Երևան
12 °C
Այն, որ իջեւանյան դեպքերը նախապես լավ կազմակերպված էին, եւ սադրանքն ուղղված էր իշխանությունների դեմ, այլեւս որեւէ կասկած չի հարուցում։ Բայց ամենաապշեցուցիչն այն բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն է, որով նախկիններին սպասարկող քարոզչամիջոցներն ու «հանրային դեմքերը» մեկնաբանում են այդ իրադարձությունները՝ դրանք համեմատելով մարտի 1-ի դեպքերի հետ ու իշխանություններին մեղադրելով բոլոր մահացու մեղքերի մեջ։ Սրանք ձեւացնում են՝ իբր չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում իրականում, եւ առանց հարցի մեջ «խորանալու», չտեսնված բութ համառությամբ նույն բանն են կրկնում՝ «էս ի՞նչ երկակի ստանդարտներ են, բա ինչի՞ Նիկոլ Փաշինյանին կարելի էր փողոց փակել, իրենց չի կարելի, բա ինչի՞ մարտի 1-ին կարելի էր ոստիկանների վրա հարձակվել, իսկ հիմա չի կարելի», եւ այլն։
Նման իրավիճակներում տրամաբանական փաստարկներ ներկայացնելն, իհարկե, անշնորհակալ գործ է (քարոզչական հիստերիայի հիմնական նպատակներից մեկը հենց առողջ բանականության ձայնը լռեցնելն է), բայց այնուամենայնիվ փորձենք բացատրել իրավիճակների տարբերությունը։
2008 թ․ մարտի 1-ին հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտելու կատարված հանցագործության դեմ։ Որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ նախագահական ընտրությունները զանգվածաբար կեղծվել էին։ Վստահաբար՝ որեւէ մեկը չի կասկածում նաեւ, որ համապետական ընտրություններ կեղծելը եւ կեղծված ընտրությունների արդյունքներով իշխանություն զավթելը ծանրագույն հանցագործություն է։ Այսինքն՝ մարտի 1-ին ժողովուրդը պայքարում էր հանցագործության դեմ, իսկ իրավապահներն իրենց գործողություններով ըստ էության պաշտպանում էին կատարված հանցագործությունը։ Իսկ Իջեւանում այս օրերին ճիշտ հակառակ վիճակն է․ մարդիկ դուրս են եկել փողոց եւ պահանջում են, որ իրենց թույլ տան հանցագործություն կատարել։ Որեւէ մեկը, կարծում ենք, չի առարկի, որ ապօրինի անտառահատումը հանցագործություն է, իսկ ցուցարարները պահանջում են, որ դա հանցագործություն չհամարվի։ Ոստիկաններն ընդամենը պահանջում են հարգել օրենքը։ Դժվա՞ր է այս ակնհայտ տարբերությունը տեսնելը, մեծ խե՞լք է պետք՝ հասկանալու համար, թե որ դեպքում են իրավապահները պաշտպանում օրենքը, եւ որ դեպքում՝ ապօրինությունը։ Մեծ խելք, իհարկե, պետք չէ։ Փոխարենը մեծ լկտիություն է պետք՝ ձեւացնելու համար, թե տարբերությունը չես հասկանում։
Պատկերացրեք այսպիսի վիճակ։ Մեկին դանակահարության համար դատում են, իսկ նրա հարազատները դատարանի բակում ցույց են անում, հարձակվում ոստիկանների վրա ու տեսախցիկների առջեւ լավ պարապած առոգանությամբ գոռգոռում, թե «էս ի՞նչ խայտառակություն ա, էս ի՞նչ երկակի ստանդարտներ են, բա բժիշկները ամեն օր դանակով մարդ են փրթում, խի՞ իրանց չեք դատում, նույն դանակն ա, նույն մարմինը, խի՞ եք մեր անմեղ էրեխուն բռնել, նույն բանն ա արել, դուք հո թո՞ւրք չեք, արա՛, բա դրա համար էի՞նք փողոց փակել․․․» եւ այլն։ Իջեւանում այսօր մոտավորապես նույն բանն է տեղի ունենում։ Մի քանի հարյուր հոգի, կազմակերպիչների թաքուն հրահանգներով, հավաքվել ու գոռգոռում են, թե մի տարի առաջ փողոցներ փակելով Նիկոլ Փաշինյանին իշխանության էին բերում, որպեսզի հանգիստ ինչքան ուզեն՝ անտառը փրթեն։ Այլ կերպ ասած՝ նրանք ոչ թե նորմալ իշխանություն էին ուզում, այլ իշխանության բացակայություն, ու հիմա «խիստ հիասթափված են», որ Հայաստանում նորմալ իշխանություն կա, որն էլ (ո՞ւմ մտքով կանցներ) պաշտպանում է օրենքն ու օրինականությունը։
Իսկ նախկինների համար միեւնույն է, թե ինչ առիթով կլինի մարդկանց «խիստ հիասթափությունը»։ Միայն թե երկրում լարվածություն առաջանա, իրենք էլ, առիթից օգտվելով, կոծկեն իրենց կատարած հանցագործությունները ու նույնիսկ փորձեն վերադարձնել իշխանությունը։ Սա է, ուրիշ բան չկա։ Ու ցավալի է, որ այս ամենի մեջ որպես գործիք օգտագործվում են նաեւ խեղճուկրակ, անմեղ մարդիկ՝ առանց հասկանալու, որ իրենց խեղճությունն օգտագործում են հենց նրանք, ում պատճառով իրենք այդ խեղճ վիճակում են։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT