Երևան
12 °C
«Ես սիրում եմ իմ Գյումրին» գրառմամբ, USB-ի միացման հնարավորությամբ, փայտե նստարանով եւ արեւապաշտպան ապակիներով, գլխին էլ՝ արեւային պանել:
Գյումրու Վարդանանց հրապարակում, Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ բացվեց առաջին սմարթ կանգառը: Գաղափարի եւ ներդրման հեղինակը Մոսկվայից Գյումրի վերադարձած երիտասարդ ինժեներ Նորայր Դավթյանինն է: Բնիկ գյումրեցու գերդաստանից սերող տղան մշտապես Մոսկվայում է ապրել, Գյումրիում եղել է միայն արձակուրդի օրերին, այն էլ մեկ կամ երկու շաբաթով: «Եկել, ժամանակ եմ անցկացրել Լեննականի մեջ, բայց արդեն նաեւ կապրիմ: Դուս գուկա, լավն է ստեղ: Երբ որ տղաս ծնվեց, եւ էստեղ էլ հեղափոխություն եղավ, մտածեցի, որ պետք է գամ, ու ապրեմ միշտ իմ երկրում: Ու եկա 2018 թվականի նոյեմբերից: Մի քիչ ուսումնասիրեցի, թե ինչ կարելի է անել: Ինչ մի օգտակար բան էլի: Սաղ կյանքս որ Մոսկվա էի, ամեն ինչը կար, ամեն հարմարությունը կար: Երբ որ եկա, ուզեցի, ինչ-որ մի օգուտ տալ մարդկանց, բայց ցանկացա, որ դա լինի շատերի համար կիրառելի մի բան, որ անհրաժեշտություն լինի: Ու կանգառները որոշեցի, որ մարդիկ եւ հանգիստ սպասեն, եւ կարողանան իրանց հեռախոսները լիցքավորեն: Դիզայնի համար դիմել եմ Մոսկվայի եւ Երեւանի ճարտարապետներին: Քննարկել ենք: Մենք հիմնվել ենք միջազգային ընկերությունների փորձի վրա եւ տեղայնացրել ենք, որ քաղաքի ճարտարապետության հետ էլ համահունչ լինի: Համ էլ թեթեւ ու սիրուն լինի: Այս ծրագրի մեջ բիզնես գաղափարն առաջնային չէ, եթե դա առաջինը լիներ, ես իմ գումարներն այլ ծրագրի մեջ կներդնեի»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Նորայր Դավթյանը:


Նորարարական լուծումներով սմարթ կանգառն աշխատում է արեւի էներգիայիով: Մինչ տարեվերջ Նորայրի ղեկավարած Triple C Armenia ընկերությունը նախատեսում է Գյումրիում 35 նման կանգառ ունենալ: Ուզում են մյուսների համար փոփոխություններ անել: Իսկ դրա համար, ասում է, կարեւոր է ժողովրդի արձագանքը: «Մի բան է թղթի վրա նկարածն, այլ բան իրականությունը: Սա դրեցինք, եւ ընթացքում էլ հասկացանք, թե ինչ կփոխենք, որ քաղաքացու համար ավելի հարմար լինի: Մեզ շատ կարեւոր է քաղաքացիների կարծիքները, որ հասկանանք, թե ինչ են ուզում իրենք, ինչպիսի կանգառ է իրենց հարմար, ինչ գույնի, ինչ լուսավորության, նստարանները ինչպես լինեն: Դա մեզ պետք է, որ մյուսների մեջ արդեն կարողանանք ճիշտ փոփոխություններ էնենք»:

Փոփոխությունների թվում ընկերությունը ճիշտ կանի հոսանքի միացման հնարավորություններն ավելացնի եւ ավելի հարմար նստարաններ տեղադրի, քանի որ այս տարի էլ Գյումրին նոր ավտոբուսի երես չի տեսնի, կմնա հին երթուղայինների հույսին: Այսինքն, կանգառներում, ինչպես միշտ, իրենց երթուղայիններին տեւական ժամեր սպասողների թիվը չի պակասի:
Իսկ որ նոր ավտոբուսներ չեն լինի, դա արդեն հաստատ է: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է, թե ունեցած գումարը բավարար չի եղել, որ կարողանային միանգամից անհրաժեշտ թվով ավտոբուսներ գնեին: «Մեր գումարի չափը 500 մլն էր, որը նախատեսել էինք, բայց դրանով ընդամենը 39 ավտոբուս կկարողանայինք գնել: Բայց մասնագետներն ասացին, թե ճիշտ չէ, որ կեսը նոր, կեսը հին լինի: Դրա համար որոշում կայացրեցինք, եւ նորից կառավարությանը խնդրեցինք, որպեսզի էդ գումարը տրամադրեն կոմունալ ծառայության մեխանիզմներ գնելու համար, որին ընդառաջում են ոնց որ թե: Երեւի էս տարի մենք էդ կոմունալի հարցը կփակենք, նոր հաջորդ տարի անպայման կունենանք ավտոբուսներ, որոնք կբավականացնեն: 85 հատ գնելու ենք, իհարկե, եթե տնտեսված գումարներ ունենանք: Դե էս պահին ամբողջ հանրապետությունում է էսպիսի վիճակ, որ ասեմ լավ է, շատ լավ է Գյումրիում, չէ, շատ դժգոհ եմ ես երթուղային ցանցի սպասարկումից: Բայց փորձում ենք կարգավորել, հիմնականում փողոցների ասֆալտապատման, գոնե խճապատման խնդիրն է հիմա, որ բնակիչը թոզի մեջ չկանգնի ուղղակի»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Երկրորդ սմարթ կանգառը կտեղադրվի Հաղթանակի պողոտայում, երրորդը՝ Երեւանյան խճուղին է: Ինչքան հանել են, երկու այդքան էլ տեղադրելու են: Հողհատկացումը քաղաքապետարանն է արել: Մնացած բոլոր ֆինանսական ծախսերը, կանգառների սպասարկումն էլ հետը հոգալու է ներդրողը: Գյումրու բյուջեից այդ նպատակի համար որեւէ գումար չի ծախսվել: Թե ինչպես է ապահովվելու կանգառների անվտանգությունը, չգիտի ոչ քաղաքապետը, ոչ ներդրողը: Բայց այն, որ Գյումրիում կանգառները ջարդուփշուր անել, վնասելու մշակույթ կա, անհերքելի է:
«Հին կանգառները հանելիս տեսանք, որ դաժան վիճակի մեջ էին, ապակիները ջարդած էին, ներկերը քերված էին, ոնց որ տեղահանված լինեին, բայց ես հույս ունեմ, որ մարդիկ կգնահատեն այս նոր կանգառներն ու լավ կպահեն: Բայց եթե վնասեն, ապակին կոտրեն, մենք ենք փոխելու, ակումլյատորները կես տարին մեկ պետք է փոխենք, ամեն ինչ կանենք, որ լավ լինի, որ մարդիկ էլ զգան, թե ինչքան աշխատանք ու սիրտ ենք դրել էս գործի մեջ»,-ասաց Նորայրը:
Սամվել Բալասանյանն էլ խնդրեց, որ քաղաքացիները չվնասեն, չփչացնեն նոր կանգառները, որ Գյումրին ավելի գեղեցիկ ու նորարարական լինի: Հիմա դեռ խնդրում է, մինչեւ կանգառներում տեսախցիկներ տեղադրելու հնարավորություն լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT