշը բարձրացնելու համար: Նրա խոսքով՝ դրանից հետո Հարությունյանը որոշել է ավելի գումար պահաջել:
«Նրա մենեջերը զանգել է ինձ, ասում է՝ 4 հազար դոլար ավելի պետք է տաք, եթե չէ՛, չի կպնում, ես էլ ասում եմ՝ չի կպնում, թող չկպնի, ինչո՞ւ 4 հազար ավելի տամ, պայմանագիրն ունեմ»,- ասաց Մնացականյանը:
Նա նշում է, որ փորձել է համաձայնության գալ Հարությունյանի հետ: Զանգահարել է: Ասել է, որ լավ կլինի ինչ-որ որոշում կայացնել, որպեսզի մենամարտն ամեն դեպքում կայանա: Նրա խոսքով՝ ի պատասխան՝ Հարությունյանն էլ ավելի մեծ պահանջ է ներկայացրել:
«Երեկ նորից զանգել եմ իր պրոմոութերին, ասել եմ, որ լավ չի լինում, նրա մրցակցի նկատմամբ էլ պետք է հարգանք լինի: Ինձ այսօր նամակ եկավ, որ հիմա էլ 8 հազար դոլար ավելի են ուզում՝ ինչ պայմանագրում կա, գումարած 8 հազար դոլար: Ես էլ ասացի՝ հաջողություն իրեն, բարի ճանապարհ, Աստված իրեն բարձր հաղթանակներ բերի»,- ասաց նա:
Այսպիսով Միհրան Հարությունյանի մենամարտը Mix Fight 42-ից հանվել է: Նրա մրցակիցը պետք է լիներ բրազիլացի Ուեսլի դե Ժեզուսը, որը MMA-ում նրանից ավելի փորձառու է: Մնացականյանը նշում է, որ իրենք ստիպված են լինելու փոխահատուցել բրազիլացուն:
«Բրազիլացին էլ շիվար կանգնել է, չգիտի՝ ինչ անի: Հիմա պետք է չեղարկեմ մենամարտը, բայց պրոմոուշենի վրա գումար է ծախսվել ահագին, տոմսերն են գնված, բայց ի՞նչ արած: Իմ կարծիքով՝ իր երկրում պետք է նման բան չաներ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, երբ այս տարվա սկզբին ՀՀ-ում նման երեկո էր կազմակերպել, իրեն աջակցել են նույնիսկ արտասահմանցիները. ոմանք մենամարտել են քիչ գումարով, որոշ հայազգի մարզիկներ էլ համաձայնել են մասնակցել անվճար:
Ամեն դեպքում երեկոն կկայանա: 20-ի փոխարեն կլինի 19 մենամարտ: Կվիճարկվեն գոտիներ: Կլինեն նաեւ Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկներ, օրինակ Արմեն Գուլյանը: Շոուն, ըստ Մնացականյանի, ցուցադրվելու է իսպանական Լալիգա, ռուսական Բոքս, հայկական Կենտրոն հեռուստաալիքներով:
«Այնպես որ Միհրանի դուրս գալն ինձ վնաս չի տալիս, ուղղակի նա այստեղ լսարան ուներ, որ կգային կնայեին: Հիմա չգիտեմ՝ նրա հանդիսատեսն ինչպես կնայի հարցին»,- ասաց նա:
Մնացականյանի խոսքով՝ Հարությունյանի հետ պայմանագրում կա կետ, ըստ որի, նա կարող էր չեղարկել, եթե վնասվածքի կամ առողջական խնդրի վերաբերյալ բժշկական տեղեկանք ունենար: Քանի որ նման խնդիրներ չունի, ըստ Մնացականյանի, պետք է փոխհատուցեր, սակայն ինքը չի պատրաստվում որեւէ պահանջ ներկայացնել կամ դատարան դիմել:
«Որ հայ մարզիկ է, չեմ ուզում դատական հարցեր լինեն, ինձ հետաքրքիր չէ, բայց, եթե իմ փոխարեն ուրիշը լիներ, հնարավոր է՝ խնդիրներ ունենար: Որ հայ է, դրա համար իրեն բարի ճանապարհ, իր գործերին հաջողություն, բայց մյուս անգամ դժվար մեր պրոմոուշենի մեջ մասնակցի»,- ասաց Մնացականյանը:
Հուլիսի 6-ին կայանալիք Mix Fight 42 մրցաշարի տոմսերն արժեն 1000-ից 200 000 դրամ: Ինչ վերաբերում է Հարությունյանի առաջիկա պլաններին, ապա նա սոցցանցերում խոստացել է MMA-ում իր 3-րդ մենամարտի մասին տեղեկացնել առաջիկայում: Այն, ըստ նրա, տեղի կունենա մինչեւ հուլիսի վերջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT