«Ալաշկերտի» մարզիչն առավելություն է տեսնում ՀՀ ֆուտբոլի առաջնության կտրուկ փոխված ձեւաչափում

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը դրական է գհահատում Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության նոր ձեւաչափը: 2019-20 մրցաշրջանում այն կտրուկ փոփոխությունների է ենթարկվելու: 10 թիմեր խաղալու են 2 շրջանով, այնուհետեւ առաջին 6 թիմերը կրկին 2 շրջանով որոշելու են չեմպիոնին ու մրցանակակիրներին, մյուս 4-ը 2 շրջանով փորձելու են պահպանել տեղը Բարձրագույն խմբում: Վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը տեղափոխվելու է Առաջին խմբի առաջնություն, Առաջին խմբի հաղթողն էլ՝ Բարձրագույն խումբ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խաշմանյանը նշեց, որ նման մոդելով առաջնությունների օրինակներ գիտի ու թերություններ չի տեսնում:

«Կարծում եմ՝ այդ մոդելը, որը պետք է կիրառվի, կան երկրներ, որ կիրառում են: Օրինակ, գիտեմ, որ Ղազախստանում նույն մոդելով են անցկացնում: Կարծում եմ՝ թերություն չկա, առավելություն կա»,- ասաց նա:

Մասնագետն առանձնացրեց նոր ձեւաչափի դրական կողմերից մեկը: Նա նշեց, որ սովորաբար առաջնությունների վերջնամասերում ընդգծված են լինում մրցանակային տեղերի համար պայքարողները եւ նրանք, ովքեր կորցրել են նման շանսերը: Ըստ նրա՝ մրցաշարային աղյուսակի ներքեւում գտնվողները, իմանալով, որ մեդալներ չեն նվաճելու եւ մյուս կողմից էլ կորցնելու ոչինչ չունեն այսինքն՝ դուրս չեն մնալու ուժեղագույն խմբից, այլեւս ողջ ուժով չեն պայքարում:

«Վերջին տեղերի թիմերը լինում է, որ անելիք չեն ունենում, ոչ միտումնավոր, սկսում են էքսպերիմենտներ անել, որովհետեւ էլ անելիք չունեն առաջնությունում: Նրանց համար մոտիվացիան վերջանում է: Կարող է հիմնական կազմը հանեն ու խաղան երիտասարդական կազմով, փորձարկումներ անեն: Այն թիմերն էլ, որոնք խաղում են չեմպիոնության համար, դրանից օգտվում են, եւ միավորներ են շահում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նոր մոդելը թույլ չի տա, որ այդպես լինի:

Մարզիչը խոսեց նաեւ լեգեոներների թվի սահմանափակման մասին: Մյուս մրցաշրջանից հայտավորված 23 ֆուտբոլիստներից 7-ը պետք է հայ լինեն: Սա Խաշմանյանը սահմանափակում չի համարում, քանի որ այսպես թե այնպես բոլոր թիմերում էլ այդքան հայեր լինում են:

«Չեմ կարծում, որ սա լիմիտ է: Յո՞թ հայ: Եթե հակառակը լիներ, ես կկարծեի, որ լիմիտ է: Չեմ կարծում, որ 23-ի մեջ 7 հայը լիմիտ է: Ե՞րբ այդպես չի եղել, եղե՞լ է թիմ, որ 7 հայ չունենա»,- ասաց նա:

Այս շրջանում «Ալաշկերտի» ֆուտբոլիստները պատրաստվում են Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի որակավորման առաջին փուլին, որտեղ մրցակիցը մակեդոնական «Մակեդոնիա Սկոպյեն» է: Հիմա հավաք են անցկացնում Հանքավանում: Այնտեղ են մնալու մինչեւ հունիսի 30-ը: Հուլիսի 6-ից մինչեւ եվրագավաթային հանդիպումերի մեկնարկը հավաք են անցկացնելու Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում: «Ալաշկերտի» առաջին խաղը լինելու է տանը: «Մակեդոնիա Սկոպյեին» ընդունելու է հուլիսի 11-ին: Հուլիսի 18-ին մրցակցի հարկի տակ տեղի է ունենալու պատասխան հանդիպումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2610 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս