Երևան
12 °C
Ուիմբլդոնում տղամարդկանց մենապայքարի ամենաերկար եզրափակիչը, առաջինը, որում հատուկ կանոն կիրառվեց վերջին սեթում. սերբ Նովակ Ջոկովիչը հաղթեց դրամատիկ, գերլարված, տպավորիչ ու աննախադեպ պայքարում: Երեկ՝ հուլիսի 14-ին, Լոնդոնում՝ «All England Club» ակումբում, կայացած 2019 թ. եզրափակչում 7-6 (5) 1-6 7-6 (4) 4-6 13-12 (3) հաշվով առավելության հասավ իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ, որը խաղի ընթացքում 2 մատչ-փոինթ ուներ:
32-ամյա Ջոկոյի ու 37-ամյա Ֆեդերերի հանդիպումը տեւեց 4 ժամ 57 րոպե: Ուիմբլդոնի պատմության մեջ սա տղամարդկանց մենապայքարի ամենաերկար եզրափակիչն էր: Նախորդ ամենաերկարի մասնակիցներից մեկը կրկին Ֆեդերերն էր: 2008 թ. շվեյցարացին 4 ժամ 48 րոպեում պարտվել էր իսպանացի Ռաֆայել Նադալին:

Երեկվա եզրափակիչը բացառիկ էր եւս մեկ իրադարձությամբ: Պատմության մեջ առաջին անգամ վերջին սեթում հաղթողը որոշվեց թայ-բրեյքի միջոցով: Վերջին սեթում հաղթողը որոշվում է գեյմերով, սակայն երեկ կիրառվեց 2018 թ. ներկայացված, սակայն դեռեւս չկիրառված նոր կանոնը, քանի որ մասնակիցները ոչնչով չէին զիջում միմյանց, 5-րդ սեթում հաշիվը 12-12 էր:
Հանդիպումից հետո Ջոկովիչը յուրահատուկ եզրափակիչը տոնել է յուրահատուկ ձեւով: Նա խոտ է պոկել ու կերել: Թենիսիստը խոստովանել է, որ սա իր համար ամենացնցող եզրափակիչներից մեկն է եղել:
«Եթե բոլոր ժամանակների լավագույն թենիսիստներից մեկի՝ Ռոջերի դեմ այս հանդիպումն իմ մասնակցած ամենացնցող ու հուզիչ եզրափակիչը չէր, ապա 2 կամ 3-ից մեկն էր»,- ասել է նա:
Ջոկովիչը խոտ է պոկել ու կերել:
5 սեթերից 3-ում Ջոկովիչը Ֆեդերերին հաղթել է միայն թայ-բրեյքում: 2 սեթում շվեյցարացին նրան հաղթել է առանց թայ-բրեյքի՝ 6-1, 6-4 հաշվով: 5 սեթում նա հաղթել է 36, սերբը՝ 32 գեյմ: 2014 ու 2015 թթ. հետո սա 3-րդ անգամ էր, որ նա Ուիմբլդոնի եզրափակչում պարտվում է Ջոկովիչին:
«Չգիտեմ էլ՝ արդյոք ամեն սեթում ընդամենը 2 գեյմ հաղթելով ընդհանուր խաղում պարտվելն ավելի լավ է, քան այսպես: Ի վերջո դա նշանակություն չունի էլ: Դու կարող ես լինել հիասթափված, տխուր, զայրացած: Նույնիսկ չգիտեմ՝ այս պահին ինչ եմ զգում: Միայն զգում եմ, որ հիանալի հանրավորություն կորցրեցի, չեմ կարողանում հավատալ»,- ասել է նա:

Ջոկովիչի համար սա 5-րդ հաղթանակն էր Ուիմբլդոնում եւ 2-րդ անընդմեջը: Ֆեդերերի երիտասարդ մրցակիցներն աստիճանաբար մոտենում են նրան Մեծ սաղավարտի մրցաշարերում իրենց տիտղոսների քանակով: Նա դեռ առաջատարն է 20-ով: Բավական մոտ է Նադալը (18): Ջոկովիչը Ուիմբլդոնում հաղթելով՝ տիտղոսների քանակը հասցրեց 16-ին:
Նախօրեին՝ հուլիսի 13-ին, կանանց մենապայքարում չեմպիոն էր դարձել Սիմոնա Հալեպը: Ռումինացին ամերիկացի Սերենա Ուիլիամսին հաղթել էր 6-2, 6-2 հաշվով:

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT