Երևան
12 °C
Իշխանությունների հասցեին առավել հաճախ հնչող մեղադրանքներից մեկն այն է, թե մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում տնտեսական հեղափոխության արդյունքները, թե բնակչության սոցիալական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ իշխանությունները միայն պոպուլիստական ճառեր են արտասանում, եւ այլն: Մի խոսքով՝ «իշխանությունները լավ չեն նայում ժողովրդին», եւ երկրում սոցիալական արդարություն չկա: Ու այս ամենը որոշակի ազդեցություն է ունենում հանրային գիտակցության վրա, որովհետեւ հանրության շրջանում հստակություն չկա, թե հատկապես ինչ սոցիալական մոդելի է ձգտում պետությունը: Հասարակության մեծամասնությունը սոցիալական արդարություն է պահանջում՝ «զարգացած սոցիալիզմի մոդելով», մինչդեռ պետության առաջնահերթությունը կարծես թե սոցիալական համերաշխությունն է:
Սոցիալական արդարության եւ սոցիալական համերաշխության տարբերությունը հասկանալը չափազանց կարեւոր է: Կոպիտ ասած՝ սոցիալական արդարությունը հասարակության զգալի մասը պատկերացնում է այսպես. պետք է հարուստներից խլել նրանց ունեցվածքը եւ արդարաբար բաժանել աղքատների միջեւ, նրանց առանձնատները դարձնել մանկապարտեզներ եւ այլն, ու ընդհանրապես՝ ինչո՞ւ պիտի գիշեր-ցերեկ աշխատող մարդիկ հազիվ մի 150-200 հազար դրամ ստանան, իսկ «ձրիակեր պաշտոնյաները» (նաեւ՝ բանկային համակարգի աշխատողները, դատավորները, ծրագրավորողները եւ այլն)՝ մի քանի անգամ ավելի շատ: Իսկ սոցիալական համերաշխությունն այն է, երբ հասարակության մեջ կան ե՛ւ աղքատներ, ե՛ւ հարուստներ, բայց աղքատները չեն անիծում հարուստներին, չեն հայհոյում նրանց գերշքեղ առանձնատների կողքով անցնելիս, որովհետեւ ընդունում են, որ նրանք իրենց հարստությանը հասել են ոչ թե հանցավոր ճանապարհով, այլ որոշակի արժանիքների (տաղանդ, աշխատասիրություն, մասնագիտական բարձր որակներ եւ այլն) շնորհիվ: Հարուստներն էլ իրենց հերթին չեն արհամարհում, վերեւից չեն նայում աղքատներին, այլ նրանց ընդունում են որպես հասարակության լիարժեք անդամներ իրենց հավասար իրավունքներով: Սա է սոցիալական համերաշխությունը, եւ հենց սրան է, որ պիտի ձգտենք հասնել, եթե ուզում ենք հզոր պետություն ու ամուր հասարակություն ունենալ:
Հասկանալի է, որ այս նպատակին հասնելու համար տասնամյակներ են պետք: Մեծ հաշվով՝ հասկանալի է նաեւ, թե կոնկրետ ինչ քայլեր պիտի ձեռնարկեն իշխանություններն այդ նպատակին հասնելու համար: Առաջին՝ պիտի պայքարեն ապօրինի հարստացման մեխանիզմների դեմ եւ այնպիսի միջավայր ստեղծեն, որտեղ հարստանալ հնարավոր է միայն օրինական ճանապարհով: Դա կլուծի հարուստների եւ հարստության նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխության հարցը, որովհետեւ իրականում այս հարցերում մեր հասարակությունը բավականին արդարամիտ է: Օրինակ՝ եթե Հենրիխ Մխիթարյանը մի քանի հարյուր հազար դոլարանոց մեքենայով անցնի Երեւանի փողոցներով, որեւէ մեկը նրա ետեւից չի հայհոյի, իսկ եթե նույնպիսի մեքենա քշի որեւէ որեւէ պաշտոնյա կամ օլիգարխ՝ ետեւից ինչ հայհոյանք ասես կտան: Որովհետեւ Հենրիխը դրան հասել է իր արժանիքների շնորհիվ, իսկ մյուսները՝ ամենայն հավանականությամբ հանցավոր ճանապարհով:
Երկրորդ՝ իշխանությունները պիտի հնարավորություններ ստեղծեն, որ ամեն մեկը կարողանա դրսեւորել իր տաղանդը, այսինքն՝ Հայաստանը պիտի դառնա հավասար հնարավորությունների (եւ ոչ թե հավասար եկամուտների) երկիր: Եվ երրորդ՝ պետությունը պիտի հոգա այն խավերի սոցիալական կարիքները, որոնք տարբեր պատճառներով ի վիճակի չեն օգտվել պետության ընձեռած հավասար հնարավորություններից (թոշակառուներ, երեխաներ, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամ երեխաներ եւ այլն):
Եթե օբյեկտիվորեն ուսումնասիրենք նոր իշխանությունների ավելի քան մեկամյա գործունեությունը՝ ակնհայտ է, որ նրանք այս երեք ուղղություններով էլ ակտիվորեն աշխատում են եւ լուրջ արդյունքներ են արձանագրել: Այսինքն՝ կարեւորագույն քայլեր են արել սոցիալական համերաշխության հաստատման ուղղությամբ: Ուրիշ բան, որ արդյունքները տեսանելի կլինեն տասնամյակներ անց, բայց քաղաքակիրթ բոլոր երկրներն անցել են այս ճանապարհը, իսկ մենք նոր միայն սկսում ենք:
Իսկ «ժողովրդին լավ նայելը» բոլորովին այլ կատեգորիա է եւ որպես կանոն՝ գործում է միայն ավտորիտար համակարգերում: Եթե, իհարկե, կան անհրաժեշտ ռեսուրսներ ու «բարի միապետ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT