Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել ՍԴ-ի «դատավոր»-«անդամ» բառախաղը

Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Իրավական ուղի» ՀԿ-ն: 

Մասնավորապես.

1) Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

3) Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։

4) Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։

5) Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։

6) Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։

Արձանագրության՝ Հայաստանին վերաբերող հատվածի ամբողջական տեքստը՝ հայերեն թարգմանությամբ, ստորև։ Անգլերեն բնագիրը՝ կից։

«[Վենետիկի Հանձնաժողովի քարտուղար] Պարոն Մարկերտը հիշեցրեց, որ անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն՝ Սահմանադրության դրույթների պահպանմամբ: Այնուամենայնիվ, դատական իշխանությունը շատերի կողմից համարվել է կոռումպացված և նախկին իշխանությանը մոտ կանգնած։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարանները, իր աջակիցներին խնդրել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ Պարոն վարչապետին ուղղված իր նամակում [Վենետիկի] Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաև պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը և միջազգային ստանդարտներին։

Հայաստանի իշխանությունների հրավերով, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և [Վենետիկի] Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով, ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում։

Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիք ստանալու հարցում, սակայն դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ։ Իր նիստում [Վենետիկի Հանձնաժողովի] Ընդլայնված բյուրոն լիազորել է հրատապ կարծիքի մշակումը։

[Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հրատապ կարծիքի մշակումը, որը պետք է ուղարկվի հայցող պետությանը մինչև հոկտեմբեր ամսվա նստաշրջանը։

Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Նրա հիմնական փաստարկն այն է, որ համաձայն նախկին խմբագրությամբ Սահմանադրության՝ վերոնշյալ դատավորներն ընտրվել են որպես Սահմանադրական դատարանի անդամներ, մինչդեռ Սահմանադրության նոր տեքստում նշված է Սահմանադրական դատարանի դատավորներ։ Այնուհանդերձ, փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ և աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչև 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը և անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման՝ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ։

[Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց [Հանձնաժողովի] Նախագահին հետևել Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի զարգացմանը և նպատակահարմարության դեպքում, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9544 դիտում

Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հանցավոր ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու համար

Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա. սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է

Միջազգային համագործակցության շրջանակում ԲԸՏՄ-ին տրամադրվել է գերժամանակակից անօդաչու թռչող սարք

Ճոճկանում այրվել է մեծաքանակ անասնակեր

Կառավարությունը բիզնեսին կազատի հումքի և սարքավորումների մաքսազերծման վճարներից. Պապոյանը մանրամասնել է

Հիմնականում ավարտել ենք անվտանգության երաշխիքների աշխատանքները, տարածքների հարցը մնում է չլուծված. Ուիթքոֆ

Հրդեհ Օձուն գյուղում․ այրվել են կառույցն ու մեծաքանակ անասնակեր

Հալեպի օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է

Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը ստորագրել են Ուկրաինայում խաղաղապահ ուժերի և բազաների տեղակայման համաձայնագիր

Բելգորոդի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով նավթի պահեստ է հրդեհվել

Մխչյանում պետական աջակցության ծրագրով հիմնվել է 300 քմ վարդի ջերմոց. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ավտովթար Կապան-Երևան ճանապարհին. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՈ գլխավոր վարչության բաժնի պետը բռնություն է կիրառել ակումբի հաճախորդի նկատմամբ. գործը կուղարկվի դատարան

Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները

Հունվարի 6-ի ուխտերթին ներկա կորեացի երիտասարդն արձագանքել է իրեն թիրախավորողներին՝ պահանջելով ներողություն

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Հալեպի հայաշատ հատվածում բախումներ են. Սուրբ Ծննդյան հաջորդող մեռելոցը չեղյալ է հայտարարվել

Առաջին տիկինն արգելել է ինձ պարել բեմի վրա. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արագացնելու է զենքի արտադրությունը

Փեզեշքիանը խոսել է Իրանի ֆինանսական ճգնաժամի մասին

Կոնգրեսը կոչ է արել դեմոկրատներին իմպիչմենտ հայտարարել Թրամփին Վենեսուելայի գործողության պատճառով

Վարչապետը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին. լուսանկար

Ունեմ տվյալներ, որ մինչև ամսի 15-ը Կտրիճի էջը կփակվի. ուխտերթը պատահական չէր. Տեր Արմեն

Արուճի սուրբծննդյան տաղավարները տարեցտարի հարստանում են տեղական արտադրանքով. վարչապետ

Վրաստանի իշխանությունները երկրից արտաքսել են ևս 13 օտարերկրացու, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների

Փաշինյանի ինադու սխոլաստիկ քրիստոնյա դարձած ընդդիմադիրները հայելի տեսնելուց ծիծաղո՞ւմ են, թե՞ խաչակնքվում

Կաթողիկոսին աքցանի մեջ են պահում. գործընթացը նոր փուլ է մտնում, փոփոխությունները կտեսնենք շուտով

«Կամավորների կոալիցիան» պատրաստ է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի նոր հարձակման դեպքում. հայտարարության նախագիծ

Տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը

Եկեղեցին փոփոխության կարիք չունի․ այն սուրբ է և անարատ. մենք փոխելու ենք նվիրապետությունը. Տեր Արամ

Կան մարդիկ, որ պատրաստ են փուռը տալ ՀՀ-ին. Կտրիճ Ներսիսյանը կարող է եղած-չեղածը հավաքի ու գնա Մոսկվա

ԱՄՆ-ում պետական նպաստ ստացողների ցանկում Հայաստանը 12-րդ հորիզոնականում է

Իրանում ցույցերի հետևանքով զոհերի թիվն աճում է. շուկաներում իրավիճակը շարունակում է մնալ լարված

Հայաստանյայց սռաքելական մեր սուրբ եկեղեցու բարենորոգման երթ և հավաք. վարչապետն ամփոփ տեսանյութ է հրապարակել

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ

Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անվտանգությանը. Էրդողան

ՀԷՑ-ում հայեցողական պաշտոններում, բնականաբար, պետք է հենվենք քաղաքական թիմի ներկայացուցիչների վրա. Պետրոսյան

Զելենսկին Փարիզում «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովից առաջ հանդիպել է Մակրոնի և Թրամփի դեսպանների հետ

Ինչ իրավիճակ է միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Սթարմերը չի պատասխանել՝ ինչով է տարբերվում Ուկրաինայի հակամարտությունը Վենեսուելայի վրա ԱՄՆ հարձակումից