Երևան
12 °C
Օրերս Փաստերի ստուգման հարթակը (Fip) գրել էր, որ Հայաստանում պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից մեկը «Գալիլիա» ՍՊԸ-ն է: Հրապարկման մեջ նշվել էր, որ ընկերության սեփականատերը եւ հիմնադիրը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է՝ Հեղուշ Գալստյանը: Նշվել էր նաեւ, որ 2014-17 թվականներին ընկերության տնօրենը եղել է «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը: Հիշեցնենք, որ 2006 թվականից Սեւանա լճում սիգի որսն արգելված է: Նշենք, որ դատախազությունը սիգի իրացման փաստեր է պարզել եւ քրեական գործ է հարուցել:
«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մտավախություն չունի հարուցված քրեական գործի առնչությամբ:
- Պարոն Գուլանյան, վերջերս հրապարակում եղավ, որ դուք առնչություն ունեք սիգի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող ընկերության հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
- Ես «Սեւան» ազգային պարկի տնօրեն եմ դարձել 2007 թվականի հուլիս-օգոստոսին: Այդ ՍՊԸ-ի մասին, որ խոսում են, ես այդ ՍՊԸ-ի հետ, որպես այդպիսին, կապ չունեմ: 2014-ից 17 թվականները ես բոլորին հայտնել եմ, որ զբաղվում եմ Սեւանի իշխանի էնդեմիկ տեսակի աճեցմամբ: Այդ ՍՊԸ-ն Ծովագյուղի ներքեւում ունի ձկնաբուծարան՝ իմ տեխնոլոգիաներով, իմ պատկերացմամբ: Դա այնպիսի բան է եղել, որը տարածաշրջանում չկա: Ես Հեղուշ Գալստյանի հետ պայմանավորվեցի՝ այդ հատվածում իմ ձուկն էի աճեցնում մինչեւ 2017 թվականը: Հետո այդ ՍՊԸ-ից ես դուրս եկա: Հետո այդ ՍՊԸ-ն, երբ որ այնտեղ բերել եւ գործարան է կառուցել, դա իմ դուրս գալուց մոտավորապես 8 ամիս հետո է եղել: Երբ ընկերությունը կանգնել է, նոր իրենց մտքով անցել է բերեն այդտեղ գործարան սարքեն:
Սա ամենաահավորը չի: Երբ որ դու մի պայքարի մեջ ես ու քո դեմ գրում են, բողոքում են, ամեն ինչ անում են, ու տեսնում են՝ քեզ ոչինչ չի լինում, դրանից մարդիկ ստիպված գնում են ստոր քայլերի, բայց իմ հանդեպ ավելի ստոր բաներ են արվել: «Սեւան» ազգային պարկի տնօրենը 2017 թվականի դեկտեմբերին 5-6 հոգով առճակատում է ունեցել մոտ 200 հոգի դեմ՝ կատաղած մաֆիա, ձուկ որսացողներ էին: Այդ խնդիրը դարձել էր իմ անձնական պայքարը: Ես պայքարում եմ, որ Հայաստան ցանցեր չներկրվեն: Ասում էին, թե ես ցանցեր եմ ներկրել Հայաստան, պայքարում եմ, որ փակվի, որ մնացածը չբերեն, որպեսզի ես կարողանամ վաճառել իմ ցանցերը: Վերջում էլ սկսեցին ասել, թե ես ցանց եմ գործում այստեղ, դրա համար եմ փակում հնարավորությունը ցանց բերելու: Հիմա էլ ասում են՝ ես ձկան դեմ չեմ պայքարում, թեեւ այդպես չի: Կարելի է ավազանում քայլել ու տարբեր մարդկանցից հարցնել, թե ո՞վ է իրականում պայքարում: Մի հատ համապատասխանող բան են գտել՝ ես եւ «Գալիլիա» ՍՊԸ-ն: Քրեական գործ են հարուցել, թող մտնեն, ստուգեն: Որերորդ անգամ այս նույն խոսակցությունը գնում է, գալիս են որոշակի կառույցներ, մտնում նայում են, գործ չի հարուցվում, տեսնում են՝ սուտ է, թողնում գնում են:
Մի պահ էլ սկսել էին գրել, թե խեցգետնի մաֆիան իմ ձեռքում է: Խեցգետին չկար բացարձակապես, Արծվիկ Մինասյանը բնապահպանության նախարար եղած ժամանակ 100 տոննա խեցգետնի թույլտվություն էր տվել ինձնից թաքուն, դրա մասին էլ իմացա: Մինչեւ եկա կանգնեցնելու, արդեն 40 տոննան տարել էին, վերջին 60 տոննան պահեցի: Դա իմ մշտական պայքարն է, բոլորը գիտեն:
- Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ի՞նչ առնչություն ունեք:
- Առնչություն ունեցել եմ իր հետ: Այդ բուծարանը եղել է իր զոքանչինը: Բայց կոնկրետ Գասպարյանի հետ այդ մասով առնչություն չեմ ունեցել: Եղել է, որ այն ժամանակ ձուկ էինք աճեցնում, գալիս էր իր կորտեժով ու ասում էր՝ դու պրոֆեսոր ես: Բայց իր հետի կապն ավելի շատ ազգային պարկից է, քանի որ նա հարակից տարածքում առանձնատուն ունի:
- Խեցգետնի արտահանմամբ էլ գեներալ Հայկազ Բաղմանյա՞նն էր զբաղվում:
- Զբաղվել է, հիմա չի զբաղվում: 3300 տոննա խեցգետնի թույլտվություն էր տրվում, 7 հազար տոննա եւ ավելի խեցգետին էր Հայաստանից դուրս գալիս: Դա դարձել էր կոնյակից հետո երկրորդ գործը: Դա տեւեց մինչեւ 2016 թվականը: Բոլոր ոստիկանապետերին, բոլոր բնապահպանության նախարարներին առաջինը ես եմ ասել, որ Սեւանա լճից սիգ են տանում:
- Կոնկրետ պահածոյացման եւ արտահանման համար այդքան մեծ քանակությամբ սիգ ինչպե՞ս են կարողանում հանել:
- 1 մարդու մոտ մեծ քանակությամբ սիգ է լինում: Մարդիկ կան, որ ուզում են ցույց տալ, որ շրջակա միջավայրի նախարարությունը ձախողելու է, կառավարությունը ձախողելու է:
- Ուզում եք ասել, որ մի քանի անհատ կարողանում են այնքան մեծ քանակությամբ սիգ որսալ, որ այդպիսի մեծ քանակությամբ արտահանո՞ւմ իրականացնեն:
- 1000 ձկնորս մտնում է Սեւանա լիճ, ամեն ձկնորսը հանում է 500-ից 1000 ձուկ: Գիտեք 5 հատ ձո՞ւկ է բռնում մի ձկնորսը: Նրանց պետք է արագ ինձ լիկվիդացնել, որովհետեւ մինչեւ այդ բոլոր տնօրեններին կարողացել են խաբել, կաշառել:
Ես 2 տարի է՝ գոռում եմ օրենքի բացի մասին: Եթե այստեղ Վլադիմիր Գասպարյանը չի, Վահե Գուլանյանը չի՝ չարաշահում չեն կարողանում ապացուցել, տնտեսվարող սուբյեկտին ոչինչ չեն կարողանում անել: Ի՞նչ է ստացվում, մեր երկրում սիգ բռնելն արգելված է, բայց դրա վաճառքն արգելված չէ: Մի կազմակերպություն կարող է սա կանգնեցնել՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, բայց ոչինչ չեն կարողանում անել: 2 տարի է՝ ասում եմ՝ եկեք օրենսդրության մեջ կետ գցենք եւ արգելենք նաեւ վաճառքը, ինչպես եւ որսն ենք արգելում: Մի բառ է ընդամենը փոխվում: 2 տարի չենք փոխում, այսօր ասում ենք՝ դա կապ ունի Վլադիմիր Գասպարյանի կամ Գուլանյան Վահեի հետ:
- Իսկ այս պահին նախատեսվո՞ւմ է այդպիսի օրենսդրական փոփոխություն կատարել:
- Քննարկումներ շատ կա: Դրա մասին ավելի կոնկրետ կասի տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն ամեն ինչ անում էր աշխատելու փոխարեն: Նա չգիտեմ ինչու այդ օրենքը շրջանառության մեջ չդրեց: Տեսչական մարմնի ներկայիս ղեկավարի հետ խոսել եմ, նա ասաց, որ արագ ընթացք կտան: Հիմա 5 կազմակերպության մասին են խոսում, որ սիգի արտադրությամբ են զբաղվում, այն ժամանակ 29 էր:
- Որեւէ մտավախություն չունե՞ք, որ քրեական գործ է հարուցվել:
- Իհարկե չունեմ, ինչո՞ւ պետք է ունենամ: Ես չեմ կարող հերքել, որ բիզնեսներ չեմ ունեցել կամ աշխատավարձով եմ ապրում: Բայց իմ բիզնեսները ազգային պարկից շատ հեռու են: Ես զբաղվում եմ գյուղմթերքի մատակարարումներով: Նաեւ տեխնոլոգիաներ եմ մշակում եւ վաճառում՝ սննդի, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության հետ կապված: Ճիշտ է պետական աշխատանքը շատ ժամանակ է խլում ինձնից, բայց կան մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով: Մեր ներկայիս վարչապետը ինձ հարցրեց՝ կա՞ մի օբյեկտ, որը կարող է քեզ կաշկանդել՝ ընդհուպ մինչեւ Վլադիմիր Գասպարյանը: Իմ պատասխանը եղել է՝ պարոն վարչապետ, հանձնարարությունը տվեք, տեսեք՝ կաշկանդված եմ, թե՝ չէ: Որեւիցե մի բան ինձ չի կարող կաշկանդել եւ ես որեւիցե մի բանից չեմ վախենում: 10 տարի շարունակ ինձ մեղադրում են: Ես կամ՝ կա խնդիր իրենց համար: Պատկերացրեք՝ օրը առնվազն 50 մարդու նեղացնում եմ, նրանցից 10-ը իմ վրա մի բան գրել կտան չէ՞, նորմալ է: Մեկ է՝ չեն կարողանալու կոտրել: Ես միշտ կարող եմ իմ անմեղությունը ապացուցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT