Արսեն Թորոսյանի «հեռացող խորհրդատուն» նախարարություն չի ներկայացրել հեռանալու դիմում. խոսնակ

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարարության խորհրդատու Գևորգ Թամամյանի հեռանալու վերաբերյալ տարածած տեղեկությունների առնչությամբ պարզաբանում է տարածել:

Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երեկվանից տարբեր լրատվամիջոցներ գրում են, որ նախարար Արսեն Թորոսյանի «խորհրդատուն հեռանում է»:

Առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 2300-Ա հրամանով սահմանվել է առողջապահության նախարարության (ոչ թե նախարարի) խորհրդատուների ցանկը (նախկինում` գլխավոր մասնագետներ), որոնք պետք է մասնակցեն ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացին:

Այս պահին նրանք դեռ թվով 47-ն են, քանի որ «հեռացող խորհրդատուն» առողջապահության նախարարություն չի ներկայացրել հեռանալու դիմում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեւորգ Թամամյանը, որ նաեւ բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչն է, Facebook-ի իր էջում գրել էր, որ այլեւս չի ցանկանում լինել նախարարի խորհրդատուն: Նա բավականին խիստ գնահատականներ է տվել նախարարի գործունեության վերաբերյալ:

Տպել
332 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա