Երևան
12 °C
«Իրավիճակն այս պահին բավականին լարված է։ Այսօր Եգիպտոսից 100 քաղաքացի պետք է վերադառնար, բայց չեն կարողանում։ «Զվարթնոց»-ում եւս կուտակումներ են եղել, մարդիկ պետք է մեկնեին հանգստի, բայց չեն մեկնել»,- այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց եգիպտական «Air Cairo» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Անրիվա Տուր» ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։
Ստամբուլյանը նշեց, որ «A&R tour» ընկերության գործունեության հետեւանքով տուժած քաղաքացիների թիվը հնարավոր է ավելանա, որովհետեւ կան մարդիկ, ովքեր հանգստի են մեկնել 10-14 օրով, հետագա օրերին նրանց հայրենիք վեռադառնալու հարցն էլ խնդրահարույց է։
«Այս պահի դրությամբ 2 օր առաջ Հուրգադա մեկնած 160 մարդկանց ապագան էլ է անհայտ։ Նախնական տվյալներով, տուժած մոտ 400 քաղաքացիների մասին է խոսքը, այդ թվում չմեկնածները, վերադառնալ չկարողացողները եւ նրանք, որոնց հանգստի օրերը լրանալու են մի քանի օրից»,- ասաց Ստամբուլյանը:
Նրա խոսքով՝ «A&R tour» ընկերության կողմից առաջին դեպքը չէ սա, մոտ մեկ ամիս առաջ նրանց կեղծիքների մասին իր ղեկավարած ընկերությունն ահազանգել է իրավապահ մարմիններին։
Ընկերության կողմից կեղծ տոմսեր են տրամադրվել տուրիստներին ու տուրիստական ընկերություններին, սա իմանալուց հետո «Անրիվա Տուր» ընկերությունը չեղարկել է նրանց հետ պայմանագիրը, ինչից հետո սկսել են չարտերային թռիչքների մասին հայտարարել ու չիրականացնել՝ հուլիսի 10-ին, 13-ին, 24-ին։
«Հարցը բավականին խորքային է։ Ի սկզբանե, այս ընկերությունը որդեգրել է դեմպինգային քաղաքականություն, բոլորին հայտարարել են, թե մատչելի գներով են գործում, դժվար է իրենց համար շուկա մուտք գործելը։ Իրենք մեզնից ավիատոմսերը գնել են ու վաճառել 50 տոկոսով էժան»,- ասաց Ստամբուլյանը։
Նրա խոսքով, ուղեւորների մոտ տեսել են նաեւ միակողմանի տոմսեր «AlMasria» ավիաընկերության կողմից, որն այդ պահին թռիչքի թույլտվություն չի ունեցել. «Այդ մասին ես տեղեկացրեցի պատկան մարմիններին։ Ցավոք սրտի, միակ պատասխանը, որ ինձ տալիս էին, սա էր՝ այս պահին չկան տուժածներ։ Մենք կանխատեսում էինք, որ այս ամենն այսպես է վերջանալու»,- ասաց Ստամբուլյանը:
Նշենք նաեւ, որ Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների` «A&R tour» ընկերության հաճախորդների ազգականները հավաքվել են Երեւանում ընկերության գրասենյակի մոտ։ Նրանց միացել են այլ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ, որոնք նույնպես «A&R tour»-ի միջոցով փաթեթներ են ամրագրել։ Նրանք պարզաբանումներ են պահանջում չվերթն ուշացնելու առիթով, որի հետեւանքով Հայաստանի ավելի քան 120 քաղաքացիներ չեն կարողանում տուն վերադառնալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT