Երևան
12 °C
Լուսանկարում՝ աջից Նարեկ Կարապետյանն է
Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին բավականին բարդ «պատմության» մեջ է հայտնվել Երեւանում: Խոսքը Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի կրտսեր որդու՝ Նարեկ Կարապետյանի մասին է:
Ըստ իրավապահ մարմինների մեր աղբյուրների՝ մի քանի օր առաջ Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով ծեծի է ենթարկել գործարար Վահե Պարազյանին, որի հայրը՝ Աշոտ Պարազյանը, Սամվել Կարապետյանի հետ ժամանակին աշխատել է Ռուսաստանում, զբաղվել է վերջինիս խոշոր բիզնես-ծրագրերով: Մեր տեղեկություններով՝ տարիներ առաջ նրանց միջեւ Աշոտ Պարազյանի որդու՝ Վահե Պարազյանի բիզնես գործունեության հետ կապված կոնֆլիկտ է եղել: Այդ ժամանակ թե՛ Վահե Պարազյանի ընկերությունը, թե՛ Կարեն Կարապետյանի ընկերությունը հաճախ մասնակցել են ռուսական «Գազպրոմի» տենդերներին:
Հակասությունների արդյունքում Աշոտ Պարազյանը հրաժարականի դիմում է գրել եւ խզել կապերը «Տաշիր» ընկերության սեփականատիրոջ հետ: Այդ ժամանակից ի վեր երկու ընտանիքների միջեւ սուր հակասությունները միայն խորացել են: Բանը հասել է նրան, որ Պարազյանների ընտանիքը տեղափոխվել է Երեւան՝ հույս ունենալով, որ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո Կարապետյանների ազդեցությունը ՀՀ-ում շեշտակի թուլացել է, եւ նրանց ձեռքերն այստեղ չեն հասնի:
Պարազյանների՝ Հայաստան տեղափոխվելուց շուրջ մեկ տարի անց հին հաշվիները սկսել են զգացվել: Օրեր առաջ, Վահե Պարազյանի պնդմամբ, Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող ու Կարապետյաններին պատկանող «Սիզնս» սրճարանում ծեծի է ենթարկել իրեն՝ պահանջելով խոշոր չափի գումար: Կարապետյանները վստահ են, որ Վահե Պարազյանն ու իր հայրը դեռեւս Ռուսաստանում միասին աշխատած ժամանակներից իրենց խոշոր գումար են պարտք, ու փորձում են «ստանալ» այն, բայց դա ձգտում են անել հայրենասիրական փաթեթավորմամբ:
Վահե Պարազյանը մեր հետ զրույցում պատմեց, որ իրեն վախեցրել ու ասել են, որ գումարը պետք է փոխանցի Սամվել Կարապետյանի կամ նրա հարազատներից մեկի անունով բացված հիմնադրամի հաշվեհամարին, քանի որ Արցախին «գրեֆ են անելու». «Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Վերջինս ծեծի ենթարկվելուց հետո դիմել է իրավապահներին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ բռնության կիրառման ու շորթման հատկանիշներով: Վահե Պարազյանը չհերքեց վերոնշյալ տեղակատվությունը, սակայն չցանկացավ փակագծեր բացել: «Ես չեմ հերքում այդ տեղեկատվությունը, սակայն չեմ կարող շատ բան ասել, քանի որ դիմել եմ իրավապահներին ու գործը նախաքննության փուլում է: Հույս ունեմ՝ արդարադատությունը կհաղթի, ու Հայաստանում իսկապես օլիգարխները օրենքից վեր ու արտոնյալներ չեն», - ասաց նա:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեր զրույցում հաստատեց, որ գործը հուլիսի 11-ին ուղարկվել է ՔԿ՝ հավելելով, որ շուտով կորոշվի, թե որ քննիչն է այն քննելու: «Կարող եմ ասել, որ գործն այժմ վարույթ է ընդունվել», - նշեց Հարությունյանը:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Նարեկ Կարապետյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: «Հայկական ժամանակ»-ը պատրաստ է լսել նաեւ Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT