Դուրս էինք եկել անմնացորդ նվիրվելու. Պետրոս Ավետիսյանը՝ Արարատ-Արմենիայի պատմական հաղթանակի մասին

Արարատ-Արմենիա ֆուտբոլային թիմն առաջին անգամ իր պատմության մեջ մասնակցեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին ու հենց առաջին խաղում հաղթանակ տարավ։ Այսօր՝ հուլիսի 9- ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում 2։1 հաշվով առավելության հասավ շվեդական ԱԻԿ-ի նկատմամբ։

Հայկական թիմի 2 գոլերն իր հաշվին գրանցեց կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։ Խաղից հետո լրագրողների հետ զրույցում նա կիսվեց տպավորություններով։

- Դե իհարկե հաղթեցինք այսօր եւ շատ լավ տպավորություններ ունենք խաղից։ Արագ գոլ խփեցինք, ինչն էլ մեզ օգնեց, որպեսզի ցուցադրենք մեր խաղը։ Ճիշտ է՝ մրցակիցը կարմիր քարտ ստացավ, 10 հոգով էր խաղում, բայց մենք 100%-ով կարելի է ասել, որ կատարեցինք մարզչի առաջադրանքը եւ կարողացանք հաղթել։

- Խաղի մեկնարկը շատ հաջող ստացվեց։ Սպասո՞ւմ էիք այդպիսի մեկնարկի։

- Մենք դուրս էինք եկել՝ անմնացորդ նվիրվելու եւ խաղալու մեր ֆուտբոլը, իսկ մնացածն արդեն խաղը ցույց կտար։ Խաղը ցույց տվեց, որ, երբ ամեն ինչ տալիս ես խաղին, հետ է գալիս։

- Նորեկները լավ են հարմարվել թիմին։ Ինչպե՞ս դա հաջողվել այսքան կարճ ժամանակում։

- Թիմում շատ լավ մթնոլորտ է, բոլորս հավաքված ենք մի նպատակի համար, եւ Նորեկներն էլ, որոնք եկել են, իսկապես պրոֆեսիոնալ խաղացողներ են։ Նրանց մտքերը եւս կապված են թիմի հետ, բարձր նպատակներ ունեն։ Մենք էլ ինչ մեզնից հասնում էր, ամեն ինչ արեցինք, որպեսզի նրանք լավ հարմարվեն թիմին եւ պատրաստվեն լուրջ նպատակների հասնելուն։

- Հաշվի առնելով, որ գրեթե ողջ խաղի ընթացքում մրցակից 10 հոգով էր՝ 2։1 հաշվով հաղթանակը գոհացնո՞ւմ է։

- Դե մենք փորձեցինք, ամեն ինչ արեցինք, կային պահեր, կարող էինք 2-րդ գոլը խփել։ Չստացվեց, բայց կարեւորը՝ հաղթել ենք։

- Խաղի ընթացքում փոխարինվեցիք։ Վնասվածք կա՞։

- Ոչ, ամեն ինչ նորմալ է։ Հոգնածություն էր։ Ապահովության համար դուրս եկա։

- Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերում Արարատ-Արմենիայի պատմության առաջին 2 գոլերի հեղինակը Դուք եք։

- Անկեղծ ասած, չէի կենտրոնացել, որ 2 գոլերը ես խփեի։ Դուրս էի եկել դաշտ՝ իմ խաղը խաղալու, լավ ֆուտբոլ ցուցադրելու։ Շատ ուրախ եմ, որ կարողացա 2 գոլերը ես խփել, եւ Չեմպիոնների լիգայում Արարատ-Արմենիայի առաջին խաղում կարողացանք հաղթել։

- Նշեցիք, որ մարզչի առաջադրանքն էիք կատարում։ Մրցակից 10 հոգով գնդակին ավելի շատ էր տիրում։ Դա նրա առաջադրա՞նքն էր։

- Ոչ, այդպիսի առաջադրանք չէր։ Ես խաղից առաջ նշել էի, որ ԱԻԿ-ը շատ ուժեղ մրցակից է, եւ դա մենք զգացինք նաեւ խաղադաշտում։ Այս հաղթանակով դեռ չենք կարող ասել, որ հաջորդ փուլում ենք։ Մեզ դժվար հանդիպում է սպասվում Շվեդիայում։ Պետք է շուտ վերականգնվենք, որպեսզի այնտեղ կարողանանք լավ հանդես գալ։

- Նշել էիք, որ լավ ուսումնասիրել էիք մրղակցի։ Տեսա՞ք այն, ինչ սպասում էիք։

- Այո, զգացինք, որ շատ ուժեղ մրցակից է։ Ընդհանրապես սկանդինավյան թիմերը երկար փոխանցումներով են խաղում, բայց ԱԻԿ-ը տիրապետում էր եւ փոքր ու միջին փոխանցումներին, եւ թե բարձրից։ Եվ շատ վտանգավոր էին ստանդարտները, տեսաք, որ 1 գոլը ստանսարտից բաց թողեցինք։ Բայց շատ չէինք կենտրոնացել մրցակցի վրա, կենտրոնացել էինք մեր խաղի վրա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2372 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին