Եթե Թրամփը վերընտրվի ՆԱՏՕ-ն հինգ տարի հետո կանհետանա. Բայդեն

05/07/2019 schedule20:50

Հյուսիսատլանտյան դաշինքը կդադարի գոյություն ունենալ 4-5 տարի հետո, եթե Դոնալդ Թրամփը վերընտրվի ԱՄՆ նախագահ երկրորդ ժամկետով։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը CNN հեռուստաալիքի հրապարակած հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Եթե նա (Թրամփը) վերընտրվի, ես ձեզ խոստանում եմ, որ ՆԱՏՕ-ն չի լինի չորս կամ հինգ  տարի հետո»,- ասել է Բայդենը, որը հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին Դեմոկրատական կուսակցությունից 2020-ի ընտրություններում։

«Գերմանիայի նախկին կանցլերն ասում է, որ իրենք (Գերմանիան) ստիպված են գործել միայնակ, քանի որ նրանց չի կարելի այլեւս հույս դնել Միացյալ Նահանգների վրա։ Ինչո՞ւ ենք ուրեմն մենք (ԱՄՆ-ը)  ՆԱՏՕ-ին վատություն անում»,- հռետորական հարց է տվել նախկին փոխնախագահը։

Բայդենը կոչ է արել թույլ չտալ, որպեսզի մեկ առանձին վերցրած պետություն չարաշահի իր գերիշխող դիրքը տարածաշրջանում, Եվրոպայում եւ իր մեջ վերցնի ինչպես դա տեղի ունեցավ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներում: Նախկին փոխնախագահի պնդմամբ՝ ներկա պահին նման վտանգ բխում է Ռուսաստանից:

«Գաղափարն այն մասին, որ մենք (ԱՄՆ-ը) կմնանք առանց դաշինքների եւ դաշնակիցների առաջիկա 20-30 տարիներին, հղի է փորձանքներով։ Ինչպե՞ս կարող ենք գլուխ հանել «Իսլամական պետությունից»՝ առանց նախագահի (ԱՄՆ) կողմից կոալիցիայի կազմավորման՝ 50 կամ 60 երկրներից կազմված»,- հարց է տվել Բայդենը՝ հերթական անգամ մեղադրելով Թրամփին Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի ղեկավարության հանդեպ չափից ավելի ներողամտության մեջ:

Թրամփը քանիցս քննադատել է ՆԱՏՕ-ին, այդ թվում երկրների միջեւ կազմակերպության մուծումները բաշխելու համար։ ԱՄՆ նախագահը պահանջել է դաշինքի բոլոր մասնակիցներից ամենակարճ ժամկետում պաշտպանական ծախսերը հասցնել մինչեւ ՀՆԱ 2 տոկոսի։ Նա առաջարկում էր, որպեսզի երկրները ոչ միայն կատարեն այդ պարտավորությունները, այլեւ ավելացնեն ծախսերը մինչեւ ՀՆԱ 4 տոկոս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23230 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել