Երևան
12 °C
Լուսանկարը՝ Հետքի
Իջեւանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների գործով 13 անձի մեղադրանք է առաջադրվել, որից 10-ը կալանավորվել են, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Հուլիսի 17-ին Իջեւանում մի խումբ քաղաքացիներ փակել էին Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհը՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվեցին, երբ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը:
Իջեւանում տեղի ունեցած բախման հետեւանքով վնասվածքներ ստացած տասնյակից ավելի ոստիկաններ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության: Վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով եւ փայտե ձողերով: Հիվանդանոց էր դիմել նաեւ երկու քաղաքացիական անձ:
13 մեղադրյալներից մեկը Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանն է. նրա եւ 17-ամյա եղբոր՝ Ժորա Սիմոնյանի մասին «Հայկական ժամանակ»-ը գրել էր 2017 թվականին. այն ժամանակ գործով տուժողի կարգավիճակ ուներ Վահրամ Սիմոնյանի եղբայրը, որն ըստ մեղադրանքի՝ խոշտանգման էր ենթարկվել Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, կոչումով մայոր Գերասիմ Մարդանյանի կողմից: Այս գործը դատարանում է եւ դեռեւս դատավճիռ չի կայացվել:
Վահրամ Սիմոնյանը Մարդանյանի թիրախում էր հայտնվել որպես ապօրինի ծառահատում կատարող, ապա եղբոր հետ բերման ենթարկվել բաժին, որտեղ էլ, ըստ մեղադրանքի՝ Գերասիմ Մարդանյանը խոշտանգել էր 17-ամյա եղբորը՝ Ժորային:
Այժմ Վահրամ Սիմոնյանը, եղբայրը՝ Սասունը, եւ հայրը՝ Գարսիկ Սիմոնյանը, անցնում են Իջեւանի բախումների գործով, սակայն ոչ թե տուժողի կարգավիճակով, այլ՝ մեղադրյալի:
Մասնավորապես, Վահրամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Նրան կալանավորելու որոշում կայացվել է հուլիսի 20-ին՝ Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի կողմից:
Հայրն ու եղբայրը գործով կասկածյալի կարգավիճակ ունեն, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Վահրամ Սիմոնյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի խոսքով՝ սույն քրեական հետապնդումը ընտանիքի նկատմամբ վրեժխնդրության դրսեւորում է, որը կապված է 2017 թվականին Սիմոնյանի կրտսեր եղբորը խոշտանգելու դեպքի հետ: Ըստ պաշտպանի՝ Սիմոնյանի դեմ ցուցմունք է տվել մեկ ոստիկան. նրա եւ Գերասիմ Մարդանյանի դեմ ժամանակին ցուցմունք են տվել Սիմոնյանները:
«Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ շատ բան չեմ կարող ասել, միայն մի բան կասեմ, որ այս ընտանիքի նկատմամբ վրեժխնդրություն է իրականացվում. այդ ոստիկանը ցուցմունք է տվել, օգտվել է առիթից, որ այս ընտանիքի հետ ինքը թշնամանք ունի եւ ժամանակին խոշտանգման գործով իր եւ իր գործընկերոջ դեմ ցուցմունք են տվել, այդ իսկ պատճառով, մեր խորին համոզմամբ՝ դա է պատճառը, որ իր դեմ ցուցմունք է տվել»,- պատմեց պաշտպանը: Մեր հարցին՝ գործում միայն այս մեկ ապացո՞ւյցն է, թե տեսանյութեր էլ կան, Ղարգյոզյանը պատասխանեց, որ նախաքննական մարմինը դատարանում կալանավորման միջնորդություն ներկայացելիս որեւէ տեսանյութ, որեւէ լուսանկար, որը կվկայի, որ իր պաշտպանյալը բռնություն կամ այլ հակաօրինական գործողություն է կատարում, չի ներկայացրել: Քննիչը որպես կալանավորման հիմք ներկայացրել է այն, որ Վահրամ Սիմոնյանը կխոչընդոտի, կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից եւ անօրինական ազդեցություն կգործադրի: Ղարագյոզյանը նշեց, որ դատարանը փախուստի դիմելու հանգամանքը ռեալ չի դիտարկել, փոխարենը նշել է, որ Սիմոնյանը ազատության մեջ գտնվելու ընթացքում կխոչընդոտի քննությանը: «Գործով անցնում են միայն ոստիկաններ, պարզապես մեզ համար անհասկանալի է, թե ինչ ձեւով դրսում գտնվելու ընթացքում պետք է իմ պաշտպանյալը ոստիկանների վրա անօրինական ազդեցություն գործադրի, այն դեպքում երբ ոչ հավաքի մասնակից է եղել, ոչ էլ՝ փողոց փակող»,- ասաց Սիմոնյանի պաշտպանը: Վերջինիս խոսքով՝ իր վստահորդները այդ օրը գնացել էին Իջեւան՝ առտեւտուր անելու նպատակով եւ որեւէ կապ չեն ունեցել ապօրինի ծառահատման հետ: «Ընտանիքով գնացել էին առեւտրի, խցանման մեջ են ընկել եւ դուրս են եկել՝ տեսնելու, թե ինչ է կատարվում: 2 ժամ հետո տուն են գնացել, առավոտյան ժամը 5-ին ոստիկաններն եկել են, բերման են ենթարկել: Իրենք ծառ հատող չեն եղել, այլ՝ առեւտրական: Ընդհանուր առմամբ՝ իմ պաշտպանյալները բացասական են վերաբերվում ծառահատմանը ու ընդհանրապես չեն էլ իմացել, թե ինչի համար է փողոց փակվել, հետ են կանգնած եղել ու չեն էլ կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվում, հետագայում մամուլից են տեղեկացել ու 6-րդ վարչության աշխատակիցներից»,-հավելեց մեր զրուցակիցը: Սիմոնյանը դեռ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել այն պատճառով, որ ըստ պաշտպանի՝ մեղադրանքը ընդհանրական է, կոնկրետ ոչ մեկի գործողությունը չի կոնկրետացվել, եւ Վահրամ Սիմոնյանը չգիտի, թե կոնկրետ ինչ արարք կատարելու համար է մեղադրվում: Մեր հարցին՝ իսկ նա ցուցմունք տվե՞լ է, պաշտպանը դրական պատասխան տվեց, սակայն նշեց, որ բովանդակությունը չի կարող հայտնել:
Արա Ղարագյոզյանը հավելեց, որ Վահրամ Սիմոնյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել: Առաջիկայում պաշտպանը նաեւ գրավի միջնորդություն կներկայացնի դատարան:
Իջեւանում ոստիկաների եւ ցուցարների միջեւ տեղի ունեցած բախումներին էր անդրադարձել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով․ «Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»: Մեր հարցին, թե կազմակերպիչները հայտաբերվե՞լ են, ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը պատասխանեց. «Ձեռնարկվում են օպերտիվ-հետախուզական միջացառումներ՝ Իջեւանի անկարգությունների մասնակից մյուս անձնաց հայտնաբարելու, նրանց գործողությունները անհատականացնելու եւ յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ: Նախաքննական մարմինը, ինչպես յուրաքանչյուր դեպքում, այս դեպքում եւս առաջ է քաշել բազմաթիվ վարկածներ, որոնց ստուգման ուղղությամբ կատարում է նախաքննություն եւ այո, նախաքննական մարմինը ստուգելու նպատակով քննություն է կատարում՝ պարզելու, թե արդյոք բողոքի ակցիան ուղղորդված է եղել ինչ-որ մարդկանց կողմից, թե՝ ոչ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT