ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

18/07/2019 schedule20:16

Բռնցքամարտի ֆեդերացիայի աննախադեպ հաջողություններից հետո կարծում էինք,որ ՀԱՕԿ-ի անօրինականությունները կանգ կառնեին եւ նրանք կգիտակցեին,որ իրենց քայլերով վնասում են հայկական բռնցքամարտին եւ մեր երկրի հեղինակությանը։Փաստորեն մեր լավատեսությունը արդարացված չէր ,եւ ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել՝դրանով ուրախացնելով մեր թշնամիներին:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը՝ հիշեցնելով, որ մեր ազգային հավաքականը վերջին տարիներին պարբերաբար պարծանք է պարգեւել մեր ժողովրդին իրենց հաղթանակներով,կրկին ամբողջ աշխարհը սկսել է խուսափել մեր մարզիկների հետ հանդիպելուց։Վերջին Եվրոպայի առաջնությանը մեր թիմը գրավել է երկրորդ տեղը թիմային հաշվարկով՝հետ թողնելով հարեւան երկրներին իրենց բազմամիլիոնանոց բյուջեներով։

«Հայաստանի եւ’ սիրողական,եւ’ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները փայլուն հաջողություններ են ունենում համաշխարհային մրցասպարեզներում եւ այս ամենը մեր թիմի արհեստավարժ աշխատանքի արդյունքն է։Ձեր ուշադրությանը կներկայացնեմ ֆեդերացիայի պատասխան նամակը,ամսի 24-ին ՀԱՕԿ-ի կողմից կազմակերպվող հավաքի հետ կապված։ՀԱՕԿ բոլոր անդամ ֆեդերացիաներին եւ անդամ կազմակերպություններին հորդորում ենք ամսի 24-ի կազմակերպվող հավաքին չմասնակցել եւ չնպաստել հակաօրինական,հակահայկական որոշումների ընդունմանը։

( Ի պատասխան Ձեր 04.07.2019 թվականի թիվ 135 գրության հայտնում ենք, որ ՀԱՕԿ կանոնադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ ՀԱՕԿ-ի կողմից ճանաչվելու և նրան անդամագրվելու համար մարզաձևի ազգային ֆեդերացիան նախ պետք է անդամագրվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված մարզաձևի միջազգային ֆեդերացիային և վարի օլիմպիական խարտիային ու տվյալ միջազգային ֆեդերացիայի կանոնադրությանը համապատասխան գործունեություն:

Համանման դրույթ է սահմանվել նաև օլիմպիական խարտիայի 30-րդ հոդվածով, համաձայն որի ազգային ֆեդերացիան ճանաչվում է ազգային օլիմպիական կոմիտեի կողմից և համարվում է կոմիտեի անդամ, եթե

1. Զբաղվում է հատուկ և իրական մարզական գործունեությամբ,
2. Պատկանում է ՄՕԿ-ի կողմից ճանաչված միջազգային սպորտային ֆեդերացիային,
3. և իր գործունեությունն իրականացնում է օլիմպիական խարտայի և իր միջազգային ֆեդերացիայի կանոններին համապատասխան:

«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաև՝ Ֆեդերացիա) համապատասխանում է այս երեք չափանիշներին և ՀԱՕԿ-ն իրավունք չունի Ֆեդերացիայի անդամակցությունը դադարեցնելու, քանի դեռ Ֆեդերացիան համարվում է միջազգային ֆեդերացիայի անդամ:

Այս առումով հորդորում ենք Ձեզ ձեռնպահ մնալ որևէ ապօրինի որոշում կայացնելուց, այլապես ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել կանխելու ցանկացած ապօրինություն՝ ընդդեմ Ֆեդերացիայի իրավունքների և շահերի:
Ինչ վերաբերում է լսված լինելու իրավունքի ապահովմանը, ապա ավելորդ չեմ համարի տեղեկացնել, որ այդ իրավունքի ապահովումը բացառապես վերաբերում է վարչական մարմիններին (վարչարարարության իրականացման ընթացքում), իսկ տվյալ դեպքում ՀԱՕԿ-ը չի հանդիսանում վարչական մարմին, ուստի նաև չի կարող ապահովել Ֆեդերացիայի՝ լսված լինելու իրավունքը:

Միաժամանակ առաջարկում եմ ցանկացած որոշում հիմնավորել և պատճառաբանել և դրա մասին Ֆեդերացիային գրավոր տեղեկացնել և տրամադրել այդ որոշման օրինակը»,-գրել է Գեւորգյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1998 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս