Երևան
12 °C
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը «Թվային ֆինանսական ակտիվների մասին» օրենքի նախագիծ է շրջառանության մեջ դրել:
«Թվային ֆինանսական ակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է թվային տեխնոլոգիաների զարգացման ընթացքով, այդ թվում՝ ֆինանսական ոլորտում: Նախագծով առաջարկվում է ամրագրել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվող կրիպտոակտիվների, պահպանման եւ շրջանառման իրավակարգավորումները, ինչպես նաեւ դրա ստեղծման ընթացքում անձանց իրավասությունները: Այլ կերպ ասած՝ նախագծով առաջարկվում է կրիպտոարժույթ տերմինոլոգիան բերել օրենսդրական դաշտ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արտակ Մանուկյանն ասաց, որ կրիպտոարժույթները, լինելով սպեկուլյատիվ շուկա, կարգավորման որեւէ հիմնարար սկզբունքներ չունեն: «Իմ կողմից հեղինակված նախագիծը նպատակ ունի ստեղծել օրենսդրական կարգավորման հիմքերը: Դրանից հետո արդեն մենք պետք է փորձենք հասկանալ դրա հարկման առանձնահատկությունները: Քանի որ այդ բնագավառում մի շարք հիմնարար փաստաթղթեր կան՝ Եվրամիության տնտեսապես զարգացած երկրների կտրվածքով որոշակի կարգավորիչ դրույթներ կան, բայց այդ հարկման առանձնահատկության հետ կապված դեռեւս միասնական մոդելներ չկան: Իհարկե, ես ունեմ գաղափարներ, թե որը կարելի է դիտել որպես հարկման բազա, բայց այնուհանդերձ մենք բոլորս հասկանում ենք չէ՞, որ այս շուկան չունի կարգավորում, այս շուկան չունի վերահսկողություն եւ եթե մեկն ասում է՝ ես այսքանի շրջանառություն եմ ունեցել, դու երբեք չես կարողանում դրանց հավաստիությունը հասկանալ: Սա է եղել նպատակը: Ես նախագիծը 10 օր առաջ եմ շրջանառության մեջ դրել, որեւէ ԶԼՄ չէր անդրադառնում եւ օրերս ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով ամբողջությամբ սխալ էր ներկայացվել սա, իբր ես հարկման արտոնության մասին եմ նախագիծ ներկայացրել: Մենք փորձել ենք նաեւ ազդակներ հաղորդել, որ սա սպեկուլյատիվ շուկա է: ԵԱՏՄ երկրներից Բելառուսը, Ռուսաստանը փորձում են այս մասով որոշակի կարգավորումներ մտցնել: Այս պահին մենք կարկասին ենք մոտենում, երկրորդ փուլում դրա հարկման առանձնահատկությունների մասին կխոսենք»:
Հարցին՝ այսինքն կրիպտոարժույթ տերմինը փորձում է օրենսդրական դա՞շտ բերել, Մանուկյանը դրական պատասխան տվեց. «Մենք փորձում ենք դրա մասին խոսել եւ օրենսդրությամբ հասկանալ, թե դա ինչ է իրենից ներկայացնում»:
Մանուկյանը նշեց, որ մինչեւ օրս իրավահարաբերությունները կարգավորող ակտ չի եղել: «Մենք հասկանում ենք, որ դա սպեկուլյատիվ է, բայց գոյություն ունի: Եթե մի բանը գոյություն ունի, առնվազն դա պետք է կարգավորել: Այստեղ համ ստվերայնությունն է մեծ համ սպեկուլյացիան: Երբ ես այդ օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ դրեցի, տեսանք, որ ֆեյսբուքն էլ է քննարկում կրիպտոարժույթ ստեղծելու հարցը: Ապագայում թվային արժույթները էլ ավելի մեծ տարածվածություն են ստանալու»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ Հայաստանում շա՞տ են կրիպտոարժույթով գործունեություն ծավալող մարդիկ, Մանուկյանը պատասխանեց. «Կան ընկերություններ: Այս առումով ամենամեծ ծախսը էլեկտրաէներգիան է: Մենք պետք է սկսենք մտածել ինչպես շուկան խթանելու, այնպես էլ դրանից որոշակիորեն եկամուտներ գեներացնելու մասին»:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ քանի որ մայնինգով զբաղվելը բիզնեսի ձեւ է, իսկ Հայաստանում դրանով զբաղվում են, տրամաբանական է, որ պետք է ինչ-որ հարկային նկարագրություններ լինեն: «Բայց ճիշտն ասած՝ չեմ հասկանում, թե ինչպես են հարկելու, քանի որ եթե մարդն օրինակ՝ մայնինգով բիթքոին է ստանում եւ դա արտարժույթի չի վերածում, անհասկանալի է, թե օրինակ դրա արտարժույթն ինչպես է հաշվարկվելու: Բիթքոինը շատ անկայուն է, ժամերի, նույնիսկ րոպեների ընթացքում է տատանում լինում»:
Հարցին՝ այլ երկրներում կրիպտոարժույթի հարկումն ինչպե՞ս է տեղի ունենում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ամերիկայում կան բորսաներ, որտեղ որպես արժույթ ներառվել են կրիպտոարժույթները, հիմնականում Չիկագոյի բորսայում: Կան երկրներ, որտեղ արգելված է: Կան երկրներ, որտեղ անհասկանալի վիճակ է՝ ինչպես մեր երկրում: Այսինքն, աշխարհում շատ խառն է իրավիճակը: Հաշվի առնելով, որ ֆեյսբուքն էլ ստեղծում է իր կրիպտոարժույթը, դա արդեն իրավիճակը լրջացնում է: Օրինակ, մեծ յոթնյակի երկրները լուրջ մտահոգված են այս ամենով եւ փորձում են կարգավորումներ մտցնել, քանի որ սա կարող է բանկային համակարգի վրա բացասական ազդեցություն ունենալ, եթե անկառավարելի ձեւով լինի: Պատկերացրեք՝ մարդիկ ուղղակի զուգահեռ այլընտրանքային տարբերակ կմտցնեն՝ փողերի լվացման կամ կաշառք տալու հիանալի հնարավորություն կլինի: Օրինակ, մեսինջերով մարդուն կաշառք ես ուղարկում, հետո նա դա ուղարկում է իր ընկերոջը ինչ-որ օֆշորային տիրույթում»:
Հարցին՝ այսինքն անկառավարելի եւ անվերահսկելի մեխանի՞զմ կարող է դառնալ կրիպտոարժույթը, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, փորձագետը պատասխանեց. «Այո, խնդիրը նրանում է, որ մեր մոտ ֆինանսական համակարգն այնքան փոքր է, որ միանգամից մեծ ազդեցություն կարող է ունենալ, եթե անկառավարելի լինի: Իհարկե, այստեղ հակառակ վտանգն էլ կա, որ պետությունը կփորձի իր ազդեցության տակ մտցնել այս ամենը, իսկ կրիպտոարժույթների գաղափարախոսությունը՝ մինչեւ դրանք դարձան կապիտալիստական գործիք, այն էր, որ պետք է մարդիկ հնարավորություն ունենան մի քիչ ավելի անկաշկանդ լինել պետական վերահսկողությունից»:
Անդրադառնալով հարցին, թե ոլորտը վերահսկելու անհրաժեշտություն կա՞, Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք գալիս ենք այն պատմությանը, օրինակ՝ հարսանիք երգող երգչին հարկել, թե՝ ոչ: Ամեն անգամ, երբ ինչ-որ մի ոլորտ հարկելու մասին են մտածում, այս խոսակցությունն է սկսվում: Մարդը պետք է հարկվի, ոչ թե գործունեությունը: Այսօրվա իրավիճակով շատ բարդ է այդ ամեն ինչը: Հարկայինը պետք է առանձին հատուկ ծառայություն բացի, որ բոլորի հետեւից ընկնեն՝ ռաբիզ երգողներից մինչեւ մայնինգով զբաղվողներ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT