Երևան
12 °C
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով կրկնակի, համալիր փորձաքննություն է նշանակվել:
Նման որոշում դատարանը դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կայացրել է սույն գործով դատական նիստի ժամանակ՝ բավարարելով պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությունը:
Մեր զրույցում ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպանը մանրամասնեց, որ նախաքննության ընթացքում նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական եւ դատաքիմիական փորձաքննություն, սակայն արդյունքները չեն համապատասխանել քրեական գործով ձեռք բերված նյութերին եւ ապացույցներին, հակասել են: «Առկա են էական հակասություններ, մասնավորապես, ըստ գործով ձեռք բերված ապացույցների՝ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքնայի վրա կրակվել է ձախ կողմից, մինչդեռ ավտոմեքենայի աջ կողմին դրսից ներս ուղղությամբ առկա են կրակոցների հետքեր։ Ողջ նախաքննության ընթացքում որեւէ կերպ չի պատճառաբանվել, թե ինչպես կարող էին պատճառվել այդ վնասվածքները: Բացի այդ, Սուրիկ Խաչատրյանի հագուստի վրա առկա էին այնպիսի վնասվածքներ, որոնք առկա չեն իր մարմնի վրա եւ հակառակը, այսինքն՝ նաեւ համադրման խնդիր ունեինք»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Այսպիսով՝ փորձագետներին առաջադրվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ ավտոմեքենայի աջ մասին առկա երկու վնասվածքներն առաջնալու ժամանակ կրակողը ավտոմեքենայից ի՞նչ հեռավորության վրա է գտնվել, աջ մասին կրակոցներ արձակելու պահին ավտոմեքենան ճանապարհի ո՞ր հատվածում է գտնվել, կանգնած դիրքո՞ւմ, թե՞ շարժման մեջ, հնարավո՞ր էր արդյոք, որ պիջակի վրա առկա վնասվածքների առկայության պայմաններում Սուրիկ Խաչատրյանի մարմնի վրա չառաջանային մարմնական վնասվածքներ, ըստ ավտոմեքենայում իրենց գտնվելու դիրքերի՝ Ս.Խաչատրյանը եւ մյուսները կարո՞ղ էին արդյոք չվնասվել ավտոմեքենայի վրա արձակված 18 կրակոցներից, եւ եթե այո, ապա ինչ հիմնավորմամբ:
Պաշտպան Վահան Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ մինչ այս միջնորդությունը՝ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանին: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ սույն գործով դատավորը փոխվել էր եւ գործը մակագրվել Նապոլեոն Օհանյանին: Որպես ինքնաբացարկի հիմք պաշտպանը նշել է այն հանգամանքը, որ նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը երկար տարիներ Սյունիքի մարզում աշխատել է որպես դատավոր այն ժամանակահատվածում, երբ մարզպետի աթոռին Սուրիկ Խաչատրյանն էր: «Պաշտպանական կողմը ողջամիտ կասկածներ ուներ, որ կարելի էր բացառել այն իրավիճակը, որ նման ժամանակահատվածում երբեւիցե մարզպետի կողմից ինքը կատարած չլիներ որեւէ խնդրանք կամ պահանջ: Ընդ որում՝ նշեմ, որ ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ մեր կասկածները բավական ողջամիտ էին, եւ դրա համար ապացույցներ չէին պահանջվում, այլ ընդամենը ողջամիտ կասկածներ, իսկ դրանք առավել քան ողջամիտ էին: Այնուհանդերձ, միջնորդությունը մերժվեց՝ ստերիոտիպային նույն հիմնավորումով, թե չեն ներկայացվել ապացույցներ առ այն, որ դատավորը Սուրիկ Խաչատրյանի կողմից գտնվել է անօրինական ազդեցության տակ»,-մեր զրույցում ասաց ամբաստանյալի պաշտպանը՝ հավելելով, որ մեղադրող կողմն առարկել է միջնորդության դեմ:
Հիշեցնենք, որ այս գործով ապրիլին տեղի ունեցած նիստի ժամանակ գործով անցնող ամբաստանյալներից Գարեն Աթաջանյանը աղմկոտ հայտարարություն էր արել. նա հայտարարել էր, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն: Ի դեպ՝ նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր նաեւ Գորիսի ոստիկանապետը: Մեր հարցին, թե այս հայտարարությունից հետո ինչ գործողություններ են կատարվել, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, որ դատական նիստի սկզբում դատարանին է ներկայացրել իր եւ դատախազության միջեւ տեղի ունեցած գրագրության վերաբերյալ նյութերը եւ հիմավորել, որ դատախազությունն իրավունք չուներ պաշտպանական կողմին չներկայացնելու այն վարույթի վերաբերյալ նյութերը, որոնք իրենք իրականացնում էին: «Այնուհանդերձ, նկատի ունենալով, որ օրենքի խախտմամբ այդ նյութերը պաշտպանական կողմին չէին տրամադրել, միջնորդեցի դատարանին, որպեսզի դատարանի միջոցով այդ նյութերը ստացվեն եւ ներկայացվեն պաշտպանական կողմին, քանի որ ես համոզվեցի, որ նաեւ դատարանը տեղյակ չէ, թե ինչպիսի վարույթ է նախաձեռնվում դատախազության կողմից: Դատարանը բավարարեց իմ միջնորդությունը եւ պահանաջեց հսկող դատախազից, որպեսզի նա ներկայացնի իրենց կողմից իրականացվող վարույթի վերաբերյալ նյութերը, եւ այդտեղ, ինձ համար տարօրինակ կերպով, դատախազը հայտարարեց, որ կոնկրետ իր կողմից որեւէ վարույթ չի նախաձեռնվում: Նույնիսկ մի փոքր իրավական շրջանակներում վիճաբանություն տեղի ունեցավ, քանի որ ես ռեպլիկի կարգով հայտարարեցի, որ իր այդ հայտարարությամբ հսկող դատախազը նշում է, որ գլխավոր դատախազը ճիշտ տեղեկություններ չի հայտնել ԱԺ պատգամավորին եւ ինձ ուղարկված գրությամբ ճիշտ տեղեկություններ չի հայտնել, որ հանձնարարել է դատախազին, որպեսզի վարույթ իրականացվի իր կողմից: Այնուհանդերձ, դատախազը պնդեց, որ իր կողմից որեւէ վարույթ չի իրականացվում, այլ իրականացվում է դատախազության կողմից՝ չնշելով, թե դատախազության կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձի կողմից: Վարույթ նախաձեռնելն էլ ընդամենը իր մեջ ընդգրկում է եւ պարունակում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն տալը հետաքննության մարմին, այսինքն՝ զուտ դա: Ըստ իրենց հայտարարության՝ իրենք սպասում են այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման պատասխանին, որից հետո նոր կիրականացնեն որոշակի գործողություններ: Թե ինչ հանձնարարություն են տվել բովանդակությանը՝ ծանոթ չեմ»,- ասաց Հովհաննիսյանը: Ինչից հետո պաշտպանը միջնորդել է որպեսզի դատարանը միջնորդի դատախազին՝ հարուցել քրեական գործ՝ իր պաշտպանյալի հայտնած տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչի վերաբերյալ դատախազը առարկել է, իսկ դատարանը հետաձգել միջնորդության լուծումը:
Հիշեցնենք, որ սույն աղմկոտ գործը դատարանում քննվում է 2016 թվականից: Ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Լիսկան (Խաչատրյանը), նրա վարորդը եւ օգնականը չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն:
Այս դեպքից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Արա Բուդաղյանը (մի քանի ամիս անց նա ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT