111 գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության ՄԻԵԴ վճիռներով Հայաստանը հատուցել է 1 մլն 360 հազար եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն արդարադատության փոխնախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից գումարների փոխհատուցման ծավալը եւ ո՞ր գործերով են հիմնականում գնում ՄԻԵԴ։

Փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրեց, որ այս պահի դրությամբ ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ 111 գործով վճիռ է կայացվել։ Դրանցից 107 գործով ՄԻԵԴ-ը առնվազն մեկ խախտում արձանագրել է, 4 գործով որեւէ խախտում չի արձանագրվել։ Փոխնախարարը նշեց, որ որոշ գործերով բանակցությունների արդյունքում հաշտություններ են կնքվել։

Ասատրյանը հայտարարեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում կայացված վճիռների հիմա վրա հատուցվել է մոտ 1 մլն 360 000 եվրոյի չափով գումար․

«Ընդհանուր առմամբ, Հայաստանից պահանջվել է 21,5 մլն-ի կարգի գումար, բայց կառավարության առարկությունների արդյունքում չափը նվազեցվել է 1 մլն 360. 000 եվրո։ Այս թիվն ասում եմ բոլոր 111 գործերի կոնտեքստում», - ընդգծեց փոխնախարարը։

Հովհաննես Հովհաննիսյանի մեկ այլ հարցի՝ կա՞ վիճակագրություն, թե ո՞ր դատավորի կայացրած վճիռներն են ավելի խնդրահարույց, թե՞ այդ դատավորները մի քանիսն են, արդարադատության փոխնախարարը պատասխանեց, որ նման ուսումնասիրություն չի արվում, հետեւաբար՝ վիճակագրություն էլ չկա․

«Պետք է հասկանալ՝ ՄԻԵԴ-ում կայացված վճիռների պատճառները որոնք են եղել. երբեմն պատճառներն օրենսդրական թերի կարգավորումներն են։ Այստեղ պետք է հասկանալ՝ դատավորն ինչ դիտավորություն է ունեցել, այսպես ասած, «անձի իրավունքների խախտման» կոնտեքստում եւ դրա արդյունքում քննարկել՝ արդյոք կոպիտ դիտավորություն կամ խախտում կա՞, որի արդյունքում կարելի է ներկայացնել համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ինչը պարբերաբար քննարկվում է եւ մեր հսկողության տակ է գտնվում», - եզրափակեց Ասատրյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4224 դիտում

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի

Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է

Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել

Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է

Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%

Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է

Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է

Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17

Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները

Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ

Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան

Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է

ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում

Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է

Գեղաձորում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է

Հայտնի են Արմավիրի մարզի Բաղրամյան և Նորակերտ համայնքների արդյունքները

Տաշիրը եկավ․ Հարությունյանը արդյունքներ է հրապարակել

Սևարանց, Տանձատափ, Քաշունի, Տաթև, Հալիձոր․ 703 ընտրողից 503-ը՝ 71.5%, ձայն է տվել ՔՊ-ին

Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով. Factor

Դարպասում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է

Շնորհավորում եմ առանց ծեծուջարդի, լցոնումների, ահաբեկումների ընտրությունների անցկացման համար. Ղևոնդյան