Երևան
12 °C
Վերջին օրերին տեղի ունեցած ողբերգալի ավտովթարներից հետո (Արարատ-Երասխավան ճանապարհին եւ Թբիլիսիի ճանապարհին) ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մտածում է՝ հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել եւ բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ անհրաժեշտ է մասնագետների հետ խորհրդակցել նման հարցերով. «Վարորդական իրավունքները չեղարկելը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել մարդկանց համար՝ նյութական խնդիրներ առաջացնի: Պետք է հաշվարկել, թե այդ ամբողջ գործընթացը կազմակերպելը ինչ ֆինանսական բեռ է նստելու մարդկանց վրա ու դրա արդյունքը ո՞րն է լինելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ Թորոսյանը նման կարծիք է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական վթարներից հետո, երբ կարծես վարորդների անփութությունն է վթարի պատճառ դարձել, Բաղդասարյանն արձագանքեց. «Բոլոր պետություններում էլ վարորդների անփութության պատճառով ավտովթարներ են տեղի են ունենում: Հայաստանում շատ մեծ քանակի ավտովթարներ են լինում՝ բնակչության հետ համեմատած: Եթե չեմ սխալվում՝ տարեկան միջինը 350 մահ է արձանագրվում: Սա շատ ծանր հետեւանքներ է առաջացնում: Դրա պատճառը տրանսպորտային միջոցների, վարորդների երթեւեկության կուլտուրայի բացակայությունն է: Պատճառներից մի քանիսն էլ պետական մարմինների անփութությունը, ճանապարհների ինժեներական լուծումների խնդիրները եւմեքենաների անսարքությունն են: Միակ պատճառը վարորդների գիտելիքների բացակայությունը չէ, սա կոմպլեքս պատճառ է»:
Հարցին՝ վարորդներն ինչպե՞ս կարձագանքեն, եթե նախարարի տեսակետը սկսի լրջորեն քննարկվել, Բաղդասարյանը պատասխանեց. «Այդպիսի պրոցես դժվար թե սկսկվի: Տրամաբանական չէ, որովհետեւ, ինչպես նշեցի, ավտովթարների պատճառը միայն վարորդների գիտելիքների բացակայությունը չէ: Պիտի տիրապետել այդ ոլորտին՝ նման եզրահանգում անելու համար: Չեմ կարծում, թե Արսեն Թորոսյանն այն մասնագետն է, որ տիրապետում է այդ ոլորտին եւ կարող է ասել, թե ճիշտ լուծումը որն է: Դա ինժեներների խնդիրն է: Հատուկ մասնագետներ կան, որոնք հետազոտում, ուսումնասիրում են այդ ամենը: Պատճառներից մեկը տրանսպորտային միջոցների հին լինելու խնդիրն է, մյուս պատճառը անվտանգության խնդիրն է, որը հաճախակի չի պահպանվում: Օրինակ, բոլոր պետություններում պասիվ անվտանգության ագրեգատները փոխարինվում են, Հայաստանի Հանրապետությունում վերանորոգվում են: Ավտոմեքենաների հաճախակի վթարի պատճառ է հանդիսանում հանդիսանում պասիվ անվտանգության ագրեգատների ոչ պատշաճ վիճակի լինելը»:
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը մեր զրույցում ասաց, որ Թորոսյանն ավելի շատ անձնական կարծիք է հնչեցրել. «Կա նման խնդիր, բայց այն պետք է լուծվի ոչ թե վարորդական վկայականների չեղարկմամբ եւ նոր քննություն հանձնելով, այլ պետք է ուղղությունը փոխել այլ դաշտ: Պիտի հասկանանք՝ ինչն է խնդիրը, որ մեր մոտ կան նման անկարգ վարորդներ, այսինքն, ըստ էության, երթեւեկություն չհարգող կամ կանոնները չիմացող վարորդներ: Պետք է վաղ հասակից դաստիարակել հանրությանը, որպեսզի բոլորը փոքրուց սովորեն երթեւեկության կանոնները»:
Քեյանը կարծում է, որ միայն վարորդը չի մեղավոր. «Իսկ ի՞նչ անենք այն հետիոտներին, որոնք չեն ենթարկվում հետիոտնի համար նախատեսված ազդանշաններին: Հետիոտները շատ դեպքերում ճանապարհն անցնում են չթույլատրված հատվածներով, հետիոտն էլ հո վարորդական վկայական չունի՞, իրենց ի՞նչը չեղարկենք: Այստեղ կառավարությունն ավելի շատ պետք է զբաղվի երթեւեկության կանոնների վերաբերյալ գովազդներ պատրաստելով, որպեսզի հանրությանը կարողանան կրթել: Պետք է դպրոցներից, ինստիտուտներից դա սկսվի, որպեսզի բոլոր վարորդները, որոնք արդեն վկայական պետք է ստանան, որոշակիորեն իմանան, թե ինչ պետք է անել»:
Հարցին, թե համընդհանուր կիրառելը սխա՞լ է համարում, Քեյանը պատասխանեց. «Ներկայումս արդեն գալիս է այն վարորդների դարաշրջանը, որոնք այն ժամանակ վարորդական վկայական են ստացել ոչ թե օրենքով սահմանված կարգով, այլ կոռուպցիոն այլ միջոցներով: Դրա դեմ պայքարելու միջոցներից մեկը բալային համակարգի ներդրումն է, բայց միայն դրանով չենք կարող դա կանխել: Սոցիալական լուրջ ծրագրեր պետք է իրականացվեն: Ոչ միայն չամրակապվելու հետեւանքի մասին, այլ նաեւ արագություն գերազանցելու հետեւանքի մասին, խմածության հետեւանքի մասին: Պետք չէ մարդկանց միայն վթարային իրավիճակը ներկայացնել, պետք է ներկայացնել դրանից բխող հետեւանքները: Այսինքն, մարդիկ վտանգում են ոչ միայն իրենց, այլեւ այլոց կյանքը: Հետո էլ դատապարտվելու են, իրենց կյանքը փչացնելու են: Նմանատիպ ուղղվածության հետ կապված լուրջ աշխատանքներ պետք է իրականացվեն»:
Քեյանի պնդմամբ՝ վերապատրաստում անցնելով հարցին լուծում չի տրվի. «Մեզ մոտ մարդիկ խախտումներ կատարում են հիմնականում այն վայրերում, որտեղ տեսախցիկ չկա: Պետք է քաղաքացին այնպես կրթվի, որ առհասարակ չուզենա խախտում անել: Մի շարք վարորդներ կան՝ այդ թվում ես, ում համար էական չէ տեսախցիկ կա, թե չկա: Չի թույլատրվում նման ձեւ երթեւեկել՝ չեմ երթեւեկում»:
Անդրադառնալով նաեւ Արարատ-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին՝ Քեյանն ասաց․ «Ես ավտովթարի տեսանյութի նախնական վարկածը տեսա: Այ, եթե այդ հատվածում երթեւեկեին տվյալ հատվածում տեղադրված ճանապարհային նշաններով, որը որ առկա է, անձամբ եմ երեկ տեսել՝ 50 կիլոմետր է սահմանված, նման դեպքում, եթե բոլորն այդպես երթեւեկեին, անկախ նրանից հանդիպակաց դուրս կգային, թե ոչ, նման վթար տեղի չէր ունենա: Իմ գնահատմամբ՝ հիմնական պատճառներից մեկն այն է, որ երկու կողմն էլ գերազանցել են սահմանված արագությունը: Եթե վարորդները հասկանան, որ ճանապարհային նշաններով է պետք երթեւեկել, այլ ոչ թե ճանապարհային լայնությամբ՝ տեսնելով, որ ազատ է ճանապարհը, ապա կարող ենք գերազանցել արագությունը տրամաբանությամբ, ապա խնդիր չի առաջանա: Այդ արագությունը հաշվարկված է, սակայն մեզ մոտ հիմնականում երթեւեկում են՝ տեսնելով տվյալ ճանապարհի ծանրաբեռնվածությունը: Եթե թեթեւ է ճանապարհը ու տվյալ հատվածում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարք չկա մինչեւ 200 կիլոմետր ժամ, ապա արագություն են զարգացնում: Շատերը ճանապարհային ոստիկանության հսկողության թուլացման մասին պատճառներ են մեջբերում, ինչը, այո՛, կա, բայց եթե անգամ իրենց ուզած քանակի ոստիկաններ լինեն, միեւնույն է՝ մենք չենք կարող այնպես անել, որ յուրաքանչյուր վարորդի կողքին 1 ոստիկան նստի: Ինչքան էլ ուզում եք՝ հսկողությունն ուժեղացրեք, փորձը ցույց է տալիս, որ դրանով ոչ մի բան հնարավոր չէ կանխարգելել»:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՀ ոստիկանությունից։ Ի պատասխան ասացին. «Ոստիկանությունը եւ հատկապես ճանապարհային ոստիկանությունը առաջնորդվում է գործող օրենքներով եւ նորմատիվ ակտերով»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT