«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի փոփոխություններ է ունեցել

եկնարկել է մայրաքաղաքի մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Իրադարձության մասնակիցները՝ անվանի հյուրերը, մրցույթային եւ ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները, հանդիսավոր մեկնարկից առաջ անցան կարմիր գորգով: Ողջույնի խոսքով հանդես եկան Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ փառատոնի գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի փառատոնը փոփոխություններ է կրել, փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, փոխվել է դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ: Փոխվել է փառատոնի տնօրենը: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և նրա գլխավոր գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչի կապակցությամբ մենք չափազանց ուրախ ենք: Եվ մենք, ինչպես միշտ, պարոն Յիրիկյանի հետ ազդարարում ենք փառատոնի բացումը, և հուսով ենք, որ միասին մշտապես կազդարարենք փառատոնի մեկնարկը»,- իր խոսքում ընդգծեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Կինոփառատոնն այս տարի բացվեց Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով:

Հերթական՝ 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամի կինոփառատոնների խաղացանկերից վերցրված մի շարք ֆիլմեր: Այս տարի լինելու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ:

Նախատեսված է նաեւ «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիրը: Մնացած ծրագրերը լինելու են ոչ մրցութային: Դրանք կրում են՝ «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ Ծիրան» խորագրերը:

«Հետահայաց ցուցահանդրություններ» ծրագրի շրջանակում ներկայացվելու է 6 ֆիլմ՝ փառատոնի հատուկ հյուրերից երկուսի՝ մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասի (4) և Արթուր Արիստակիսյանի (2) գործերից:

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերից են՝ Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի և Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», Բոն Ջուն-հոյի «Մակաբույծը» եւ այլ կինոնկարներ:

16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահելու է ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն:

Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան է (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) եւ Clermont-Ferrand կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը: Փակմանը ցուցադրվելու է միջազգային լիամետրաժ մրցույթի հաղթողը ֆիլմը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18983 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները