Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը

11/06/2026 schedule23:00

 

Վարչապետի աշխատկազմի ղեկավար, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկական հիմնական դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը, համալսարանի և դպրոցի ղեկավարությունը, ծնողներ, աշակերտներ, այլ հյուրեր:

Միջոցառման շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին, շնորհավորել միջոցառման առիթով և ընդգծել. «Դպրոցը կարևոր առաքելություն ունի մեր կրթական համակարգում: Տեխնոլոգիական ուղղությունը, որն այս դպրոցի հիմքն է, հիմք է նաև Հայաստանի տնտեսության համար։ Դուք գիտեք, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տեխնոլոգիական զարգացմանը և մեզ համար իրական լավ մասնագետներ են պետք, որպեսզի մեր երեխաները, դառնալով մասնագետ, սպասարկեն և մասնակից դառնան այդ օրակարգին։ Դուք տեսել եք, որ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներ են Հայաստանում սկսել գործունեություն ծավալել, և մեզ համար առաջնահերթ է դառնում այդ ոլորտի շարունակական զարգացման համար մեծ ներդրում կատարել նաև տեխնոլոգիական կրթության ուղղության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ այսօր պոլիտեխնիկը դրան մեծ ուշադրություն է դարձնում և 204 աշակերտներ այսօր ամփոփում են և տոնում են հերթական ուսումնական տարվա ավարտը:

16364_am_1.jpg (102 KB)

Բացի տեխնոլոգիական կրթությունը, ես կարծում եմ, որ դպրոցի կարևոր առաքելություններից մեկն էլ պետք է լինի լավ քաղաքացի պատրաստելը։ Պոլիտեխնիկի բովանդակային թեզերից մեկը՝ «Ես իմ կտոր երկինքն եմ պահում» կարգախոսն է: Շատ կարևոր է, որպեսզի մենք մեր սովորողներին, մեր երեխաներին այս կարգախոսով դաստիարակենք»,- նշել է Արայիկ Հարությունյանը և ընդգծել, որ պետության ամրության և դիմակայունության հիմքը քաղաքացու կողմից իր իրավունքների և պարտականությունների լիարժեք իմացությունն է:

«Ես ուզում եմ, որ մեր երեխաներին այս ոգով դաստիարակենք. բացի տեխնոլոգիական կրթությունը, որը շատ կարևոր է, այս դպրոցում նաև լավ քաղաքացի դաստիարակենք: Իսկ այն ավանդույթները, որոնք դրվում են համալսարանի ղեկավարության կողմից, դպրոցի տնօրինության կողմից, շատ հուսադրող են: Եվ ես կարծում եմ, որ դպրոցը շատ մեծ հաջողություն է ունենալու և հիմա էլ ունի»,-հավելել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

16364_am_7.jpg (77 KB)

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շնորհավորել է միջոցառման առիթով, հաջողություն մաղթել փոքրիկներին և ընդգծել, որ հոգաբարձուների խորհրդի, համալսարանի և դպրոցի ղեկավարության ջանքերով հաջորդ տարիներին էլ ավելի կբարելավվի դպրոցի մակարդակը։

Ելույթներով հանդես են եկել նաև ՀԱՊՀ հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ հիմնադրամի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տնօրեն Էլիզա Գյուլգյուլյանը: Հաջորդիվ՝ բեմում հանդես են եկել դպրոցի առաջին դասարանի աշակերտները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
191 դիտում

Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը

Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ

Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել

Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան

Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել

Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել

Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ

Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ

Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները

Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ

Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ

Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը

Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին

Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ

Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել

Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ

Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի

Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա

Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին

Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար

Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը

«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու

Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին

Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ

Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում

Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան