Դատավորների ընդհանուր ժողովը ստացել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը. Մխիթար Պապոյանը դեռեւս կարծիք չունի

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը ստացել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին: Գրիգորյանը նամակում ելքեր էր առաջարկել ՍԴ-ում ստեղծված ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ. համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկել էր Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի:

Դատավորներն այսօր Աջափնյակի նստավայրում դատավորների ընդհանուր ժողով են անում`դռնփակ կարգով։ Հայաստանում գործող 234 դատավորներից ժողովին մասնակցում են 190–ը։ Ժողովի ընթացքում բացի ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցից քննարկվելու է նաեւ Գրիգորյանի նամակը:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք Գրիգորյանի նամակի վերաբերյալ, Մխիթար Պապոյանն ասաց, որ դեռեւս կարծիք չի ձեւավորել: Լրագրողների մյուս հարցին՝ սահմանադրական ճգնաժամ կա՞ Հայաստանում, թե՝ ոչ Պապոյանը պատասխանեց. «Ես նոր պատասխանեցի այդ հարցին, դա փոխկապակցված հարց էր»: Դատավորն ասաց, որ  իր 10 տարին դեռեւս չի լրացել այդ պատճառով ինքը ԲԴԽ անդամի թեկնածուների շարքում չկա. «Նախ դեռեւս 10 տարին չի լրացել, որը օրենքի պահանջ է,  եւ երկրորդ՝ Վերաքննիչ դատարանների հաստիքը ազատված չէ»,- պարզաբանեց Պապոյանը:

Դիտարկմանը, որ երեկ Սահմանադրական դատարանը մասամբ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը, այնինչ Վերաքննիչ դատարանը այն բեկանել էր, դատավորն ասաց. «ինքը շատ բարդ իրավաբանական խնդիր է, որի մասին խոսել ես այս պահին պատրաստ չեմ, անկեղծ ասած»: Անդրադառնալով ՍԴ անդամ եւ ՍԴ դատավոր եզրույթներին, Մխիթար Պապոյանն ասաց, որ այսօր Հայաստանի բոլոր իրավաբաններն այդ հարցն են քննարկում եւ դեռեւս վերջնական որոշում կայացված չէ: «Որքանով ես տեղյակ եմ, այսօր ընդհանուր ժոովում նաեւ այդ նամակն ենք քննարկելու»,- նշեց Մխիթար Պապոյանը:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Արշակ Վարդանյանի կողմից, ինչից հետո Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ԱԱԾ: Այսօր լրագրողների հետ զրույցում Պապոյանն ասաց, որ ինքը հարուցված քրեական գործի շրջանակում չի հարցաքննվել եւ տեղեկություն չունի ընթացքից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4957 դիտում

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը