Երևան
12 °C
Սամբիստների շնորհիվ Հայաստանն արդեն 3 մեդալ ունի Մինսկի Եվրոպական խաղերում: Ոսկե մեդալ է նվաճել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (-52 կգ) (լուսանկարում): Դավիթ Գրիգորյանը (-82 կգ) դարձել է արծաթե, իսկ Արսեն Ղազարյանը՝ (-74 կգ) բրոնզեմեդալակիր:
Կիրակոսյանը պայքարը սկսել է 1/4 եզրափակչից, որտեղ հաղթանակ է տարել ուկրաինացի Ռոման Բրատչենկոյի նկատմամբ: Կիսաեզրափակչում նա հաղթել է ռուս Անդրեյ Կուբարկովին, իսկ ոսկե մեդալի համար պայքարում առավելության է հասել Ադրբեջանցի Աղասիվ Սամադովի նկատմամբ:
Գրիգորյանը նույնպես սկսել է քառորդ եզրափակչից: Նախ նա առավելության է հասել իտալացի Միչելի Ալեսիոյի, ապա կիսաեզրափակչում՝ վրացի Բերուլավա Բեսարիոնի նկատմամբ: Վճռորոշ փուլում զիջել է ռուս Անդրեյ Պերեպելյուկին ու բավարարվել արծաթով:
Ղազարյանը նույնպես մեկնարկել է քառորդ եզրափակչից: Հենց առաջին փուլում պարտվել է: Զիջել է ռուս Ստանիսլավ Սկրյաբինին: Սփոփիչ գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաեւին: Բրոնզե մեդալի համար պայքարում առավելության է հասել Հունաստանը ներկայացնող Գեորգիուս Մարկարյանի նկատմամբ:
Հայաստանը սամբիստների պայքարին ներկայացված էր 6 հոգով: Մյուս 3-ը պարտվել են բրոնզեմեդալի համար պայքարում: Նրանք են՝ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Ասյա Լալազարյանը (48 կգ) եւ Գրիգոր Սահակյանը (90 կգ):
Սամբիստները հայրենիք են վերադառնում այսօր: Նրանց ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 16:30-ի սահմաններում:
Մեդալային հաշվարկում առաջինը Ռուսաստանն է: Ունի 19 ոսկե, 10 արծաթե, 10 բրոնզե մեդալ: 2-րդը Եվրոպական 2-րդ խաղերը հյուրընկալող Բելառուսն է 10 ոսկե, 9 արծաթե եւ 15 բրոնզե մեդալով: Եռյակը եզրափակում է Ուկրաինան, որն ունի 5 ոսկե, 6 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ:
Այսօր՝ մրցութմային 4-րդ օրը, հայ մարզիկներից պայքարի մեջ է մտնելու բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը: Հրաձիգներ Ալլա Պողոսյան եւ Հրաչիկ Բաբայանը հանդես կգան 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում։ Բռնցքամարտիկներից պայքարի մեջ կմտնեն Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):
Մինսկ 2019-ը մեկնարկել է հունիսի 21-ին: Ավարտվելու է 30-ին: Հայաստանն ունի 37 մարզիկ 9 մարզաձեւում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT