Երևան
12 °C
Հայաստան համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարանաշինարարական ծրագիր է իրականացնում: Գյումրիի ավագանին արդեն որոշում է կայացրել Բուլվարային թաղամասում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանի երկու շենքը տրամադրել հիմնադրամին: Շենքերից մեկը պետական էր, մյուսը 15 մլն դրամով համայնքապետարանն էր ձեռք բերել, որը մոտ մեկ ամիս առաջ տրամադրվեց հիմնադրամին:
Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ բնակարանաշինարարական աշխատանքներն իրականացնելու համար 1 միլիոն 437 հազար 408 դոլար արդեն հավաքվել է:
«Մեզ տրամադրված երկու շենքերն էլ նույնատիպ են, իրար դեմ դիմաց, սկզբից մի շենքն էինք վերցրել եւ դրա վրա էինք աշխատում, մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար էր պետք, որովհետեւ պետք էր շենքն ամրացնել, կտուրը փոխել, ներսն ամբողջովին վերանորոգել»:
Գումարը հավաքվել է հուլիսի 14-ին, ժամը 18:00-ից մինչեւ 22:00-ն Լոս Անջելեսում ARTN հեռուստաընկերության եթերով կայացած «Մեր Գյումրի» նախագծին նվիրված դրամահավաքի ընթացքում, որի արդյունքում Գյումրու երկու կիսակառույց շենքեր կհիմնանորոգվեն։
80 ընտանիք հնարավորություն կունենա ապրել, աշխատել եւ ստեղծագործել մեկ վայրում։ Շենքը կունենա մանկապարտեզ, որը կծառայի շրջակայքում ապրող բոլոր բնակիչներին, շուրջը կստեղծվեն փոքր բիզնեսներ, ուր կաշխատեն ծրագրի շահառուները: Հայկակ Արշամյանի խոսքով՝ շենքի հոսանքն ապահովվելու է արեւային վահանակների ու տաքացուցիչների միջոցով: Հայկակ Արշամյանը հայտնում է, որ պլանավորված է նաեւ շենքի հարակից տարածքում աշխատատեղերի ստեղծում, որպեսզի լուծվի նաեւ բնակիչների զբաղվածության հարցը:
Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց, որ վերջին 3 տարիների ընթացքում 43 բնակարան է հատկացվել Գյումրիի կարիքավոր ընտանիքներին: Ընտրությունը կատարվել է հատկապես ծայրահեղ խոցելի խմբերի համար: Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը նկատեց, որ ընտրել են այն մարդկանց, որոնք երբեւէ բնակարան չեն ստացել, այլ ոչ թե այն մարդկանց, որոնք ստացել, սակայն որոշ ժամանակ հետո վաճառել են:
«Նախորդ տարվա դեկտեմբերից դրեցինք եւ մանրամասն հաշվեցինք, հասկացանք, թե ինչ հիմնական խնդրներ ու թերացումներ են եղել: Երբ մարդուն դոմիկից տանում ես կահավորված եւ ավելի լավ պայմաններով բնակարան, խոցելի խմբի մեջ մտնող մարդու համար դու նոր խնդիրներ ես ստեղծում: Նա սկսում է ավելի մեծ գումարներ վճարել, քանի որ բնակարանում պատշաճ ջեռուցում է միացրած, իսկ դոմիկում փայտ էր վառում, իսկ այստեղ ձմռանը 100-ից 150 դոլար ստիպված է լինում վճարել: Ստացվում է՝ դու մարդու համար լավ պայմաններ ես ստեղծում, բայց դրանով ավելի ես աղքատացնում»,-ասաց նա:
Երկրոդ խնդիրը, որը մատնանշեց Արշամյանը, այն է, որ նախկինում հիմնադրամի կողմից գնված բնակարանները շատ դեպքերում ձեռք էին բերվում կարիքավոր մարդկանցից: Արդյունքում ստացվում էր, որ բնակարան էին վերցնում մի կարիքավորից, տալիս մեկ ուրիշին. «Նման ձեւով այդ մարդկանց արտագաղթն էինք խթանում, որովհետեւ որոշակի գումար ունենալով եւ տունը կորցնելով՝ հեռանում էին: Հաշվի առնելով նմանատիպ տարբեր նրբությունները՝ որոշեցինք ավելի կոմպլեքս, համապարփակ լուծում տալ եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի բացի սոցիալական վիճակի բարելավումից՝ ինտեգրվեն հասարակության մեջ ու ավելի լավ ապրեն, փոխվի իրենց կյանքի որակը»:
Արշամյանը նշեց, որ շենքերի վերանորոգման հետ կապված աշխատանքները նոր են սկսվում, նախ իրականացվելու են նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ, ապա մրցույթ է հայտարարվելու, իսկ շինարարություն սկսելու մասին խոսելն այս պահին մի փոքր վաղ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT