Երևան
12 °C
2019 թվականի մարտ ամսից Երեւան քաղաքում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման եւ ստերջացման ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի միջոցով: ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ շուրջ 700 կենդանի արդեն պաշտպանված է՝ ստերջացված, անհրաժեշտ պատվաստումները՝ կատարված: Արմեն Բեգոյանի հետ մեր զրույցը ստորեւ.
- Պարոն Բեգոյան, շաբաթական քանի՞ կենդանու եք ցուցաբերում անհրաժեշտ օգնություն:
- Ներկայումս շաբաթական 100 շան բուժօգնություն ենք իրականացնում: ՀՈԱԿ-ն այս պահին ունի 28 աշխատող, որոնք էլ իրականցնում են բոլոր աշխատանքները: Անհրաժեշտ բուժզննումներն ու բուժումներն անցնելուց հետո կենդանիները բաց են թողնվում այն վայրերը, որտեղից հավաքվել էին: Քանի որ Հայաստանում չկա նմանատիպ կառույց, մեր ՀՈԱԿ-ը պատրաստվում է նաեւ մարզերին աջակցություն ցուցաբերել, մասնավորապես, Մասիս քաղաքը տենդեր է հայտարարել 90 շան պահպանման համար, մենք մասնակցել ենք, կարծում եմ՝ կհաղթենք:
- Նորաբաց ՀՈԱԿ եք, ի՞նչ հիմնական խոչընդոտների եք բախվում:
- Հիմնական խնդիրն այս պահին տարածք չունենալն է: Այս պահին աշխատում ենք Ագրարային համալսարանում: Նրանք տրամադրել են իրենց ֆակուլտետի վիրահատարաններից մեկը: Պայմանագիր ենք կազմել, որի արդյունքում մենք ժամանակավոր աշխատում ենք իրենց մոտ՝ մինչեւ կլինիկան կկառուցվի: Իրենց ուսանողներն էլ մեզ մոտ պրակտիկա են անցնում եւ երկար տարիներ իրենց մոտ նման բան չի եղել, նաեւ փոխշահավետ համագործակցության մեջ ենք:
- Հիմնական տարածք ունենալու հնարավորություն չկա՞ այս պահին:
- Շենգավիթ վարչական շրջանում, Թեյշեբանի 8 հասցեում կլինիկա է կառուցվում: Այս պահին շինարարություն է ընթանում: Կենտրոնն իր մեջ պարունակելու է կենդանիների համար նախատեսված վիրահատական բլոգ, ադմինիստրատիվ բլոգ, հետվիրահատական, կարանտինային, սկզբնական բուժզննման եւ կացարանային բլոգ: Մեծ կոմպլեքս է լինելու, եւ այդ ժամանակ մեր աշխատանքները կթեթեւանան ու կկարողանանք տարբեր տեսակի ծառայություններ մատուցել:
- Ի՞նչ միջոցներով է կենտրոնը կառուցվում:
- Ֆինանսավորվում է միայն Երեւանի քաղաքապետարանի միջոցներով: Այս պահին կենտրոնի կառուցման եւ մեր այս աշխատանքերի ընդհանուր ծրագրի իրականացման համար հատկացվել է 200 միլիոն դրամ: Կլինիկայի կառուցման, շների ստերջացման, ՀՈԱԿ-ի բոլոր ծախսերի, գույքի, աշխատավարձերի եւ մնացած բոլոր ծախսերի համար նախատեսված է այդ 200 միլիոնը: Այդ գումարով պետք է իրականացնենք Երեւան քաղաքի թափառող կենդանիների 60-ից 70 տոկոսի բուժզննման աշխատանքը, վակցինա անենք եւ բաց թողնենք: Այն կենդանիները, որոնք մարդկանց եւ մնացած կենդանիների համար վտանգ են ներկայացնում, ունեն հիվանդություններ, դրանք հետ չեն վերադարձվում: Կենդանիների մոտ ժանտախտ կամ նմանատիպ հիվանդություններ հայտնաբերելու դեպքում կենդանին քնեցվում եւ ուղարկվում է այրման: Ստերջացման դեպքում էլ թափառող կենդանիները սերունդ չեն տալիս, դրանից հետո նրանք այլեւս ոհմակներ չեն կազմում: Հորմոնալ ֆոնի անկումից հետո նրանց վարքագիծը փոփոխվում է: Ստերջացման գործողությունները հանգեցնում են նաեւ նրան, որ կենդանիներն այլեւս չեն ձգտելու բազմանալու եւ գալու է մի օր, որ Երեւան քաղաքում, ինչպես Եվրոպական մի շարք երկրներում, չենք ունենալու թափառող շներ: Խնդիրը պետք է լուծվի նաեւ Երեւան քաղաքին հարող համայնքներում, որպեսզի այս մի քանի տարիների ընթացքում թափառող կենդանիների թիվը պակասի:
- Սկզբնական շրջանում ձեր գործունեությունը կենդանասերների բողոքն էր բարձրացրել, հիմա է՞լ է այդպես:
- Նրանք ինչ-ինչ ճանապարհներով գումարներ են ստանում, իրենց ձեռնտու չէ, որ ՀՈԱԿ-ը այդ խնդիրը հիմնովին լուծի: Փորձում են մեզ սեւացնել: Չակերտավոր կենդանասերներ կան, որոնք շահագրգռված են սեւացնելու մեր աշխատանքը: Տպավորություն է, թե իրենք չեն էլ ուզում, որ Երեւան քաղաքում լուծվի թափառող կենդանիների հարցը:
- Ի՞նչ շահ է հետապնդում իրենց այդ քայլը:
- Իրենք են զբաղվում այդ գործունեությամբ եւ երեւի թե հենց դա է շահը: Մտածում են, որ եթե մի օր վերանա այդ ամեն ինչը, իրենք զբաղմունք չեն ունենա: Մենք առաջնորդվում ենք համաշխարհային փորձով: Հենց հիմա Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով մեր ՀՈԱԿ-ում են գտնվում միջազգային կենդանասերների ասոցիացիայի լավագույն մասնագետները: Կուզենայի նաեւ կոչով հանդես գալ, եւ խնդրել, որ երբ մեր քաղաքացիները տեսնում են կենդանի՝ ականջին դեղին գույնի կլիպսներ, կարող են լիովին հանգիստ լինել, որ կենդանին որեւէ վնասակար հիվանդություն չունի եւ անվտանգ է: Եթե կենդանին ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում՝ դա պատասխանն է քաղաքացու վարքագծի: Մեր ազգաբնակչությանը կխնդրեի՝ մի փոքր ավելի սիրով մոտենալ բաց թողնված եւ թափառող կենդանիներին, քարով, փայտով չխփել չվնասել, որ կենդանին իզուր չագրեսիվանա: Հաջորդ տարվանից մենք նախատեսում ենք չիպավորել բոլոր շներին: Միկրոչիպն իր մեջ կոդ է պարունակում, որը ցույց է տալիս, թե տվյալ կենդանուն ինչ կեր են տվել, ինչ պատվաստումներ են արել, ինչ կենդանի է, քանի տարեկան է եւ այլն: Այդ ամենն իմանալու համար կա հատուկ սարք, որը մենք ունենք, երբ մոտեցնում ես կենդանուն՝ այդ սարքը ամեն ինչ ցույց է տալիս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT