Երևան
12 °C
Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում ընդգրկված նախագծերից մեկով առաջարկվում է փոփոխություն կատարել բյուջեի մասին որոշման մեջ եւ «Աղբահանություն ու սանիտարական մաքրում» նորարստեղծ համայնքային հիմնարկին հատկացնել լրացուցիչ միջոցներ։ Խոսքը վերաբերում է 1 միլիարդ 726 միլիոն դրամով ավելացմանը։
Դրանից 1 միլիարդ 571 միլիոնը նախատեսվում է ուղղել տրանսպորտային սարքավորումների ձեռքբերմանը։ « Երևան քաղաքում աղբահանության, սանիտարական մաքրման և ձմռան ամիսներին ձնմաքրման աշխատանքները պատշաճ և արդյունավետ իրականացնելու և մաքուր Երևան ունենալու համար թվով 5 սանիտարական մաքրման մեքենա, 11 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 10 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենաների ձեռքբերման համար»,- նպատակները թվարկվում են որոշման նախագծում։
Նշվում է նաեւ, որ 155 միլիոն դրամի ավելացումն էլ պայմանավորված է Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով։ Նախատեսվում է ձեռքբերել կենցաղային թափոնների թվով 1000 նոր կոնտեյներներ։
Առաջարկվեց նաեւ անհրաժեշտ 1 միլիարդ 735 միլիոն դրամն ամբողջացնելու նպատակով 91 միլիոն դրամը տեղափոխել նախադպրոցական հաստատությունների վերանորոգման ծրագրից։ Ավագանու ընդդիմադիր անդամների շրջանում դա հարցեր առաջացրեց՝ ինչու աղբահանության գործին հավելյալ գումարներ ուղղելը պետք է լինի երեխաների հաշվին եւ ոչ, ասենք, պարգեւավճարների ու գործուղումների։ Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը պարզաբանեց, որ այսպես թե այնպես այդ գումարները մնալու էին չծախսված, որովհետեւ ի սկզբանե նախատեսված քանակով մանկապարտեզների վերանորոգումն իրականացնել հարավոր չի լինելու, մասնավորապես ընթացակարգային մի շարք հարցերի ձգձգման պատճառով։
Հիշեցենք, որ «Աղբահանություն ու սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ստեղծվել էր որպես այլընտրանք «Սանիթեկին»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի
Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար
Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը
Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան
Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ, մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT