Երևան
12 °C
Բարձրագույն դատական խորհուրդը, որն իրականացնելու է դատավորների վեթինգը, առաջին հերթին ինքը պետք է անցնի այդ գործընթացով՝ անկախ նրանից՝ թե ԲԴԽ անդամներն ում կողմից եւ երբ են առաջադրվել։ Սակայն երեկ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ մասնագիտական շրջանակների տարակուսանքը մտահոգիչ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովին, որտեղ ընտրվեցին ԲԴԽ երեք անդամներ՝ Նախշուն Տավարացյան (նա 9 ամիս առաջ էր ընտրվել, բայց երեկ որոշեց երդվել,-հեղ.), Մեսրոպ Մակյան եւ Ռուբեն Վարդազարյան։
Հիշեցնենք, որ մինչ ընտրությունը ժողովը թեժ էր անցել. պատճառը՝ 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի երդումն էր: Բանն այն է, որ վերջինս 9 ամիս առաջ ԲԴԽ անդամ էր ընտրվել, ապա հրաժարական տվել: Թեեւ Տավարացյանի լիազորությունները դադարեցված չէին, բայց եւ նա չէր իրականացնում ԲԴԽ անդամի պարտականությունները, քանի որ չէր երդվել: Նրա ԲԴԽ անդամ լինելու, երդվելու հարցը պետք է քննարկվեր դատավորների ընդհանուր ժողովի երեկվա նիստի ընթացքում: Թե ինչ քննարկումներ են եղել դռնփակ նիստում, հայտնի չէր, բայց փաստն այն է, որ Տավարացյանը երդվել էր, որի ընթացքում մի քանի դատավորներ դուրս էին եկել դահլիճից:
Ազգային ժողովում լրագրողները պատգամավորներից հետաքրքրվեցին՝ նման ընտրությունից հետո ինչպես են պատրաստվում համագործակցել ԲԴԽ-ի հետ, եւ ի վերջո ով պետք է իրականացնի հենց այս կառույցի անդամների վեթինգը։
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ դատավորի բարեվարքության ստուգումը պերմանենտ պրոցես է, որը պետք է իրականացվի պետական ծառայության մեջ գտնվող բոլոր պաշտոնատար անձնաց նկատմամբ․
«Կա հնարավորություն, որ բարեվարքության ստուգման գործըթնացում հենց այդ մարմինը նախատեսի գործընթաց եւ շարունակի ընթանալ իքնամաքրման ճանապարհով։ ԻՆչ վերաբերում է ԲԴԽ-ի ձեւավորմանը, ընտրություններին՝ ԲԴԽ-ն այն եզակի մարմինն է, որը ձեւավորվում է երկու կառույցների կողմից։ Մենք կարծես թե ԱԺ-ում փորձել ենք այնպիսի թեկնածուներ ներկայանցել, որոնք վայելում են խորհրդարանական բոլոր խմբակցությունների աջակցությունը՝ դրանով բարձրացնելով ԲԴԽ-ի նկատմամբ վստահությունը»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ օրենսդիրն իրավունք չունի ներխուժել Դատավորների ընդհանուր ժողովի հարցերի մեջ։ Նա չանդրադարձավ ընտրված դատավորներին, բայց զարմանալի համարեց Տավարացյանի՝ ընտրվելուց հետո մեկ տարի անց երդմնակալության արարողությունը կազմակերպելուն․
«Ընտրվելուց մեկ տարի հետո երդմնակալության արարողություն կազմակերպելը զարմանալի է՝ այն պարագայում, երբ հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Սա չի բարձրացնում ԲԴԽ-ի հեղինակությունը, եւ կառույցը պետք է հաշվի առնի, որ գործ ունենք իրավիճակի հետ, երբ բոլորը փորձում են հնարավորինս բարձրացնել դատական համակարգի հանդեպ վստահելիության շեմը»։
Լիլիթ Մակունցն էլ, անդրադառնալով Սահմանդրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին ու Վահե Գրիգորյանի նամակին, ասաց, որ ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է, եւ մասնագիտական տիրույթում միակարծիք վերաբերմունք չկա․
«Գործ ունենք խնդրի հետ, որին պետք է տրվի լուծում, լուծման տարբերակներ առաջարկել է պարոն Գրիգորյանը, բայց չեմ կարող պդնել, որ «Իմ քայլ»-ն արդեն հանգուցալուծման հստակ դիրքորոշում ունի, հնարավոր է՝ հանդես գանք մեկ այլ առաջարկով։ Նաեւ այն հանգամանքը, որ սահմանադրական մարմինների կողմից կա լռություն, նշանակում է, որ բարդ իրավիճակում ենք»։
Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց, որ Վահե Գրիգորյանի նամակը բոլորը ստացել են, սակայն, ինչպես հայտնի է, այն բավականին երկար է եւ ուսումնասիրման կարիք կա։ Դրանից հետո կանդրադառնան նամակին, բովանդակությանն ու հնարավոր ճգնաժամի լուծման ճանապարհին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT