Սամվել Կարապետյանի եղբորորդին չի ընդունում մեղադրանքը. նա եւ Վահե Պարազյանը առերեսվել են

Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Երեկ նախաքննական մարմինը նրան եւ ընկերոջը՝ Տիգրան Ասլանյանին, մեղադրանք է առաջադրել գործարար Վահե Պարազյանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար:

Ըստ նախաքննական մարմնի՝ օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, 2019թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու (Վահե Պարազյանի,-հեղ.) նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի  սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ եւ պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար:

Մերժում ստանալով՝ 28-ամյա երիտասարդը (Նարեկ Կարապետյանը) զանգահարել է տուժողին եւ հանդիպման կանչել Երեւան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաեւ այլ անձինք, երիտասարդը, տուժողի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու եւ վերջինիս հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ:

Պաշտպանական կողմը գտնում է, որ վերոնշյալ մեղադրանքը բացահայտ ապօրինի է եւ իրականության հետ որեւէ առնչություն չունի: Մեր զրույցում Կարեպտյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը նշեց, որ մեղադրանքի առաջադրման համար բացառապես հիմք է հանդիսացել Վահե Պարազյանի ցուցմունքը: «Սա, մենք կարծում ենք, որ դատական պրակտիկայում եզակի հանդիպող դեպք է, մենք գտնում ենք, որ պետք է մանրակրկիտ քննություն կատարվեր, նոր որոշեին անձին մեղադրանք առաջադրում են, թե ոչ: Եթե այդպես լինի, այսօր ցանկացած անձի ում երբ ուզեն՝ կարող են մեղադրանք առաջադրել, ինչ ա թե մի հոգի իր դեմ ինչ-որ զրպարտանք է գրել»,- ասաց պաշտպանը: Վերջինս նշեց, որ քննիչի մեղադրանքի որոշման դեմ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանաջելով վերացնել այն․ «Հույս ունենք, որ հետագա քննության ընթացքում»,- հավելեց Ֆերոյանը:

Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց, որ Նարեկ Կարապետյանը ցուցմունք է տվել եւ ասել է, որ որեւիցե անձից գումար չի պահանջել, սպառնալիքներ չի հնչեցրել: Նարեկ Կարապետյանը իր ցուցմունքում նաեւ նշել է, որ Վահե Պարազյանի հետ վիճաբանել է ընկերը՝ Տիգրան Ասլանյանը. «Վիճաբանությունը կապված է Տիգրան Ասլանյանի հետ, ինչ-որ քաշքուկի մեջ են ընկել, ինքը (Նարեկ Կարապետյանը) ընդամենը բաժանել ու փորձել է նրանց հաշտեցնել»,- շարունակեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Նարեկ Կարապետյանը Վահե Պարազյանին որեւէ գումարային պահանջ չի ներկայացրել: Պաշտպան Ֆերոյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ երեկ Նարեկ Կարապետյանն ու Վահե Պարազյանը առերես հարցաքննվել են: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի համաձայն՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում: «Այո առերեսվել են, Նարեկ Կարապետյաը պնդել է իր ցուցմունքը, Վահե Պարազյանը՝ իր»,- ասաց Արմեն Ֆերոյանը: Մեր դիտարկմանը, որ Վահե Պարազյանի պնդմամբ՝ Նարեկ Կարապետյանը իր թիկնապահներով է իրեն ծեծի ենթարկել, պաշտպանը արձագանքեց. «Թիկնապահ հասկացողություն գոյություն չունի»: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց, որ տեղեկություն չունի՝ արդյոք դեպքի վայրում տեսախցիկներ եղե՞լ են, թե՞ ոչ:

Արմեն Ֆերոյանը պաշտպանում է նաեւ Կարապետյանի ընկերոջ՝ Տիգրան Ասլանյանի շահերը: Վերջինս եւս չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Իմ պաշտպանյալը միայն ընդունում է, որ Վահեի հետ կոնֆիլիկտ է եղել, կոնֆլիկտի ժամանակ ինքը Վահեին մեկ-երկու հարված է հասցրել»,- ասաց պաշտպանը:

Վաե Պարազյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովսեփ Սարգսյանն էլ մեր զրույցում անդրադառնալով պաշտպանի այն դիտարկմանը, որ գործում միայն իր վստահորդի ցուցմունքն է, մեջբերեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածը, որով նախատեսվում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է: Ներկայացուցիչը նախաքննական գաղտնիքից ելնելով այլ հարցերին չպատասխանեց:

Գործով տուժող Վահե Պարազյանն էլ անդրադառնալով պաշտպանական կողմի այն դիտարկմանը, որ իրեն հարվածներ հասցրել է ոչ թե Նարեկ Կարապետյանը, այլ ընկերը, ասաց. «Ուղղակի գտել են մի մարդու, որին կարող են ժերտվա տալ, բայց դա իրանց մոտ չի ստացվի, քանի որ դա աբսուրդ է, որ ես ինչ- որ վարորդի հետ ճանապարահային խնդիր եմ ունեցել: Դա իրենց մեթոդն է, որը չի անցնելու»,- ասաց Պարազյանը՝ հավելելով, որ երբեք Տիգրան Ասլանյանին չի տեսել ու երբեք իր հետ որեւէ հարց չի ունեցել: Մեր ճշտմանը՝ Տիգրան Ասլանյանը դեպքի վայրում եղել է, Պարազյանը դրական պատասխան տվեց:

Վահե Պարազյանի հայրը՝ Աշոտ Պարազյանը, Սամվել Կարապետյանի հետ ժամանակին աշխատել է Ռուսաստանում, զբաղվել է վերջինիս խոշոր բիզնես-ծրագրերով: Որոշ տեղեկություններով՝ տարիներ առաջ նրանց միջեւ Աշոտ Պարազյանի որդու՝ Վահե Պարազյանի բիզնես գործունեության հետ կապված կոնֆլիկտ է եղել: Այդ ժամանակ թե՛ Վահե Պարազյանի ընկերությունը, թե՛ Կարեն Կարապետյանի ընկերությունը հաճախ մասնակցել են ռուսական «Գազպրոմի» տենդերներին:

Հակասությունների արդյունքում Աշոտ Պարազյանը հրաժարականի դիմում է գրել եւ խզել կապերը «Տաշիր» ընկերության սեփականատիրոջ հետ: Այդ ժամանակից ի վեր՝ երկու ընտանիքների միջեւ սուր հակասությունները միայն խորացել են: 

Նշենք, որ Նարեկ Կարապետյանի եւ նրա ընկերոջ՝ Տիգրան Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6208 դիտում

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է