Երևան
12 °C
Վերջին օրերի ամենատարածված թեմաներից մեկն «ազատ մամուլի» նկատմամբ իշխանությունների կողմից իբր իրականացվող հալածանքներն են, որոնց նպատակը, պարզվում է, «ազատ խոսքը լռեցնելն է»։ Խոսքի ազատությունն, իհարկե, բացարձակ արժեք է, եւ իշխանությունները ոչ մի դեպքում չպետք է տրվեն գայթակղությանն ու փորձեն տարբեր լծակներով վերահսկելի դարձնել կամ ճնշել ազատ խոսքը։ Բայց գոյություն ունի նաեւ մեդալի երկրորդ երեսը՝ ի դեմս «հալածյալների» իսկապե՞ս գործ ունենք «ազատ մամուլի» հետ։
Մի քանի օրինակներով բացատրենք, թե ինչպես է աշխատում հակաիշխանական քարոզչությունը։ Ասենք՝ վարչապետ Փաշինյանն ինչ-որ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի հետ զբոսնում է քաղաքում։ Սրճարանում նստած մի քանի երիտասարդներ, նրան տեսնելով, տեղներից վեր են կենում ու սկսում ինչ-որ բաներ գոռգոռալ (դրա համար նախօրոք վճարված լինելով, թե «ինքնաբուխ»՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ, թեեւ հազիվ թե, ասենք, Քոչարյանին հերոս համարողները զուտ պատահաբար հայտնվեին այդտեղ, հենց տեղում որոշեին անպայման գոռգոռալով արտահայտել իրենց կարծիքը, ու զուտ պատահաբար բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ նախապես դիրքավորված լինեին այնտեղ՝ այդ ամենը նկարահանելու համար)։ Ինչեւէ։ Հիմա մի քանի հոգի իրենց կարծիքն են հայտնում, նորմալ է, արտառոց ոչինչ չկա (հո «պրիվետ Ռոբ» չե՞ն ասում, որ տեղում անզգույշ քաշքշվեն)։ Բայց տասնյակ քարոզչամիջոցներ իսկույն լրատվական դաշտը հեղեղում են համապատասխան «վերլուծություններով»՝ իբր տեսեք, Փաշինյանն այլեւս չի կարող ազատ շրջել Երեւանի փողոցներով, հանրային աջակցությունը սպառված է, եւ այլն։ Ահա այդպես մի քանի հոգանոց խմբի սարքած ղալմաղալը դառնում է համաժողովրդական քննարկման առարկա։
Կամ, ասենք, Սեւանա լիճը կանաչել է։ Այո, խնդիրը կա, դրանով պետք է զբաղվել (ու վստահաբար՝ զբաղվում են), բայց քարոզչությունն այլ ուղղությամբ է աշխատում։ Պարզվում է՝ լիճը կանաչել է իշխանությունների վատ աշխատանքի պատճառով, մեղավորը թավշյա հեղափոխությունն է, «լիճը կործանվում է, իսկ սրանք անիմաստ գործուղումների են մեկնում», «կառավարման ճգնաժամն ակնհայտ է» եւ այլն։ Անգամ սրտաճմլիկ տեղեկություններ են հաղորդվում, թե բազմաթիվ կովեր Սեւանի ջրից թունավորվել ու սատկել են, քիչ է մնում այդ կովերը ներկայացնեն որպես թավշյա հեղափոխության զոհեր... Հետագայում, իհարկե, պարզվում է, որ Սեւանի ջուրը դրա հետ կապ չունի, բայց արդեն ուշ է՝ քարոզչական գործն արված է։ Երկրում ողբերգական ավտովթարներ են տեղի ունենում, ու դարձյալ մեղավորն իշխանություններն են։ Ոչինչ, որ ավտոմեքենաների տեխզննումը վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք է ձեւական բնույթ ստացել, ոչինչ, որ վարորդական իրավունքները Սերժ Սարգսյանի օրոք էին վաճառվում 150 հազար դրամով, իսկ հիմա դա վերացել է, ու այնպես էլ չէ, որ նրա օրոք ճանապարհները լուսավորված էին, իսկ նորերը եկել ու անջատել են լույսերը... Քարոզչամիջոցների համար այս ամենը նշանակություն չունի։ Կարեւորը՝ սոցցանցերում ինչ-որ մեկի հիստերիկ գրառումը հայտնաբերեն (ասենք՝ «օրը ութ հատ ավայրա յա ըլնում՝ վարչապետը դրսերում ֆռֆռում ա»), ու գիշեր-ցերեկ տիրաժավորեն դա։ Որովհետեւ պատվերն այդպիսին է։ Սրանք անգամ կարկուտի համար են իշխանություններին մեղադրում՝ համարյա կես ժամ անցել է, բայց վնասը դեռ չեն փոխհատուցել («էս ի՞նչ վիճակ ա, բա Սերժի վախտ սենց է՞ր»)։
Այս ամենն ասում ենք՝ ընդամենը ցույց տալու համար, որ որպես «ազատ մամուլ» ներկայացող բազմաթիվ լրատվամիջոցներ իրականում ոչ ազատ են, ոչ էլ մամուլ։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, թե այդ անհասկանալի կառույցները Հայաստանում գործելու իրավունք չունեն, եւ դրանց նկատմամբ պիտի ճնշումներ իրականացվեն։ Դա ամենասխալ քայլը կլիներ, եւ իմիջիայլոց՝ այդ քարոզչամիջոցները հենց դրան էլ սպասում են, որ կարողանան ներկայանալ հալածյալի լուսապսակով։
Հանրային գիտակցության այս մանիպուլյացիաների դեմ պայքարելու լավագույն ձեւը երեւի իսկապես ազատ եւ անաչառ լրատվամիջոցներ ունենալն է, եւ իշխանությունները պիտի դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծեն։ Հատուկ ընդգծում ենք՝ միայն պայմաններ, եւ ոչ թե լրատվամիջոցներ։ Վերջին հաշվով՝ կեղծված ապրանքների դեմ պայքարի ամենաարդյունավետ ձեւը հասարակությանն իսկական ապրանքով ապահովելն է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT