Երևան
12 °C
Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը հայտարարագրելու է իր եկամուտները: Նա պատրաստվում է ՊԵԿ-ում գրանցվել որպես հանդիսավար, որպեսզի սկսի հարկեր վճարել: «Ես ունեմ «Գրիգորյանս» ՍՊԸ, որն արդեն մի քանի ամիս է՝ հարկային դաշտում է, հաշվառված, հաշվապահս այդ բոլոր հարցերով զբաղվում է: Մտածում էի, որ ՍՊԸ-ի միջոցով կարելի էր նաեւ այդ հարցը լուծել, բայց հասկացա, որ ավելի ճիշտ կլինի որպես հանդիսավար առանձին գրանցվեմ»,-ասաց դերասանը:
Սարգիս Գրիգորյանի համոզմամբ՝ եթե ուզում ենք նորմալ պետություն, պետականություն ունենալ ուրեմն պիտի հարկեր վճարենք, դա նորմալ է: «Բայց այստեղ մի ուրիշ բայց կա, մենք պետք է հասկանանք եւ հստակ պատկերացնենք, թե ինչ ենք տալիս պետությանը, ինչ ենք ակնկալում: Այս պահի դրությամբ իրենց պահանջը մի քիչ աղոտ ու անհասկանալի է: Անձամբ ես շատ հարցեր ունեմ, որ ուղղակի չեմ պատկերացնում, բայց հույս ունեմ, որ եթե այդքան լուրջ սկսել են զբաղվել, ուրեմն գիտեն, թե ինչ են ուզում եւ ինչ են տալու դրա դիմաց»,-ասաց դերասանը:
Սարգիս Գրիգորյանի պնդմամբ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչները խոցելի են, շատ հարցերում միշտ առաջին շարքերում. «Պետք է այնպիսի մեխանիզմով իրականացնեն, որ մարդիկ չխուսափեն, եթե շատ դնեն հարկերը, մարդիկ ստիպված կխաբեն: Քյասիբ երկրում չեն կարող շատ հարկեր դնել, պիտի տրամաբանական թիվ դնեն, որ մարդիկ մուծեն եւ ոչ մի դեպքում խուսափելու եզրեր ման չգան»,-ասաց նա:
Դերասանը նշեց, որ նախքան հայտարարգրվելը՝ ՊԵԿ-ից սպասում է որոշակի հստակեցումների եւ պարզաբանումների. «Նրանք պետք է մեզ համար մշակեն մի ծրագիր, որ կարդանք, հասկանանք: Ես ինքս բազմաթիվ հարցեր ունեմ, իմ եւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար ոչ մի հարց չպիտի անհասկանալի լինի: Պետք է իմանանք՝ հետագայում մեր թոշակի, ստաժի վրա այդ ամենն ինչպես է անդրադառնալու»:
«Հայկական ժամանակ»-ը ՊԵԿ-ից հետաքրքրվեց, թե հունիսից հետո որեւէ ակնհայտ փոփոխություն նկատվե՞լ է շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերելու գործում: Օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ կապված կոշտ գործողություններ են սկսել: Եվ որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական՝ յուրաքանչյուրի վարքագիծը գնահատվելու է առանձին եւ յուրաքանչյուրն անձնական նամակով հրավիրվելու է ՊԵԿ՝ քննարկումների:
ՊԵԿ-ից մեզ տեղեկացրեցին, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայի համաձայն` ներկայումս հարկային մարմնին հայտնի անուն-ազգանուն ունեցող եւ «Ստեղծագործական գործունեությամբ» զբաղվող թվով երկու տասնյակից ավելի քաղաքացիներ են սկսել հարկեր վճարել: «Սա շարունակական պրոցես է, որն իրականացվում է հարկային մարմնի կողմից: Ուսումնասիրություններ են իրականացվում, եւ տարվում են աշխատանքներ՝ հարկման դաշտ բերելու բոլոր այն մարդկանց, որոնք ունեն վճարվող եկամուտներ»,- հայտնեցին ՊԵկ-ից:
Միաժամանակ տեղեկացրին, որ հարկային մարմնի կողմից հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը ուղղված գործողությունների ժամկետները ՀՀ օրենսդրությամբ սահմանափակված չեն եւ, հետևաբար, այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT