Երևան
12 °C
«Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց».Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 89 տարեկան:
Գյումրիում Ֆրունզի ծնունդը կենդանի շունչ ուներ, առանց պաթոսի, բայց անսահման հույզերով լցված, պարզ ու հասկանալի այնպես, ինչպես ինքն էր իր էությամբ: «Ես չեմ ասի այսօր տարելից է, այսօր Մհեր Մկրտչյան 89-ամյակն է, քանի որ նա չի մեռել, որ սգալով խոսք ասենք: Այս տարի նրան նվիրված միջոցառումներն առավել ընդլայնված արեցինք»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
Իսկ այն, որ Մհերը կենդանի է, Գյումրիում չի հերքում ոչ ոք: Նա իր մշտական ներկայությունն ու ազդեցությունն ունի յուրաքանչյուր գյումրեցու խոսքում, մտքում եւ ժեստերում: Մհեր Մկրտչյանի խաղացած բոլոր ֆիլմերն այստեղ մեծից-փոքր անգիր գիտեն:
Եւ այսպես, իր ծննդյան տոնի առավոտը Մհերը բոլորին հավաքեց Գյումրու քաղաքային զբոսայգում՝ «Գորկի սադ»-ում: Սպասված ու թանկ հյուրերի էր ներկայացնում: Այգու այն հատվածում, որտեղ նկարահանվել են «Մեր մանգության տանգոն» ֆիլմի պարային դրվագներից մի քանիսը, գյումրեցիներին անակնկալ էր սպասում: Մեծ մի վահանակի մոտ հուզված եւ կարոտած հայացքով բոլորին ողջունեցին ֆիլմում նկարահանված դերասաններ Արմենն ու Վարդուշը՝ Սամվել Սարգսյանն ու Վարդուշի դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Էլինա Աղամյանը: 
Ֆիլմի նկարահանումից հետո 35 տարի անց նրանք նույն այգում են, որտեղ ռուսաստանաբնակ Արթուր Գալստյանի նախաձեռնությամբ ֆիլմից մի դրվագ է ամբողջական վերականգնվել եւ տեղադրվել:


«Նկարվե՜ք, նկարվե՜ք» անունը ստացած վահանակի մասին է խոսքը, որի մեջ բոլոր ցանկացողները կարող են հայտնվել ու լուսանկարվել: Սա ֆիլմում այն պահն է, երբ Գալյա Նովենցը՝ Սիրանուշը, Ֆրունզին ու Վարդուշին տեսնում է այդ լուսանկարահանման տաղավարում եւ ասում՝ նկարվե՜ք, նկարվե՜ք: Խորհրդանշական ձեւով, ֆիլմի նկարահանումից տասնամյակներ անց Վարդուշը կրկին կանգնեց այն նույն տեղում, որտեղ եղել էր կանգնած 35 տարի առաջ: Արթուր Գալստյանը կուզեր, որ գյումրեցիները լավ պահեին այս նվերը, քանի որ այն ձեռքով է նկարված եւ դժվար է եղել ֆիլմից առանձնացնելն ու նույնությամբ կրկնօրինակելը:
Ծնունդն այնուհետ շարունակվեց Գյումրու Թատերական հրապարակում: «Ուրախ ու տխուր մարդը»: Մհեր Մկրտչյանի հայտնի բնորոշումներից մեկն է այս արտահայտությունը: Նույն անվամբ էլ արձան է տեղադրված հրապարակում, որտեղ Ֆրունզից 3 պատկեր, 3 հոգեվիճակ է ներկայացված, 3-ն էլ տարբեր իրարից: «Ասվում է ուրախ եւ տխուր մարդը, որովհետեւ ինքն իր ողջ հռչակի մեջ նաեւ ամենադժբախտն էր եւ իր ամենամեծ երջանկության մեջ գուցե նաեւ ոչ լիակատար երջանիկիներից մեկը, քանզի կյանքի նման հակասություն, երբ հռչակն իր ասելիքն ասում է, բայց մյուս կողմից կա անձնականում շատ բարդ իրադրություն: Իրականում չհասկացված կերպար էր, գուցե իր անձնական դրաման շատ ավելի մեծ էր երբեմն, քան իր հռչակն էր»,-ասաց Լիլիթ Թովմասյանը: Այդ հոգեվիճակը արձանի մոտ արտացոլվեց պարային բեմադրության միջոցով: «Մեր մանկության տանգո»-ում հնչած մեղեդին էր ընտրված: Ներկայացվեց հոգու երկվությունը՝ փառքի լինելիության բախումն անձնական դրամայի հետ: Հայտնի դերասանները կատարմանը Ֆրունզի ոտքերի տակ նստած հետեւեցին, մտքով 3 եւ ավել տասնամյակ հետ գնացին, վերապրեցին երիտասարդության պայծառ օրերն ու հիշեցին այն ամենն, ինչը կապված էր Մհեր Մկրտչյանի հետ:
Այնուհետեւ օրը շարունակվեց Մհեր-Մկրտչյանի հուշատուն-թանգարանում, որտեղ շատ կարեւոր եւ նորարարական քայլ էր կատարված: Առաջին անգամ Գյումրու թանգարանային պատմության մեջ Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում աուդիո-վիդեո էքսկուրսիայի հնարավորություն է ստեղծվել: Քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետն ասաց՝ արել են հնարավոր ամեն բան, որ Ֆրունզի ծննդյան օրն այն պատրաստ լինի ներկայացման: Գործը գլուխ են բերել «Թվային նուռ» ընկերության համագործակցությամբ:
«Սա փաստորեն ընկերության ղեկավարի՝ Թոդի անձնական նվերն էր թանգարանին: 10 պլանշետ է նվիրվել, որոնք բեռնված են Ֆրունզի կյանքի, ֆիլմերի, տուն-թանգարանի մասին պատմող նյութերով: Այցելուն այսուհետեւ կարող է ինքնուրույն այդ էլեկտրոնային սարքի միջոցով ծանոթանալ ոչ միայն թանգարանային պատմությանը, Մհերի կյանքին ու գործունեությանն, այլ այն եզակի նմուշներին, որոնք պահպանվում են թանգարանում: Օրինակ, այցելուն պլանշետը պահում է ենթադրենք կամոդի վրա, միանգամից հայտնվում է կամոդի մասին այն տեղեկատվությունը, որն առկա է պլանշետում: Ինֆորմացիան տրամադրվել է թանգարանի կողմից, հիմնականում այն, ինչը գիդն է ներկայացնում, տեքստերը կարդացել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը: Կատարվել է նաեւ համացանցային համահավաք մեծ աշխատանք: Տեղեկատվական բազան բաց է եւ լրացման հնարավորություններ կան»,-բացատրեց Թովմասյանը:

Ներկա պահին աուդիո-վիդեո էքսկուրսը միայն հայերենով է, սակայն ընթացքի մեջ են ռուսերենով եւ անգլերենով տարբերակները եւս: Հետագայում խոստանում են այլ լեզուների մասին էլ մտածել:

Օրվա առիթով թանգարանն էլ նվեր ուներ: Այսօրվանից ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ թանգարանում գործում է «Մհեր» թատրոնը:
Դերասանները հիմնականում Թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն են: Հիմնականում կլինեն մոնո ներկայացումներ, կարճ տեւողությամբ՝ մինչեւ 25, առավելագույնը 30 րոպե:
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT