Եղբայր, բռատ... առը-հա

11/09/2010 schedule11:28

Այցին նախորդած եւ հաջորդած մի քանի օրերին իսկական էյֆորիա էր: Հիշում եք, չէ՞, թե իրենց քաղաքական գործիչ համարող մի խումբ մարդիկ ինչպես էին այդ այցի մասին խոսելիս աչքերը հաճույքից կկոցում, չնայած Մեդվեդեւը գալիս էր երկարաձգելու Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյության ժամկետը: Բայց հետագայում այդ էյֆորիան մարեց: Հենց այցի ընթացքում հաստատվեց, որ Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառելու C-300 համակարգ: Թվում էր, թե դա մեդվեդեւյան այցի բացասական միակ բաղադրիչն է: Պարզվում է, սակայն, այդպիսի ընդունելության արժանացած մեր հյուրը մեկ այլ վատ բան է քննարկել Հայաստանում: Խոսքը Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի մասին է: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարած այցի ժամանակ քննարկվել է գազի գնի թանկացման հարցը»,- երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնի բացումից հետո: Բա: Կարելի էր հույս փայփայել, թե գազի գինը քննարկվել է, բայց հետո, հատուկ իր համար Թուրքիայից բերած զբոսանավով Սեւանի ալիքների վրայով զբոսնելուց ու լճի «բրիզը» ըմբոշխնելուց հետո Մեդվեդեւը որոշել է գազը չթանկացնել: Բայց ոչ: Համենայն դեպս վարչապետի խոսքից դա ամենեւին չի զգացվում. «Խնդիրը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ համապատասխան մարմինները գտնվում են մշտական խորհրդակցությունների մեջ: «Հայռուսգազարդ ընկերության տնօրինությանը տրված է համապատասխան հանձնարարական, որպեսզի իրենց ռուս գործընկերների հետ իրենք շարունակեն բանակցությունները, որպեսզի գազի գնային քաղաքականությունը, մեթոդաբանությունը, մեզ համար լինի կանխատեսելի: Մի քանի ամսվա ընթացքում «Հայռուսգազարդ»-ի տնօրինությունը հստակ տեղեկատվություն կտա, թե այդ խորհրդակցությունները ռուսական կողմի հետ ինչով են ավարտվել»,- թեման շարունակելով` երեկ ասել է վարչապետը: Պատկերացնո՞ւմ եք, եթե Մեդվեդեւը գազի գնի շուրջ քննարկումների ժամանակ թեկուզ ակնարկ արած լիներ, թե գազը չի թանկանա, վարչապետը ինչպես կխոսեր այդ մասին: Բայց նրա խոսքի մեջ լավատեսության նշույլ անգամ չկա: Իսկ դա նշանակում է, որ գազը հաստատ թանկանալու է: Միակ հարցն այն է, թե երբ եւ որքանով: «Առնվազն մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը գազը չի թանկանա, եւ դա արձանագրված է համապատասխան պայմանագրում»,- երեկ մեր հարցին ի պատասխան` ասաց «Հայռուսգազարդի» մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, կամ որքանով կթանկանա, «Հայռուսգազարդում» չմեկնաբանեցին: Ըստ «Գազպրոմի» պատասխանատուների հայտարարությունների, Հայաստանին մատակարարվող գազի գինը կդառնա միջին եվրոպական: Իսկ դա նշանակում է, որ խոսքը հազար խորանարդ մետրը 300 դոլարի մասին է: Ներկայումս Ռուսաստանը գազը մեզ վաճառում է 180 դոլարով: Եթե դա տեղի ունենա, ապա գազի սակագինը Հայաստանում կբարձրացվի առնվազն 44 դրամով, եւ յուրաքանչյուր խորանարդ մետրը մենք կգնենք ամենաքիչը 176 դրամով (ներկայումս 132 դրամ է): Իհարկե, սա կարող է եւ պարզունակ PR ավանտյուրա լինել: Նախօրոք անընդհատ կքննարկվի, թե գազի գինը դառնալու է 300 դոլար, մեկ էլ, հոպ, կդառնա ասենք 230 դոլար: Այդպիսով, գազը կթանկանա, 180-ից կդառնա 230, բայց հո 300 չէ, «շնորհիվ հայ-ռուսական դարավոր եղբայրության եւ մեր իշխանությունների վարած ճկուն արտաքին քաղաքականության: Գոհ ու շնորհակալ ենք, որ 300 չէ, շատ-շատ մերսի» սխեմային համապատասխան: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նույնիսկ 230 դոլար դառնալու պարագայում շատ վատ կլինի: Գազի գործող սակագինը այն սահմանագիծն է, որից այնկողմ էլ հնարավոր չի լինի չբարձրացնել գազով աշխատող երթուղայինների ուղեվարձը, գազով աշխատող բեռնատարների մատուցած ծառայությունների գները, էլեկտրաէներգիայի սակագինը եւ այլն: Կա՞ն արդյոք տարբերակներ` խուսափել գազի թանկացումից: Կան, բայց դրանք տեսական են: Տեսականորեն Հայաստանը կարող է գազ գնել Իրանից (Իրանից Հայաստան գործում է գազամուղ): Բայց հնարավոր չէ ասել, թե ինչ գին կունենա այդ գազը, քանի որ իրանական գազի գինը որոշվում է բոլորովին այլ մեխանիզմով` մեկ խորանարդ մետրը արժե 3 կիլովատ.ժամ էլեկտրաէներգիա: Փողով Իրանը գազ չի վաճառում Հայաստանին եւ սա կարծես արդեն սկզբունք է: Իրանը գազը տալիս է Հայաստանին եւ տեղը ստանում էլէներգիա: Ինչու գազի առքուվաճառքի գործարքների մեջ Հայաստանն ու Իրանը չեն առաջնորդվում սովորական շուկայական սխեմաներով` գազի դիմաց` փող, փողի դիմաց` էլէներգիա: Այս հարցը մինչ օրս ոչ մի պաշտոնյա չի պարզաբանել եւ դա մնում է շատ մութ հարց: Իրականում այդտեղ ոչ մի բան էլ մութ չէ: Այդպիսի պայմաններ առաջադրել է նա, ով վերահսկում է հայկական էներգետիկան` Ռուսաստանը, որի վերահսկողության տակ է գտնվում նաեւ Իրան-Հայաստան գազամուղը: Իսկ Ռուսաստանին, ինքներդ եք հասկանում, հեչ ձեռք չի տալիս, որ Հայաստանը գազ գնի այլ երկրից: Իսկ եթե ռուսներին ձեռք չի տալիս, ուրեմն Ռուսաստանի գուբերնիայի վերածված Հայաստանը չի կարող ինքնուրույն այդպիսի բան որոշել: Այսինքն, իրանական գազի տարբերակը ընդամենը տեսական է: Հ.Գ. Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ հոկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կայցելի Իրան: Բայց գազ գնելու թեման հնարավոր է, որ ընդհանրապես չքննարկվի: Դա իրանցի պաշտոնյաների հետ կարող են քննարկել միայն ռուսները եւ որոշման մասին հեռախոսով տեղյակ պահել մերոնց: Սա է ֆորպոստների ճակատագիրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
812 դիտում

Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը

Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ

Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել

Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան

Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել

Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել

Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ

Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ

Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները

Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ

Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ

Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը

Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին

Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ

Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել

Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ

Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի

Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա

Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին

Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար

Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը

«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու

Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին

Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ

Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում

Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան