Խաղաղությունից դեպի պատերազմի թմբուկներ. Երեւանն ու Բաքուն կխոսե՞ն նույն «լեզվով»

Հայաստանն ու Ադրբեջանը քիչ-քիչ մոտենում են արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում մեկ տարի առաջ սկիզբ առած խաղաղարար քայլերի սպառման եզրագծին: Դեռեւս ամիսներ առաջ կողմերը գրեթե համաձայնեցված հայտարարություններով էին հանդես գալիս, խոսում էին խաղաղության մասին, խոսում նույն «լեզվով», կարեւորում հումանիտար միջոցառումների իրականացումը: Այժմ քայլ առ քայլ հակամարտության կարգավորման ընդհանուր ֆոնն ու կողմերում տրամադրությունները փոխվում են:

Խաղաղության հռետորաբանությունը սկսում է իր տեղը զիջել պատերազմի հռետորաբանությանը, կողմերը նույն խնդրի մասին սկսում են խոսել «տարբեր» լեզուներով կամ տարբեր կերպ մեկնաբանում նույն հայտարարությունները, շփման գծում լարվածությունը մերթընդմերթ կտրուկ աճում է, իսկ հումանիտար միջոցառումների իրականացման մասին արդեն չեն էլ խոսում: Այն կարծես դուրս է մնացել հանրային քննարկումների ու հայտարարությունների խորապատկերից: Հայկական կողմը խոսում է լարվածության թուլացման մասին, այլ կերպ ասած՝ կարեւորում է վերադարձը վիճակին, որն առկա էր մինչև վերջին օրերի սահմանային լարումը։ Բաքուն առաջ է մղում խաղաղության պայմանագրի կնքման գաղափարը՝ առանց հաշվի առնելու շփման գծում իրավիճակը:

Հենց այս մթնոլորտում է անցել Վաշինգտոնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս կայացած հանդիպումը: «Քննարկվել են այն բոլոր քայլերը, որ անհրաժեշտ են՝ լարվածությունը նվազեցնելու համար, որպեսզի խուսափենք որևէ լրացուցիչ զարգացումներից, որոնք է՛լ ավելի կսրեն վիճակը», - հունիսի 27-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մանրամասները: Նրա խոսքով, անհրաժեշտ է վերադառնալ վիճակի, որն առկա էր մինչև վերջին օրերի սահմանային լարումը:

Այդ հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ համանախագահները հավելյալ փաստաթղթեր են տրամադրել՝ ավելի բովանդակալից բանակցությունների համար: «Մանրամասնությունների շուրջ կային որոշ տարաձայնություններ, սակայն, ինչպես ասում են, ամենակարևորը հենց մանրամասնություններն են: Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է ավելի մեծ քաղաքական կամք ցուցաբերել: Շփման գծում տիրող իրավիճակը չպետք է խանգարի հռչակագրին կամ խաղաղ պայմանագրին հասնելուն», - ասաց նա, որին անմիջապես հակադարձեց հայկական կողմը՝ նշելով, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

«Մենք ունենք մի քանի նախաձեռնություններ, որոնք համանախագահների կողմից ևս առաջ են բերվել, և ես կարծում եմ, որ այդ առումով մենք կկարողանանք հասնել իրավիճակի, որ մինչև հաջորդ հանդիպումը մենք կարողանանք գրանցել, որ կարողանում ենք պահպանել միջավայր, որը նպաստում է խաղաղ գործընթացին», - օրերս ասաց Մնացականյանը։ 

Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ բեկում չի գրանցվել, այդուհանդերձ, զսպվածություն ցուցաբերելու միջնորդների կոչը կարեւոր նշանակություն ունի, համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն, գրում է Ամերիկայի ձայնը: Ինչ վերաբերում է միջնորդների առաջարկների բովանդակության շուրջ կողմերի միջեւ ծագած հակասություններին, Քավանոյի կարծիքով՝ կողմերից յուրաքանչյուրը մեջբերում է իր ցանկացած հատվածները. «Նրանք հավանաբար նույն փաստաթուղթն են կարդում, սակայն՝ տարբեր կերպ: Հակառակ դեպքում, անհավատալի է, որ մի կողմին մի փաստաթուղթ է ներկայացվել, մյուս կողմին՝ մեկ այլ փաստաթուղթ»:

Դատելով Բաքվից հնչող վերջին ռազմատենչ հայտարարություններից, թերևս կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը դժգոհ է ստատուս քվոյից, իսկ այդ դժգոհության արտահայտման ձեւը սահմանին իրավիճակի լարումն ու մկանների ցուցադրությունն է: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը համարում է, որ Հայաստանի հետ բանակցելն իրենց կողմից զիջում է, ավելին, նա հայտարարել է, թե 2016 թվականին Ադրբեջանը ցույց տվեց, որ կարող է հարցն այլ ճանապարհով լուծել։ Նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին հայտարարել է՝․Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, ուստի Ադրբեջանը պետք է հզորացնի իր զինուժը:

Պատերազմական հռետորաբանությունը եւ պատերազմի սպառնալիքի մարտավարությունը շարունակվում է: Սա ԼՂ հակամարտության վերջին 25 տարվա պատմության անքակտելի մասն է: Օրերս Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Ռուսաստանում ընթացող «Բանակ–2019» ֆորումի ընթացքում Հայաստանը կնքել է մի քանի պայմանագիր՝ սպառազինության և ռազմամթերքի մատակարարման համար։ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու։

Ավելին՝ հայկական կողմը, Բաքվի ռազմական հռետորաբանության սաստկացման ու սահմանին իրավիճակի լարման ֆոնին՝ դիվանագիտական պահոցից հանել ու սկսել է խաղարկել 2016 թ-ի ապրիլյան քառօյայից հետո Վիեննայում, ապա Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման խաղաքարտը՝ այսպիսով հիշեցնելով Բաքվին չկատարված պայմանավորավածություների մասին: Այնպես չէ, որ Բաքուն դրանք կատարելու է, սակայն սա հավելյալ դիվանագիտական գործիքակազմ է, որ խաղարկվում է՝ միջնորդների ուշադրությունը դեպի Բաքու սեւեռելու համար:

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսաստանցի փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը վստահ է՝ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ՝ կողմերը բախվելու են դրա տարբեր փոխակերպումերի հետ: «Հակամարտության ճոճանակը թեքվելու է մեկ դեպի խաղաղություն, մեկ դեպի պատերազմ: Սա յուրահատուկ է բոլոր չկարգավորված եւ կիսասառեցված հակամարտություններին: Կողմերը ակնհայտորեն ունեն տարաձայնություններ հակամարտության կարգավորման գլխավոր, անկյունաքարային կետերում: Հենց այդ պատճառով էլ ցանկացած խաղաղարար նախաձեռնություն բախվում է դրանց: Կկարողանա՞ն արդյոք կողմերը, թեկուզ ժամանակավոր, մի կողմ դնել այդ հակասություններն ու զբաղվել այլ, առաջին հայացքից ոչ շատ էական խնդիրներով եւ աշխատել խաղաղության կառուցման վրա, այս հարցը բաց է մնում», - մեզ հետ զրույցում ասաց Լուկյանովը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18314 դիտում

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան